ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԺՈՒՄ
Հարգելի բարեկամ. ուրախ եմ ողջունել Ձեզ “Համերաշխություն” կուսակցության և համանուն շարժման ինտերնետային կայքում: Հույս ունեմ, որ մեր համակիրների միասնական ջանքերով կկարողանանք բավարարել Ձեր հետաքրքրությունները, մեծ սիրով կպատասխանենք Ձեր հարցերին ու առաջարկներին: Այս կայքը մեծապես նպաստում է մեր համակիրների համախմբմանն ու գաղափարների տարածմանը: Մենք պետք է միշտ հիշենք, որ եթե աշխարհի բոլոր համերաշխությունները միանան, ռազմատենչները երկրորդ պլան կմղվեն: Աստված մեզ պահապան…
ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
"Համերաշխություն" շարժման համակարգող,
" Համերաշխություն" կուսակցության նախագահ 
....................................ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐԵՐ...................................
Համերաշխությունը սատարում է ԲՀԿ-ին` իր ունեցած հնարավորությունների չափով
Մայիսի վեցի ընտրությունների ընտրարաշավն իր ամենաեռուն շրջանում է: «Համերաշխություն» կուսակցությունը ևս ներգրավված է քարոզարշավին և իր հնարավորությունների չափով նպաստում է «Բարգավաճ Հայաստանի» քարոզչական ձեռնարկներին: Կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը համերաշխականների ակտիվի հետ հանդիպման ժամանակ քննարկել է քարոզարշավի մասնակցության ձևաչափերը: Ստեղծվել են քարոզչական խմբեր, որոնք մոբիլիզացնում են «Համերաշխության» կուսակցության համակիրների ուժերը` ըմտրություններում ԲՀԿ-ի օգտին ... ավելին>>>
Ս. Ավետիսյան. «Կոչ եմ անում քվեարկել հօգուտ Հայաստանի բարգավաճմանը»
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Արարատի մարզի ընտրողների հետ: Հանդիմումներն ամենուր անցան մեծ խանդավառությամբ ու հավատով, որ ԲՀԿ-ն կարողանալու է փոխել երկրի հունը դեպի զարգացում, դեպի առավել բարեկցիկ ապագա: Ինչպես հայտնի է «Համերաշխություն» կուսակցությունը որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարել ԲՀԿ-ին և Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին ուղեկցում էր նաև Սարգիս Ավետիսյանը ... ավելին>>>
«Համերաշխություն» կուսակցության IV համագումարն ընդունել է հայտարարություն
Առաջնորդվելով գաղափարական ընդհանուր սկզբունքների համատեղելիությամբ, հիմք ընդունելով կուսակցության ակտիվի, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ ընթացիկ քննարկումների արդյունքները, ելնելով Հայաստանի ապագայի մեր տեսլականից` մենք` «Համերաշխություն» կուսակցության IV համագումարի պատվիրակներս, որոշեցինք. Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններում սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ներդնլով մեր ողջ ... ավելին>>>




ladicosa