Main page

«Համերաշխությունը» Արագածոտնի մարզում

Շարունակվում են «Համերաշխություն» շարժումը համակարգող խորհրդի հանդիպումները մարզերի հասարակության ներկայացուցիչների հետ:01.11.2007թ. տեղի ունեցավ «Համերաշխություն» շարժման համակարգող խորհրդի հերթական հրավերք այցը Արագածոտնի մարզ: Աշտարակ քաղաքում խորհրդի հետ հանդիպմանը մասնակցում էին հասարակական, սոցիալական, քաղաքական շերտերը ներկայացնող 4 տասնյակից ավելի մարդ: շարժման գաղափարախոսության և ատակների մասին մասնակիցներին ներկայացրեց շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը: Ուշագրավ է այն փաստը, որ մասնակիցներից թվով 6 հասարակական կազմակերպություններ` այդ թվում `1. Արագածոտնի երիտասարդության և դեռահասների «Շողակն» կրթամշակույթային հ/կ2. Արագածոտնի կանանց և դեռահասների կենտրոն հ/կ.3. Արագածոտնի հասարակական և ոչ առևտրային կազմակերպություն «Ֆորում» հ/կ4. «Ծիծեռնակ» հաշվանդամ երեխաների ծնողների հ/կ.5. «Ներկապնակ» սոցիալ-մշակութային կենտրոն հ/կ.6. Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա հ/կ.հայտարարեցին «Համերաշխություն» շարժմանը միանալու իրենց որոշման մասին:Հասարակական կազմակերպությունների ղեկավարները բարձր գնահատեցին համերաշխականության կարևորությունը ազգի և պետականության պահպանման համար, և պատրաստակամություն հայտնեցին ակտիվ մասնակցություն ունենալու համերաշխության գաղափարը տարածելու գործում: Տեղի ունեցած բուռն քննարկումներից և հարց ու պատասխանից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Աշտարակի Սուրբ Գայանե հոգևոր հովիվ` Տեր-Մկրտիչը, կարևորելով գաղափարախոսության տարածումը որպես քրիստոնեավարական սկզբունք: Շարժմանը միացան նաև մի շարք սոցիալական և քաղաքական տարբեր շերտերը ներկայացնող անհատներ, իրենց ելույթներում կարևորելով քաղաքական համերաշխության և քաղաքացիական հանդուրժողականության անհրաժետությունը: Մարզում ձևավորվեց շարժումը համակարգող մարզային խորհուրդ, համակարգող` Ս. Հակոբյան: Հանդիպման ավարտին ներկաներին բաժանվեց գաղափարախոսական տեղեկատու նյութեր, որոնց միջոցով մասնակիցները կծանոթանան շարժման հետագա նպատակների և ծրագրերի մասին:

 

Տավուշի մարզ

Համաձայն «Համերաշխություն» շարժման համակարգող խորհրդի որոշման, 24.11.2007թ. տեղի ունեցավ հանդիպում Տավուշի մարզում, որին մասնակցում էր 3 տասնյակից ավել մարդ, որոնք ներակայացնաում էին մարզի հասարակական-քաղաքական-սոցիալական շերտերը: Հանդիպմանը մասնակում էր նաև առաքելական եկեղեցու Գուգարքի թեմի Իջևանի եկեղեցու առաջնորդ Տեր Սեմյոնը, ինչպես նաև լրագրողներ «Իջևան», «Ֆերմեր», «Ագրոլրատու» թերթերից: Զեկույցով հանդես եկավ շարժումը համակարգող պրն. Ս. Ավետիսյանը, և ներկաներին տեղեկացրեց շարժման նպատակների և կարևորության մասին: Ներկաների կողմից հնչեցին տարաբնույթ հարցեր, որոնք ստացան սպառիչ և գոհացնող պատասխանները: Հիմնադրվեց Տավուշի մարզի «Համերաշխություն» շարժման համակարգող խորհուրդ, համակարգող` Դ. Սահակյան: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն մասնակցելու շարժման գաղափարախոսության տարածմանը: Ելույթ ունեցավ նաև Տեր Սեմյոն քահանան` նշելով «Համերաշխության» կարևորությունը ազգի և պետականության պահպանման գործում: Հանդիպման ավարտին մասնակիցներին բաժանվեց «Համերաշխություն» շարժման գաղափարախոսական տեղեկատու, որի օգնությամբ լայն հասարակությանը կլուսաբանվի շարժման նպատակների և ծրագրերի մասին:

 

Կոտայքի մարզ

«Համերաշխություն» հասարակական-սոցիալական-քաղաքական շարժումը նոր թափ է հավաքում վերածվելով համաժողովրդական շարժման ալիքի: Այս մասին են վկայում շարժման հերթական հանդիպումները մարզերում:Ս/թ դեկտեմբերի 17-ին «Համերաշխություն» շարժման համակարգող խորհուրդը հրավերք այց կատարեց Կոտայքի մարզ: Աբովյան քաղաքում շարժումը համակարգող Ս. Ավետիսյանը հանդիպման մասնակիցներին մանրամասնորեն և հանգամանալից տեղեկացրեց շարժման հիմնական նպատակների և առաջիկա ծշրագրերի մասին:Հանդիպմանը մասնակցում էին Կոտայքի մարզի հասարակական կազմակերպությունների տարբեր շերտերը ներկայացնող հեղինակավոր մարդիկ և գործարարներ: Տեղի ունեցած քննարկումների և հարց ու պատասխանի արդյունքում` կոտայքցիները «Համերաշխություն» շարժումը մեր երկրում գնահատեցին, որպես համաժողովրդական կարևորագույն մի պահանջմունք, որը պետք է հիմք հանդիսանա համայն հայության միասնականությունը և համամարդկային ազգային արժեքները պահպանելու գործում:Աբովյան քաղաքի սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանան Տեր Մաշտոցը իր խոսքում նշեց, որ համերասշխությունը բխում է մեր ազգային և կրոնական շահերից, Հայաստանը դարձնելու քրիստոնեավարական սկզբունքներով առաջնորդվող երկիր: Ներկաները ցանկություն հայտնեցին ներգրավվել շարժման մեջ և ակտիվորեն մասնակցել գաղափարի տարածման ու արդիականացմանը:Մարզում ձևավորվեց «Համերաշխություն» շարժման համակարգող խորհուրդ` համակարգող` Ա. Դալլաքյան:Մասնակիցներին բաժանվեցին շարժման գաղափարախոսական տեղեկատու և այլ տեղեկատվական նյութեր:

 

Լոռվա մարզ

Համերաշխության գաղափարը հասարակության կողմից ընկալվում է որպես պատմական անհրաժեշտություն և նրա տարատեսակ դրսևորումները կենսաբանորեն համահունչ են մեր ազգի բազմադարյա էությանը:Այս մասին են վկայում տարբեր մարզերում հասարակության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումները:Հերթական այցը այս անգամ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքում էր: «Համերաշխություն» շարժումը համակարգող պրն. Ս. Ավետիսյանի ելույթից հետո մարզի տարբեր տարածաշրջաններից ներկայացած հասարակության տարբեր շերտերը ներկայացնող անհատների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից հնչեցին ողջույնի խոսքեր` բարձր գնահատելով համերաշխականության գաղափարը որպես համամարդկային մեծագույն արժեք: Եղան առաջարկություններ նույնատիպ հավաքներ անցկացնելու մարզի մյուս բոլոր տարածաշրջաններում: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին միանալու «Համերաշխություն» շարժմանը և ակտիվորեն մասնակցելու գաղափարախոսության տարածմանը: Ստեղծվեց շարժումը համակարգող խորհուրդ: Համակարգող` Գագիկ Մարիկյան: Վանաձոր քաղաքում բացվեց «Համերաշխություն» շարժման մարզային գրասենյակ: