Main page

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱկ

Սույն թվականի նոյեմբերի տասնչորսին Շարժման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Համակարգող Խորհրդի նիստ: Նիստի ընթացքում մարզային խորհուրդների համակարգողները հանդես եկան հաշվետվություններով և առաջարկություններով` ներկայացնելով խնդիրների լուծման իրենց մոտեցումները: Այնուհետև, Խորհրդի անդամ Դավիթ Սահակյանը ներկաներին ծանոթացրեց Համերաշխության մրցանակաբաշխության արարողության կազմակերպման  հետ կապված արդեն արված և արվելիք աշխատանքներին: Վերջինս ներկայացրեց նաև մրցանակի նախնական տեսքն ու հիմնական չափորոշիչները: Մասնակիցները հավանություն տվեցին առաջարկված տարբերակին և հաստատեցին ներկայացված չափորոշիչները:

P.S. Հիշեցնենք, որ Համերաշխության Մրցանակը հիմնադրվել է Համերաշխություն Շարժման կողմից 2009 թվականին: Տարեսկզբին հայտարարված մրցույթի կազմակերպիչները մշտադիտարկման արդյունքում կորոշեն այն անձնավորությանը, ով իր հասարակական գործունեությամբ առավելագույնս է նպաստում Համերաշխության մթնոլորտի կայացմանը:

Խորհրդակցություն

"Համերաշխություն"շարժման համակարգող խորհուրդը ս/թ. Մարտի 28-ին գումարեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Օրակարգում ի թիվս մի շարք կազմակերպչական հարցերի դրված էր Երևան քաղաքի քաղաքապետի առաջիկա ընտրություններում շարժման դիրքորոշումը հստակեցնելու հարցը:

    Խորհրդակցության արդյունքում որոշվեց շարժմանն անդամակցող հասարակական կազմակերպությւնների հետ քննարկումների լայն շարք սկսել, որից հետո միայն հստակեցնել և հրապարակել միասնական որոշում այս հարցի կապակցությամբ: 

“ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ” - Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2007-Ը

'Համերաշխություն' շարժման կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել 'Համերաշխություն' շարժման համակարգող խորհրդի նիստ: Ամփոփվել են 2007թ. կատարած աշխատանքները և ընդունվել նոր աշխատանքային ծրագիր, առաջիկա ամիսների համար: Այս մասին հայտնում են շարժման լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ այս շարժման նպատակը ողջ Հանրապետությունում համերաշխություն տարածելն է:

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ "Համերաշխություն' շարժման համակարգող խորհրդի նիստ:
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ`
1. Ներքաղաքական իրավիճակի քննարկում
ա) իշխանության և ընդիմության վեջին գործողությունները կապված Թուրքիայի նախագահ`Ա.Գյուլի այցի և հայ- թուրքական հարաբերությունների հետ:
2."Համերաշխություն" շարժման գործողությունները նոր միություն ստեղծելու ուղղությամբ:
3.Կազմակերպչական հարցեր`
ա) բոլոր ստորաբաժամումների աշխատանքային ակտիվացում
բ )նոր տարածքային կառույցների հիմնադրում և գրասենյակային պայմանների բարելավում:

ՈՐՈՇՈՒՄ
1. Նախագահի և ընդիմության գործողությունները կապված հայ-թուրքական հարաբերությունների լավացման հետ, համարել ճիշտ և արդյունավետ, տարածաշրջանում մեր երկու ժողովուրդների համերաշխությանն ուղղված քայլեր:
2. Թարմացնել կապերը Թուրքիայում գործող համանուն ,գաղափարակից "Համերաշխություն և ազատություն" կուսակցության հետ և առաջիկայում կազմակերպել հայ և թուրք ժողովուրդների համերաշխության ֆորում Երևանում:
3. Համերաշխականների միության գաղափարի տարածում և բացատրական աշխատանքներ ԶԼՄ-ների և հասարակության հետ հանդիպումներով: Նպատակը`համերաշխ պետությունների միության ստեղծում:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«Համերաշխություն» շարժման համակարգող խորհրդի անդամները հունվարի 8-ին հանդիպումներ են ունեցել Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքների բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են «Համերաշխություն» շարժում լրատվական ծառայությունից, նշված քաղաքներում ստեղծվել են
«Համերաշխություն» շարժման համակարգող խորհուրդներ: Տարբեր անհատներ ու հասարակական կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել միանալ «Համերաշխություն» շարժմանը` 2008թ.-ը հռչակելով «Համերաշխության» տարի:
Հերթական հանդիպումները տեղի կունենան Երևան քաղաքում, մասնավորապես բուհերի ուսանողության հետ:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Դեկտեմբերի 21ից 23-ը, 3 օրերի ընթացքում, «Համերաշխություն» շարժման համակարգող խորհրդի անդամները տարբեր խմբերով, տարբեր ուղղություններով այցելել են հանրապետության` Ստեփանավան, Ալավերդի, Նոյեմբերյան, Վարդենիս, Մարտունի, Սևան, Թալին և Արթիկ քաղաքներ:
Շարժման համակարգող խորհրդի անդամները վերոնշյալ քաղաքներում հանդիպումներ են ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացնող մարդկանց հետ, ծանոթացրել նրանց շարժման նպատակների և ծրագրերին:
Ինչպես տեղեկացնում են «Համերաշխություն» շարժման լրատվական ծառայությունից, բոլոր քաղաքներում ստեղծվել են շարժման համակարգող խորհուրդներ:
Նշենք, որ «Համերաշխություն» շարժման ղեկավարների կարծիքով, «համերաշխությունն է փրկելու մեզ, իսկ անհամերաշխության դրսևորումները կործանարար են լինելու»:

Ադմինիստրատոր

Username:

Password: