Main page

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Ապրիլի 10-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության նիստ, որում քննարկվել են կուսակցական շինարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, բուռն քննարկումների առարկա է դարձել, հատկապես, մարզային ներկայացչությունների գրասենյակային խնդիրները: Որոշվել է գրասենյակային ապահովվածության խնդիրները լուծելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` կուսակցության փոխնախագահի ղեկավարությամբ: Աշխատանքային խմբի հաշվետվությունը վարչությունը կլսի երկրորդ եռամսյակում: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Ապրիլի 24-ին կայանալիք Սգո Երթի կազմակերպական աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները:

Աշխատանքային խորհրդակցություն

Մարտի 6-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` կուսակցության փոխնախագահ Սամվել Հակոբյանի գլխավորությամբ: Օրակարգում եղել են մի շարք կազմակերպական բնույթի հարցեր: Մասնավորապես, նախապատրաստվել է մարտի տասնութին կայանալիք  Կուսակցութայն վարչության ընդլայնված նիստի, ինչպես նաև կուսակցական կոնֆերանսի կազմակերպումը: Հակոբյանը կուսակցության մամուլի պատասխանատուին հանձնարարել է ապահովել տեղեկատվական բուկլետների տպագրման աշխատանքները, իսկ կազմակերպական բաժնին` ապահովել մասնակիցների` մարզերից ժամանման և  կեցության պայմանները: Երիտասարդական Խորհրդի անդամներն էլ առաջարկել են կազմակերպել Սգո Երթ Ծիծեռնակաբերդ` ի հիշատակ Ցեղասպանության իննսունհինգամյա տարելիցի: Իր հերթին Սամվել Հակոբյանը խոստացել է նման առաջարկով հանդես գալ վարչության ընդլայնված նիստում:

Կուսակցական նոր բջիջ

Օրերս` Զանգակատուն այցելության ընթացքում, Համերաշխություն կուսակցության անդամները հիմնադրեցին ևս մեկ գյուղական կուսակցական կառույց: Համերաշխականները  կուսակցաշինարարության տեսանկյունից մեծ նշանակություն են տալիս նախնական կուսակցական կառույցների,  ասյպես կոչված կուսակցական բջիջների ստեղծմանը, դրանց գոյությունը համարելով ցանկացած կուսակցության կառուցվածքային հիմքը: Նորաստեղծ կառույցին անդամագրվեցին մեկ տասնյակից ավելի գյուղացիներ, իսկ կառույցի ղեկավար ընտրվեց Արմեն Կարապետյանը: Հանրապետական Վարչության անդամները նորաստեղծ կուսակցական կառույցին նվիրեցին Համերաշխության դրոշը և զինանշանը: Ավելացնենք, որ վերջին նմանատիպ միավորը հիմնադրվել էր Օձուն գյուղում` իր մեջ ներառելով շրջակա յոթ գյուղերը: 

Վարչության Նիստ

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ "Համերաշխություն" կուսակցության վարչության նիստ: Վարչության անդամ, կուսակցության փոխնախագահ Սամվել Հակոբյանը զեկուցեց նախորդ ամսում կատարված աշխատանքների մասին և առաջարկեց հաստատել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսված միջոցառումների ժամանակացուկցը: Արթուր Դալլաքյանը ներկայացրեց կազնակերպական բաժնի կողմից կատարված աշխատանքները: Նիստի վերջում, վարչության անդամների ներկայությամբ, նախագահ Սարգիս Ավետիսյանը  թվով յոթ նոր անդամագրված համերաշխականներին հանձնեց իրենց կուսակցական տոմսերը, ինչի առիթով Solidarity.am-ի խմբագրական կազմը շնորհավորում է նորաթուխ համերաշխականներին:

ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑԱՏՈՄՍԵՐ

Կուսակցության վարչությունը հոկտեմբերի 9-ի նիստում հաստատել է Համերաշխություն կուսակցության  անդամատոմսերի նոր ձևաչափերը, ինչպես նաև անդամագրման նորացված կանոնակարգը: Որոշում է կայացվել ակտիվացնել անդամագրման աշխատանքները` դրանում ներգրավելով մարզային կառույցները, ինչպես նաև համապատասխան աշխատանքներ կատարել Շարժմանն անդամակցող հասարակական կազմակերպությունների ներուժն օգտագործելու համար: 

Կուսակսության երիտասարդական հանձնախմբի անդամ Անի Առաքելյանը ներկայացրեց երիտասարդական թևի կատարած աշխատանքները և կուսակցության վարչության քննարկմանը ներկայացրեց անդամագրման հայտ ներկայացրած  թվով յոթ քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն:

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

               Սույն թվականի Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Համերաշխություն կուսակցության հերթական III համագումաւը: Համագումարի աշխատանքներին մասնակցում էր 350 պատվիրակ` Հայաստանի բոլոր մարզերից և Երևան քաղաքից:  Կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան մարզային պատասխանատուները, իսկ վերջում տարեկան ամփոփիչ հաշվետվությամբ հանդես եկավ նաև կուսակցության  առաջնորդ Սարգիս Ավետիսյանը:

                Ընդմիջումից հետո պատվիրակներն անցան իրականացվելիք ծրագրերի քննարկմանը և կուսակցության վարչության նոր կազմի ձևավորմանը: Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց կուսակցության վարչության նոր կազմը:

                                  -------------------------------------------------------

                                                       Քաղվածք

"Համերաշխություն" կուսակցության 3-րդ համագումարի N 22 արձանագրությունից` 18.08.2008թ. օրակարգ կետ 4-ից

"Համերաշխություն" կուսակցության վարչության անդամների ընտրություն:

Առաջնորդվելով Համերաշխություն կուսակցության կանոնադրության 7.1 հոդվածով`այն է. Հանրապետական վարչության 7 անդամ ընտրվում են կուսակցության համագումարում, իսկ կուսակցության մարզային վարչությունների նախագահներն  Հանրապետական վարչության անդամներ են ի պաշտոնե: Կուսակցության համագումարի 350 պատվիրակներից վարկանշային քվեարկությամբ  առաջադրված 9 թեկնածուներից ընտրվեցին կուսակցության վարչության 7 անդամներ հետեվյալ կազմով` 

  1. Սարգիս Ավետիսյան                     
  2. Արթուր Դալլաքյան                          
  3. Սամվել Հակոբյան                            
  4. Գագիկ Մարիկյան                           
  5. Մարիամ Մովսիսյան                         
  6. Սաթենիկ Բաղդասարյան                 
  7. Ռաֆիկ Ադամյան                           

 Մարզային վարչության նախագահներ, որոնք հանրապետական վարչության անդամներ են ի պաշտոնե, ընտրված են հետևյալ կազմով`

  1. Սամսոն Ղուկասյան                      Կոտայքի մարզ
  2.  Թաթուլ Անդրեսյան                      Արարատի մարզ         
  3. Հայկ Սահարյան                             Արագածոտնի մարզ
  4. Արթուր Դիլանյան                          Սյունիքի մարզ
  5. Դավիթ Սահակյան                         Տավուշի մարզ
  6.  Կարեն  Իշխանյան                        Գեղարքունիկի մարզ
  7. Վահրամ Գիշյան                             Վայոց Ձորի մարզ
  8.  Արմեն   Ավագյան                          Արմավիրի մարզ                           
  9. Արկադի Պետրոսյան                      Շիրակի մարզ
  10. Գագիկ Գալստյան                           Լոռվա մարզ

          "Համերաշխություն"  կուսակցության վարչության նախագահ`                                                                      /                        /Ս.Ավետիսյան