ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ
Հ ա մ ա խ ո ս ա կ ա ն
Հայաստանի Հանրապետության, համայն հայության առջև ծառացած են մարտահրավերներ, որոնք օր առաջ կոչում են կոնկրետ քայլերի: Դժվար է գտնել մի ժողովուրդ, որն ազգէական, քաղաքական, տնտեսական, կրոնադավաբանական, լեզվական և մարդկային կենսագործնեության այլ ոլորտներում այսքան տրոհված, տարանջատված, ներհակասական լինի, որքան մենք: Անկախությունից ի վեր միասնության, միակամության փնտրտուքները կառուցվել են ներքին հակասությունների էության պարզաբանման հենքի վրա, ինչը հանգեցրել է խմբակային կամ անձնական շահերի հետապնդման, դա փակուղի տանող ճանապարհ է: Նախաձեռնելով և հռչակելով “Համերաշխություն” շարժում, մենք ազդարարում ենք համախմբման պատրաստակամություն այն ընդհանրական արժեքների շուրջ, որոնք իսկապես ի զորու են միավորիչ դերակատարություն ունենալ թե ազգի, թե հասարակության համար: Այդ արժեքներն են Հայաստանի Հանրապետության պետականությոնը, Լեռնային Ղարաբաղի անկախ ինքնիշխանությունը, հայ ժողովրդի հարատևությունը: “Համերաշխություն” շարժումը նպատակ ունի բոլոր ունակ ուժերին իմի ժողովելու նշյալ անսակարկելի արժեքների շուրջ: Մենք գիտակցում ենք, որ համերաշխություն դժվար է կայացնել սոցիալական բևեռվածության, աղքատության, գործազրկության, անարդարության և հանրապետությունում առկա բազում այլ խոցերի պայմաններում: Անշուշտ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ ժողովրդավարության մակարդակն ուղիղ համեմատական է հասարակական կենսազգացողության հետ: Սակայն, համարում ենք, որ համերաշխությունը և նրա տարատեսակ դրսևորումները կենսական անհրաժեշտություններ են, ավելին` դրանք կենսաբանորեն համահունչ են մեր ազգի բազմադարյան էությանը: Համերաշխությունը նաև յուրաքանչյուրի պատասխանատվական վերաբերմունքն է յուրաքանչյուրի նկատմամբ: Այդ իսկ պատճառով, նախաձեռնելով և ստանձնելով “Համերաշխություն” շարժում, մենք պատասխանատվության կոչ ենք հղում բոլոր նրանց, ում համար թանկ է մեր հայրենիքի ներկան ու ապագան: Գիտակցելով, որ հասարակական կյանքի բնական և օրինաչափ ընթացքը մշտապես ուղեկցվում է տարաբնույթ հակասություններով, մենք կարևոր ենք համարում հասարակության համերաշխությունը, որը հնարավոր է ազատության պայմաններում հավասար իրավունքներով օժտված մարդկանց, խմբերի և խմբավորումների հանրակցությունում: Համերաշխությունը փոխադարձ կապակցվածության և համամարդկային ընդհանուր արժեքների, ընդհանուր գաղափարների շուրջ համախմբված մարդկանց փոխադարձ օգնության գիտակցումն է: Մենք մեր համագործակցությունն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, խմբերին, կազմակերպություններին, որոնց գործունեությունը նպաստում է հայոց պետականության ամրապնդմանը: Մեր շարժման քաղաքական գերագույն նպատակը ազգային շահերի պաշպտանությունն է: Մենք կողմ ենք այն ամենին, ինչը համախմբվում է ազգին և դեմ ենք այն ամենին, ինչը տրոհում է ազգը: ՀՀ-ում ազգային շահը զուգակցվում է քաղաքական երկու հիմնական բաղադրյալի հետ` պետական անկախություն և Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում: Մենք մերժում ենք որևիցէ գործողություն որևիցէ մեկի կողմից, որն ուղղակի կամ անուղղակի սպառնալիք կարող է ներկայացնել մեր պետության անկախությանը: Մենք ընդունում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային, փոխզիջումային ուղին, եթե այն չի վնասի ԼՂ-ի Հանրապետության անկախությանը: Մենք դեմ ենք քաղաքական ու հասարակական գործունեության ոլորտում անձնական կամ խմբակային շահերի վրա հիմնված ցանկացած գործողության, որը վնաս կբերի մեր ազգային և պետական շահերի պաշտպանությանը: Մենք համերաշխություն ենք հայտարարում աշխարհի ցանկացած հայի հետ, ում մտքերն ու գործերը նպատակամղված են ՀՀ ամրապնդմանը, հզորացմանը և առաջընթացին:
Գաղափարական Տեղեկատու
Երբ ծագում է առաջնորդող միտք` գիտակցությունը հստականում է: Ցրվում է գիշերվա խավարը, և վրա է հասնում առավոտը, վերջանում է անպտուղ պայքարը, և սկսվում է աշխատանքը:
Համերաշխությունը հասարակական զարգացման ավելի առաջադիմական ճանապարհ է, որն ազդարարում է երկու բևեռների`լիբերալիզմի և սոցիալիզմի սահմաններից անդին անցնելը:
Համերաշխությունը հարազատ է մարդու հոգեբանությանը և համապատասխանում է նրա պահվածքի պատմական ուղեգծին: Համերաշխությունը կայունություն է մտցնում մարդու ներաշխարհ` ամրապնդելով նրա հավատը դեպի իր ավանդույթները և նախապատրաստում է նրա ակտիվ գործունեությունը ներաշխարհում, միջազգային ոլորտում:
Համերաշխությունը խուսափում է անսահմանափակ լիբերալիզմի (ինդիվիդուալիզմի) ծայրահեղ դրսևորումներից ու սոցիալիզմի բռնապետությունից և անձի նկատմամբ պետության բռնապետությունից:
Համերաշխությունը համապատասխանում է մարդկային պահվածքի էական և բնական շարժառիթին, չնայած նաև տարբերվում է նրանցից ինչպես սոցիալիզմը սոցիալականությունից: Համերաշխությունը մեծ իմաստով չի նշանակում համերաշխություն տնտեսական համակարգում և հասարակական հարաբերությունների կազմակերպում` պետականության կտրվածքով: Չնայած համերաշխության իրականացումը հնարավոր է միայն համերաշխությամբ օժտված մի քանի սերունդների դաստիրակության պայմանում:
Մարդը հասարակական էակ է, և հասարակական բնաշխարհի դրսևորումներից մեկն էլ համերաշխությամբ ղեկավարվող գործողություններն են: Մարդը` այլ մարդկանց հետ հարաբերվելիս, ղեկավարվում է ոչ միայն եսամոլությամբ ու նյութապաշտությամբ, այլև համերաշխությամբ, որը ներհակ է թե եսամոլությանը, որովհետև համերաշխությունը շաղկապվում է այլ անձանց շահերի հետ, թե նյութապաշտությանը, որովհետև համերաշխությունը ենթադրում է փոխշահավետության այլ ոչ միայն այլ անձնական շահի գիտակցում:
Համերաշխության հիման վրա կառուցվում է իրավունքի և տնտեսավարության յուրահատուկ համակարգ, որը տարբերվում է հասարակական կարգի երկեու հակադիր տիպերից:
Սխեմա 1
| Լիբերալիզմ | Սոլիդարիզմ | Սոցիալիզմ |
Էթիկայում | Էգոիզմ | Համերաշխություն | Ալտրուիզմ |
Գաղափարախոսությունում | Ինդիվիդուալիզմ | Համերաշխականություն | Կոլեկտիվացում |
Իրավունքում | Մասնավոր | Կարգավորող իրավունք | Հանրային իրավունք |
Տնտեսությունում | Ապակենտրոնացված | Համերաշխականացված | Կենտրոնացված |
Պետական | Ժողովրդական հանրապետություն | Ավտորիտար ժողովրդավարություն | Տոտալիտար |
Ընտանիքում | Սերունդների հավասարություն | Ընտանեկան խորհուրդ | Տանուտեր |
1.Համերաշխության էթիկան
Եսամոլությանն ու նյութապաշտությանը զուգահեռ մարդը ամեն օր մտնում է այնպիսի փոխհարաբերությունների մեջ, որոնք հիմնված են համերաշխության գիտակցման վրա: Դրանք արտահայտվում են զիջումների, փոխզիջումների, համաձայնությունների տեսքով` հանուն ոչ թե մեկ կողմի, այլ փոխշահավետության: Ցանկացած զիջում, ցանկացած ենթակայություն այստեղ հիմնվում է ոչ թե այլ անձանց կամ հասարակությանը զոհաբերական ծառայության, այլ այն բանի գիտակցման վրա, որ անձնական շահի ենթակայությունը ընդհանուրին հանգեցնում է հասարակական օգուտի: Երբ ընդհանուրի շահը դառնում է նաև առանձին անհատի շահ, այժմ վերջինս պատրաստ է մասնավոր շահերի զոհաբերման` գլխավոր նպատակին հասնելու համար: Այս հենքի վրա էլ ձևավորվում է համաենթակայության և համերաշխության հոգեբանությունը:
2.Համերաշխությունը որպես հասարակական կարգ
Համերաշխությունը չի պարտադրում անձին այն նպատակները, որոնք խորթ են նրան և չի զոհաբերում անհատի շահը հօգուտ “ընդհանուր շահի”, եթե միայն այդ զոհաբերությունը չի պարգևատրվում ամասնակցների համընդհանուր օգուտներով: Բայց մյուս կողմից գիտակցումը, որ անհատը չի կարող ապահովել իր շահն առանց հասարակության ու պետության, պարտադրում է նրան ենթարկվել հասարակարգի այն պահանջներին, որոնք չպաշտպանելով նա կհայտնվեր անօգնական վիճակում, գոյատևման հորձանուտում:
Սոցիալական ընդհանրությունները և դրանցում զարգացող սոցիալական ինստիտուտները նպատակաուղղված են յուրաքանչյուր մասնակցի ազատությունների ապահովմանը և հասարակական ինքնազգացողության բարելավմանը: հենց որ դադարում է այդ գործառույթների կատարումը` յուրաքանչյուրն իրավունք ունի ձերբազատվել դրանցից: Այստեղ նորմերն ամեն անգամ սահմանվում են կրկին և հանդիսանում են երկու եզակի սուբյեկտների` եզակի պայմաններում կայացված համաձայնության հարցում զերծ ամենօրյա պարտականություններից և եզակի համագործակցության ձևով, որի առավելագույն համապատասխանությունը կողմերի տարողունակ տարողունակ նպատակներին և խնդիրներին դիմացինի ազատությունն է: Միաժամանակ այստեղից բխում է գործունեության բովանդակությունը և նրանց շաղկապող սոցիալական ձևի միջև հակասությունըԼ Սոցիալական ձևերի ամրակայությունը, տարբերակների ըւնտրության հնարավորությունը, փոփոխականությունը և մշտական շարժընթացը սոցիալական կյանքը դարձնում են վարար հոսանք, որում ձևերը չհասցնելով ստանալ պարզ ուրվագծեր` փլուզվում են, որպեսզի ստեղծեն ինքնատիպ ձևեր:
3.Համերաշխությունը գաղափարախոսության մեջ
Որպես գաղափարախխոսական նախասկիզբ` համերաշխությունն արտահայտվում է յուրահատուկ իրավական սկզբունքներում, որոնք ապահովում են. ա) հասարակական յուրաաքանչյուր խմբի համերաշխական շահերի համատեղ պաշտպանություն ու համախմբում և բ) հակադիր խմբերի, շահերի այնպիսի համաձայնվածություն, երբ անձը կգտնի իր իրավունքների տարանջատումը պետության հավակնություններից, իսկ պետության մեջ` հասարակական կազմակերպվածության բռնիշխանությունից. Հակադիր խմբերի շահերի համաձայնեցվածությունը տեղի է ունենում կամ ինքնակամ համաձայնությունների ձևով, կամ պետության միջնորդական մասնակցությամբ:
Ստեղծելով իրավականորեն կազմակերպված խմբային համագործակցություն` համերաշխությունը ճանաչում է դասային շահերի տարբեր հանգրվանները և հնարավորություններ ընձեռում, որոնց մատուցման և պաշտպանության համար, սակայն, համերաշխությունը չի կարող դասային պայքարն ընդունել որպես սկզբունք, երբ մի դասային խումբը ձգտում է ոչնչացնել մյուսին կամ ապահովել միայն սեփական շահը` հաշվի չառնելով հնարավոր արատավոր հետևանքները:
4. Համերաշխությունը իրավունքի բնագավառում.
Հիմնականում տարբերակվում են իրավունքի երկու տեսակ` մասնավոր իրավունք, որը պաշտպանում է մասնավոր շահեր և հանրային իրավունք, որը պաշտպանում է հասարակության շահերը: Իրավունքի ցանկացած նորմ վերաբերվում է կամ առաջին կամ երկրորդ տեսակին: Սակայն hասարակական այլ կարքի ձրի ընդունումը, բացի անհատապաշտությունից (լիբերալիզմ) և սոցիալիզմից (կոլլեկտիվիզմ), հիմք է դնում նաև դրա արտահայտմանը իրավունքում: Համերաշխության պարագայում դա համաձայնեցնող կամ կարգավորող իրավունքն է: դա պահանջում է գործողությունների և շահերի համաձայնեցում և որոշում է ոչ միայն ազատությունների սահմաններն այնպես, ինչպես դա ընդունված է մասնավոր իրավունքում, այլև մասնավոր շահերը ենթարկեցնում է ընդհանուրի` դրանով իսկ առանձին անձանց վրա դնելով դրական պարտականություններ: Ինքնական ինքնասահմանափակման կարգավորող իրավունքը բերում է նաև հավելյալ պահանջներ, որոնց պայման և սահման հանդիսանում մասնակիցների շահերը: Կարգավորող իրավունգը չի ճնշում անձանց, նրանց չի տարրալուծում զանգվածի մեջ, չի ենթարկում պարտադիր կարգի: Կարգավորող իրավունքը համաձայնեցում է և ոչ թռ ենթարկում, կարգավորում է և ոչ թե ուղղորդում: Նա, մի կողմից, խրախուսում է մասնավոր իրավունքի նկատմամբ հարգալից վերաբերմունքը` պատնեշ դառնալով կենտրոնացման վտանգավոր միտումների և տնտեսության սոցիալիզմականության դեմ: մյուս կողմից, վերադաստիարակում է սեփականատերերի, ինչպես նաև վարձու աշխատողները հանդիսանում են մեկ ընդհանուր ժողովրդական տնտեսության մասնակիցներ, ինչի պատճառով նրանց գործողությունները և շահերը հնարավորինս ինքնակամորեն պետք է լինեն փոխհամաձայնեցված:
5.Համերաշխությունը տնտեսությունում
Տարբերակվում է տնտեսության երկու ձև` ապակենտրոնացված և կենտրոնացված: Առաջինի պարագայում յուրաքանչյուր սեփականատեր պահպանում է լիակատար ինքնակենտրոն ազատություն: Մյուսի պարագայում նա դառնում է միասնական, պետական կենտրոնի հաստիքային կատարող: Սակայն կարող է լինել նաև երրորդ ձևը` համերաշխականացված տնտեսությունը: Կարգավորվող իրավունքի կողմից սահմանվող այդ տնտեսությունն իրենից ներկայացնում է մասնավոր-իրավական համակարգի կատարելագործված ձև, որը իր կենսունակությունը ամրապնդում է կազմակերպվածության նոր մակարդակի անցնելով: Սակայն այնպիսի կազմակերպվածության, որին հասնում են ոչ թե հարկադիր միացյալ պլանին ենթարկվելով, այլ տնտեսավարող մասնակիցների միջև շահերի համաձայնության հասնելու ճանապարհով: Այդ համաձայնությունը ձեռք է բերվում պետության հարկ եղած աջակցության միջոցով:
Համերաշխությունը պահպանում է ձեռնարկատիրական գործունեության սեփականությունը, մրցակցությունը և ազատությունը: համերաշխական տնտեսության կազմակերպչական սկիզբը դնում է ոչ թե կենտրոնում մշակված պլանին ենթարկվելու, այլ շահերի ոլորտում համագործակցության, փոխօգնության և փոխհամաձայնության ճանապարհով:
6.Համերաշխություն պետական կառուցվածքի ձևով.
Քանի որ համերաշխությունը պետության վրա դնում է միջնորդական կարևոր գործառույթներ, որոնք պահանջում են պետության մեծ հեղինակություն և հակասող շահերի համաձայնեցման գործում լիազորություններ, ապա պետական իշխանությունը պետք է լինի կայուն: Ժողովրդավարական կարգի շատ սկզբունքներ, մասնավորապես` պառլամենտարիզմը, չեն նպաստում կենտրանական իշխանության ամրապնդման ու նրա հեղինակության բարձրացմանը: Պետական կառուցվածքի միապետական, հանրապետական և պառլամենտական ձևերը պայմանավորվում են պատմական հիմքերով, ժողովրդի հոգեբանության և երկրի առանձնահատկություններով: Սակայն կարևոր է ոչ թե ձևը, այլ իշխանության բնույթը: Համերաշխության սկբունքներով կառուցված պետությունը պետք է ներծծված լինի հասարակության ոգով: Պետությունը պետք է ոչ միայն աջակցի այլև խրախուսի քաղաքացիների միավորումները, որոնք ունեն ընդհանուր շահեր, և ապահովի նրանց համար ներկայացուցչություն պետական իշխանությունում:
Չստանձնելով տնտեսավարական խնդիրներ` պետությունն այդուհանդերձ պահպանում է մասնավոր տնտեսության ազատությունը: Սակայն նա չի կարող մասնավոր տնտեսության մեջ թույլ տալ այնպիսի միջամտություններ, որոնք առհասարակ վնաս են ժողովրդավարական տնտեսությանը: Կամայականությունից խոսափելու համար ցանկացած սահմանափակումներ արվում են հատուկ օրենքների միջոցով, այլ ոչ թե վարչակազմի ցանկությամբ, ընդ որում` ելնելով տնտեսական շահավետությունից, և ոչ քաղաքական նկատառումներից: Համերաշխական պետությունը ստեղծում է իր յուրահատուկ ձևը` համերաշխության կառուցված հասարակական կազմակերպությունների աստիճանակարգը, հնարավորինս ներառելով ամբողջ բնակչությանը և նեևկայացնելով նրա բոլոր շահերըզուգահեռաբար գոյություն ունեցող կազմակերպություններում, որոնք ձգտում են ոչ թե մի մասի կողմից մյուսների կլանմանը կամ “միախմբմանը”, այլ պետության մեջ, որպես բարձրագույն միություն, համաձայնեցված համագործակցությանը:
Համաձայնությունը ենթադրում է այնպիսի ինքնագործունեություն, որոնց վարքագիծը համաձայնեցվում է ու չի հակասում պետության շահերին: Պետությունն իր կամքը չի թելադրում, որպես բացառիկ բարձրագույն կամք, որը հաշվի չի նստում քաղաքացիների կամքի հետ: Համերաշխականացումը անցկացվում է եթե ոչ հակադիր, գոնե տարասեռ խմբերի և հոսանքների առկայության դեպքում, որոնցից յուրաքանչյուրը պահպանում է գոյություն ունենալու իր իրավունքը: Ընդհանուր կամքը ծնվում է պետական կյանքի ինքնուրույն մասնակիցների ձգտումներից և խնդիրներից, այլ ոչ թե պարտադրվում է նրանց վերևից: կազմակերպել` չի նշանակում սահմանազտել, այլ նշանակում է գտնել հավասարակշռված, երբեմն էլ միակ հնարավոր որոշումները, որոնք բավարարում են բոլոր մասնակիցներին:
Կազմակերպիչն ստանձնում է բնական էվոլյուցիայի գործառույթ` արագացնելով համագործակցության տանող ավելի առաջադիմական ձևերի շարժումը: Այդ պատճառով է, որ համերաշխականացված պետությունը չի սահմանափակում ձեռներոցությունը, չի ստանձնում տնտեսական խնդիրների իրականացում և սահմանելով ազատության որոշակի սահմաններ` ապահովում է այդ ազատությունը իր նախանշած սահմաններում: Նա միայն վերանայում է, այլ ոչ թե ղեկավարում: Նրա միջամտությունը տնտեսավարող մարմինների գործողություններին խիստ սահմանափակ պետք է լինի, դա թույլատրելի է լոկ այն դեպքում, երբ տարանջատվում են անհատի և պետության շահերը կամ երբ անլուծելի բախում է առաջանում երկու առանձին արտադրողական խմբերի շահերի միջև: Համերաշխությունը մերժում է նաև լիբերալ պետության կրավորականությունը և սոցիալիստական պետության ինքնավստահ հավակնոտությունը: Հաշտեցնելով հակադիր դասերի և խմբերի շահերը` համերաշխական պետությունը սահմանազատում է ավելի թույլերի շահերը ոչ թե նյութական բարիքների վերաբաշխման միջոցով, այլ սոցիալական խաղաղություն պահպանելու նպատակով: Այդ ընթացքում նա ղեկավարում է ոչ թե քաղաքական, այլ ժողովրդական տնտեսության պետական շահերով և իրականացնում է սոցիալական խնդիրներ, ելնելով տնտեսական հնարավորություններից` չենթարկելով տնտեսությունը քաղաքականությանը, քանի դեռ վերջինս, անշուշտ, պայմանավորված չէ ծայրահեղ պայմաններով կամ ռազմական դրությամբ:
7.Համերաշխությունն ընտանիքում
Ընտանիքը կարող է կառուցվել ընտանիքի գլխավորին ընտանիքի բոլոր անդամների կողմից ենթարկվելու սկզբունքի վրա: Կարելի է պատկերացնել ընտանիք, որպես ընտանիքի անդամների աղոտ համակեցություն, չնայած նրանք կապված են արյունակցական կապերով և տնային կենցաղի ընդհանրությամբ, որոնք պահպանում են ինքնուրույնություն: Վերջապես կարելի է պատկերացնել ընտանիքը, որպես անձանց խումբ, որոնք միմիանց հետ կապված են ոչ միայն արյունակցությամբ, այլև համերաշխության ոգով ամրապնդված ծնողական իշխանությամբ, որը պահանջում է վարքագծի և շահերի համաձայնեցում, ծնողների հեղինակության և “ընտանեկան խորհրդի” առկայությամբ` ամբողջ ընտանիքի ընդհանուր շահերի նպատակով:
Ելնելով ընտանիքի այս երեք տիպերից, կարելի է մատնանշել պետության երեք տիպ` անսահմանափակ ինքնակալություն, ժողովրդական հանրապետություն, կարգավորվող ժողովրդավարություն:





ladicosa