Main page

Ինչպես դառնալ Համերաշխական

Ըստ Համերաշխություն Կուսակցության Կանոնադրության.

5.1.Կուսակցության անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի և ՀՀ ընտրական իրավունքով օժտված այլ անձինք /վերջիններս կարող են անդամակցել կուսակցությանն առանց նրա ղեկավար և վերահսկողությունն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի/, որոնք ընդունում են Կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը ու ցանկանում են մասնակցել նրա գործունեությանը:

5.2.Կուսակցության անդամ դառնալ ցանկացող անձը, ըստ բնակության վայրի, համապատասխան տարածքյին մասնաճյուղում լրացնում է գրամցման թերթիկը/հայտ/ և ստորագրում այն:

5.3.Կուսակցության անդամ ընդունվելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Կուսակցության մարզային վարչությունը և այդ մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնում անդամագրվողին և Հանրապետական Վարչությանը:   

5.5.2Կուսակցության անդամը պարտավոր է բարձր պահել Կուսակցության հեղինակությունը:

Կուսակցության անդամ դառնալու համար անհրաժեշտ է գրավոր լրացնել անդամագրման հայտը, ստորագրել այն, ապա անձնագրի պատճեի և երկու լուսանկարի/3х4չափի/ հետ միասին ներկայացնել Կուսակցության մոտակա գրասենյակ:

 Ուշադրություն Անդամագրման հայտը կարող է ընդունվել միայն փաստաթղթային տարբերակով` լրացված և ստորագրված կապույտ գույնի գրիչով:



Անդամագրվել

Անդամագրման_հայտ.doc