Main page

Հարցազրույց «ՀՐԱՊԱՐԱԿ» թերթին

Սեպտեմբեր 1-ի իր համարում «Հրապարակ» օրաթերթը հարցազրույց է հրապարակել Համերաշխություն Շարժման համակարգող, ՀՀ Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սարգիս Ավետիսյանի հետ` նվիրված հասարակական խորհրդի գործունեությանը:

Լրագրողի այն հարցին, թե Ինչո՞ւ հասարակական խորհուրդը մինչ այժմ կենդանության նշաններ ցույց չի տալիս: Երկու տարում թե՛ քաղաքական ակցիաների հետ կապված, թե՛ Վահան Խալաֆյանի գործով բավական իրադարձություններ եղան, այնինչ հասարակությունը չի տեսնում որեւէ գործունեություն, - Ս.ավետիսյանը պատասխանել է, որ Հասարակական խորհուրդը ոստիկանապետին կից, ավելի շատ ստեղծված է որպես մի միավոր, որն ավելի պետք է կապը ապահովի ժողովրդի եւ ոստիկանության միջեւ եւ փորձի փոխել ժողովրդի վերաբերմունքը ոստիկանության հանդեպ դեպի դրականը: Բայց գաղտնիք չի, որ մեր հասարակությունը ոստիկանին այսօր դիտում է ոչ թե որպես իր իրավունքների պաշտպանի, այլ հասարակության մի զգալի հատված, գուցե նաեւ ոչ իրավացիորեն, դիտում է որպես իր իրավունքների խախտող: Ոստիկանությունում տարբեր մարդիկ են աշխատում, կա եւ լավը, եւ վատը: Այն դիտվում է որպես պետության հենասյուներից մեկը: Եթե էս տեսանկյունից մոտենանք, հասարակական խորհւրդը ստեղծվել է, որ պետության հենասյուներից մեկը ամրապնդի` հասարակության հետ կապն ապահովելով....

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք http://www.hraparak.am/2010/09/01/kaxardakan-paytik-chuni-hasarakakan-xorhurd-uni/http://www.hraparak.am/ կայքում:

Համագործակցություն

Օրերս Համերաշխություն Շարժման երիտասարդական խորհրդի մի խումբ անդամներ մասնակցել են լեհական  «Համերաշխություն» Արհմիութենական Շարժման երեսուն ամյակին նվիրված միջոցառումներին: Հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Գդանսկ քաղաքում, որտեղ էլ 1980 թվականին սկիզբ առավ ժամանակակից Եվրոպայի ամենամեծ և ամենահզոր դեմոկրատական ալիքը: Երիտասարդ համերաշխականներն այցելել են «Ճանապարհ դեպի Ազատություն» ցուցահանդեսը, մանակցել են տեղի երիտասարդական կառույցների կողմից կազմակերպված հավաքներին ու քննարկումներին: Հայ և լեհ երիտասրդները ծաղիկներ են դրել նաև  հայր Յերզի Պոպուլեցկու հուշարձանին, ով  սպանվել էր այդ տարներին: Մասնակիցներից մեկի` Հրանտ Առաքելյանի խոսքերով իրենք մեծ ոգևորությամբ են ծանոթացել այս հզոր Շարժման ընթացքի ամեն մի էջին և պատրաստվում են նոր փորձը ներդնել նաև կուսակցական շինարարության մեջ: Գդանսկում գտնվող «Համերաշխության» կենտրոնակայանում կայացած հանդիպումների ժամանակ նրանք  փոխանցել են նաև Սարգիս Ավետիսյանի շնորհավորական նամակը` հրավիրելով պատասխան այցով ժամանել Երևան:

«Սարդարապատը համերաշխության արդյունք էր»

Մայիսի 28-ին Համերաշխություն կուսակցության վարչության մի խումբ անդամներ` վարչության նախագահ Ս. Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր` մասնակցելու Հանրապետության տոնի առիթով կազմակերպված միջոցառումներին: Ծաղիկներ դնելով հուշահամալիրին` համերաշխականները մասնակցեցին տոնական միջոցառումներին: Այնուհետև, վարչության անդամներն այցելեցին Համերաշխության Արմավիրի մարզային կազմակերպությոև, որտեղ գումարվեց աշխատանքային խորհրդակցություն: Ելույթ ունենալով` Սարգիս Ավետիսյանն ասաց. «Այսօրվա տոնը շատ կարևոր է մեր պետականության կայացման համար, չլինեին մայիսյան հերոսամարտերը, չլիներ Սարդարապատի ճակատամարտը ներկայիս Հայաստանը դժվար թե գոյություն ունենար: Առաջին հանրապետությունը թեև շատ թույլ էր իր քաղաքական, ռազմական և տնտեսական հզորություններով, այնուամենայնիվ հենց նրա հիմքի վրա կառուցվեց Հայաստանի Երկրորդ հանրապետությունը, իսկ արդեն 91-ից ի վեր` ներկայիս` Երրորդ հանրապետությունը: Իմ պապը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, և ես հիշում եմ, թե նա ինչպես էր պատմում այդ օրերի միասնականության մասին: Սարդարապատի հաղթանակը բացառիկ համերաշխության արդյունք էր, որ այդ օրհասական պահին համախմբել էր բոլորին»: Հավաքի վերջում կազմակերպվել էր ուրախ հյուրասիրություն, ինչն էլ ավելի անմիջական մթնոլորտ ստեղծեց հյուրերի և տարածքային կազմակերպության անդամների միջև:

«Մեր» Ցվետանան Համերաշխությունում

Մայիսի 25-ին Համերաշխություն կենտրոնական գրասենյակում հյուրընկալվեց հայտնի ռեժիսոր, հեռուստալրագրող Ցվետանա Պասկալևան: Հանդիպումը մեր հասարակության հայտնի մտավորականների հետ կազմակերպվող հանդիպումների շարքից էր: Կուսակցության նախագահը մանրամասն ներկայացրեց Համերաշխություն Կուսակցության ստեղծման պատմությունն ու անցած ուղղին: Իր հերթին հյուրը շնորհակալություն հայտնեց ջերմ հանդիպման հնարավորության համար, ապա ներկաներին պատմեց իր կյանքի որոշ դրվագներ, որոնք այդ իմաստուն կնոջն առհավետ կապել են մեր երկրին: Նա ասաց, որ ինքն արդեն Հայսատանում է ապրում  19 տարի և այդ ընթացքոևմ ադրբեջանցիներն իրեն 3 անգամ մահապատժի են դատապարտել: «Այդ տարիների ընթացքում շատ դառն օրեր եմ ապրել փոքր որդուս` Դավիթի հետ, բայց երբեք չեմ մտածել Հայաստանից գնալու մասին, շատերը կարծել են, թե լքել եմ Հայաստանը, բայց ես մեկ ժամ չեմ բացակայել այստեղից: Ինձ համար «Մեր Ցվետանան» արտահայտությունը վեր է ամեն տեսակ պետական պարգևից. հասարակ ժողովրդի սերն ինձ պահեց այս երկրում»,-ասում է հայտնի բուլղարուհին, ով իր կյանքը նվիրել է Արցախյան խնդրի լուսաբանմանը: Անդրադառնալով Համերաշխության գաղափարին Պասկալևան մեծ ոգևորությամբ է ընդունել հիմնական գաղափարական դրույթները և ներկա համերաշխականներին մաղթել է չնահանջել պայքարից` որքան էլ այն դժվար լինի և հասնել վերջնական հաղթանակի: Հանդիպման վերջում տեղի է ունեցել փոքրիկ հյուրասիրություն, իսկ հյուրն իր տպավորություններն է գրել Համերաշխության հյուրերի գրքում:

Ֆ. Նանսենի հուշամեդալ` Համերաշխության առաջնորդին

Համերաշխություն Շարժման առաջնորդ Սարգիս Ավետիսյանը պարգևատրվել է մեծ մարդասեր, Խաղաղության և Համերաշխության Նոբելյան Մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի  ոսկյա հուշամեդալով: Հուշամեդալը շնորհվել է Հայաստանի Ֆ. Նանսենի Հիմնադրամի կողմից` Հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց Ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար: Ստանալով հուշամեդալը` Սարգիս Ավետիսյանը ելույթ է ունեցել ասելով. «Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել կազմակերպիչներին պարոն Ֆելիքս Բախչինյանի գլխավորությամբ` այս մեծ պատվին արժանացնելուս համար: Հատկանշական է, որ  այսօր մայիսի  տասներեքն է` մեծ մարդասերի, հայասերի մահվան տարելիցը: Մենք մեր գործունեությամբ պարտավոր ենք շարունակել  Խաղաղության և Համերաշխության Նոբելյան մրցանակակրի արդար գործը, մենք մեր գաղափարների տարածմամբ փորձելու ենք նպաստել որպեսզի աշխարհը դառնա փոքր-ինչ ավելի խաղաղ, ավելի համերաշխ, ինչպիսին երազում էր մեծ մարդասերը»: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, մասնակիցները, հյուրերն ու կազմակերպիչները շնորհավորել են միմյանց և մասնակցել են այդ առիթով կազմակերպված հյուրասիրությանը: 

ՄԵԿ ՕՐ` ԵՐԿՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ

Մայիսի 9-ին` Մեծ Հայրենական Պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը, Համերաշխություն կուսակցության երիտասարդական թևի մի խումբ ակտիվիստներ այցելեցին Մայր Հայաստան հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու այս սարսափելի պատերազմում հաղթանակը նվաճած հերոսներ հիշատակին: Երիտասարդների մյուս խումբն էլ այցելեց Եռաբլուր, ուր հանգչում են Արցախյան պատերազմի մերօրյա հերոսները: Մայր Հայաստան հուշահամալիրի Անմար Կրակին ծաղիկներ դնելուց հետո հետո երիտասարդները հավաքվեցին և լսեցին բաց դաս` նվիրված Մեծ Հայրենականում հայ ժողովրդի ունեցած դերի մասին: Բաց դասը վարում էր երիտասարդական խորհրդի անդամ Անի Առաքելյանը, ով ասաց. «Այժմ շատ կարևոր է, որպեսզի մենք` երիտասարդ սերնդի ներկայացուցիչներս

չմոռանանք մեր պապերի հաղթահարած դառնությունները, մենք նրանցից պետք է սովորենք սիրել մեր հայրենիքը ու անմնացորդ ծառայել նրան»: Երիտասարդ համերաշխականների մյուս խումբն էլ մասնակցեց Եռաբլրում կազմակերպված միջոցառումներին: Խորհրդի մեկ այլ անդամ` Գուրգեն Մելքոնյանն ասաց. «Մենք այսօր այստեղ ենք` հարգելու Արցախյան ազատամարտում մեզ համար խաղաղություն կերտած հայորդիների հիշատակը: Նրանցից շատերը զոհվել են այն ժամանակ, երբ մենք եղել ենք ընդամենը հինգ-վեց տարեկան, մենք երբեք չենք կարող հասկանալ պատերազմի ծանրությունը, ինչքան էլ լսենք դրա մասին: Ես ինքս ծառայել եմ Արցախում և շատ հպարտ եմ, որ թեկուզև փոքր, բայց որոշակի  ներդրում եմ ունեցել այսօրվա խաղաղության պահպանման մեջ: Եկեք այսօր միասին աղոթենք դիրքերում կանգնած մեր տղաների համար»: Սպարապետի և Զորավար Անդրանիկի շիրիմներին ծաղիկներ դնելուց հետո երիտասարդները մոմեր վառեցին սբ. Վարդանանց նահատակների մատուռում:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ ՄԵԿ

Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Աշխատավորների Համերաշխության տոնը. տարիներ շարունակ այս գեղեցիկ տոնը նշվել է մեր երկրում որպես աշխատավորի տոն: Իրականում այն իր մեջ մեծ խորհուրդ ունի` համերաշխության խորհուրդը: Համերաշխության գաղափարը եղավ այն միավորիչ ուժը, որը համախմբեց հազարավոր աշխատավորների պայքարելու իրենց արդար իրավունքների  և օրինական շահերի պաշտպանության համար: Մենք միանում ենք բոլոր այն ազնիվ անձանց պայքարին, ովքեր գործում են հանուն ընդհանուր շահերի, հանուն բոլորի բարեկեցության: Ուզում եմ հատկապես ջերմորեն շնորհավորել Համերաշխություն Շարժմանն անդամակցող և մեզ հետ համագործակցող Արհմիությունների անդամներին: Դուք այսօր կատարում եք կարևոր աշխատանք մեր երկրի աշխատանքային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, մենք էլ փորձելու ենք այդ աշխատանքի արդյունքները կյանքի կոչել: Մաղթումում եմ սեր և համերաշխություն, թող Աստված պահպանի մեզ բոլորիս...

Համերաշխություն Շարժման համակարգող,

Համերաշխություն կուսակցույան նախագահ

Սարգիս Ավետիսյան                                                                Երևան, 1 մայիս, 2010թ.

Հանդիպում ուսանողների հետ

Ապրիլի 30-ին Համերաշխություն կուսակցության մի խումբ ակտիվիստներ, կուսակցության առաջնորդի գլխավորությամբ հանդիպում են ունեցել ՄՅՈՒԴ համալսարանի ուսանողների հետ: Հանդիպման սկզբում կազմակերպիչները համառոտ ներկայացրել են Կուսակցության անցած ուղղին և Սոլիդարիզմի գաղափարախոսության էությունը: Այնուհետև, ելույթ է ունեցել Կուսակցության վարչության նախագահ Սարգիս Ավետիսյանը, ով ներկայացրել է  Համերաշխության տեսակետները ներկայիս քաղաքական իրավրճակի վերաբերյալ: Նա, մասնավորապես, կենտրոնացել է հայ - թուրքական հարաբերությունների վրա: Ավետիսյանն ասել է, որ երկու երկրներում էլ հասկացել են բաց սահմանների անհրաժեշտությունը, խնդիրը կայանում է Թուրքիայում քաղաքական կամքի բացակայության մեջ. «Մեզ համար սահմանների բաց լինելը, առաջին հերթին, նշանակում է առավել մոտ Եվրոպա, առավել մեծ հնարավորություններ հենց երիտասարդների համար»,- ասել է նա: Անդրադառնալով Հայաստանի` գործընթացը կասեցնելու որոշմանը, Սարգիս Ավետիսյանն այն բնորոշել է որպես «սթափեցնող քայլ»: Բուռն քննարկում է ծավալվել նաև երիտասարդների առկա խնդիրներ վերաբերյալ: Ուսանողներն, ի թիվս այլ հարցերի, առաջ են քաշել աշխատատեղերի և բնակարանային խնդիրները: Սարգիս Ավետիսյանը ներկայացրել է կուսակցության դիրքորոշումը, առաջարկելով, հատկապես, էժան բնակարաններ կառուցել և անվճար տրամադրել երիտասարդ ընտանիքներին մեր երկրի թույլ զարգացած բնակավայրերում: Վերջում հյուրերն ու կազմակերպիչները փոխանակվել են խորհրդանշական նվերներով:

Սգո երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք

Ապրիլի 24-ին Համերաշխություն  կուսակցության մի խումբ անդամներ` Կուսակցության նախագահի առաջնորդությամբ Սգո երթով բարձրացան Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Կուսակցական առաջնորդներին էին միացել նաև երիտասարդական հանձնախմբի անդամները: Կուսակցության փոխնախագահ Ս. Հակոբյանի խոսքով հատկանշական է, որ ավագ սերնդի հետ կողք կողքի այժմ քայլում են նաև երիտասարդները. «Սա վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք և ապագյում ևս նոր սերունդը շարունակելու է պայքարը` արդարության վերականգնման համար»,- ասել է նա: Իսկ նախագահի օգնական Ա.Խուրշուդյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք նախընտրեցինք այստեղ բարձրանալ լուռ, առանց որևէ պաստառի կամ լոզունգի, քանի որ գտնում ենք, որ այս օրը ողջ հայությունը պետք է լինի միասնական, առավել համերաշխ, այսօր պետք չէ որևէ կուսակցական կամ այլ մասնատվածություն երևա, այսօր մենք միասնական ենք առավել, քան երբևէ»: Երթից հետո կուսակցականները հավաքվեցին կենտրոնական գրասենյակում և ծավալվեց բուռն քննարկում` անցնող օրերի իրադարձությունների վերաբերյալ:

ՈՒՂԵՐՁ

Սիրելի հայրենակիցներ, կուսակցական ընկերներ, Շարժման համակիրներ. Այսօր մենք իննսունհինգերորդ անգամ ոգեկոչում ենք Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում Հայկական Հոլոքոստի ուրացման քաղաքականության դեմ: Համոզված ենք, որ հայ ժողովուդը, որպես ցեղասպանություն տեսած ազգ, պարտավորություն է կրում մարդկության առջև` նման ողբերգություններն ապագայում կանխելու համար: Մենք կոչ ենք անում Թուրքիայում գործող բոլոր առաջադեմ ուժերին շարունակել պայքարը` հանուն արդարության: Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն գաղափարակից ուժերին, որոնք նպաստել և նպաստում են ուրացման քաղաքականության դատապարտմանը: Մենք մեր երկրի բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում գործել համերաշխաբար և միասնական ուժերով նպաստել մեր հայրենիքի կայացմանը` ի հիշատակ բյուրավոր անմեղ զոհերի: Թող Աստված լուսավորի մեր նահատակների հոգիները...:

Համերաշխություն Շարժման համակարգող,

Համերաշխություն կուսակցության նախագահ

Սարգիս Ավետիսյան                                                                  Երևան, 24.04.2010

«ՍԹԱՓԵՑՆՈՂ ՔԱՅԼ»

Ապրիլի 23-ին, ելույթ ունենալով  «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերում, Համերաշխություն Շարժման համակարգող Սարգւս Ավետիսյանը ներկայացրել է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Կուսակցության և Շարժման դիրքորոշումները: Նա մասնավորապես ասել է, որ Շարժման խորհուրդը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Օբամային կոչ անելով խիզախ քայլ կատարել և պաշտոնապես դատապարտել Հայկական Հոլոքոստի կազմակերպիչ երկրի ուրացման քաղաքականությունը: Անդրադառնոլով, նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին` Սարգիս Ավետիսյանն այն որակել է որպես «Սթափեցնող քայլ»: «Այս քայլով Հայաստանը ցույց տվեց, որ մեր երկիրը հավատարիմ է մնում ստորագրված արձանագրությունների ոգուն, միաժամանակ հասկացնելով, որ պետք չէ Հայաստանին դիտել որպես թույլ և ճնշումներից վախեցող երկիր: Մենք այժմ էլ այն կարծիքին ենք, որ Թուրքիան, իրոք, գնալու է լուրջ զիջումների: Թուրքիան այսօր փորձում է XX դարի դիվանագիտական մեթոդներով հասնել հաջողության XXI դարում, սակայն, կարծում ենք, որ այս անգամ Թուրքիան տանուլ է տալիս: Ասվածի վկայությունն են Մինսկի համանախագահ պետությունների արած հայտարարությունները` Հայաստանի քայլը հասկանալու և աջակցելու վերաբերյալ»,-ասել է նա: Վերջում Համերաշխության առաջնորդը ռադիոունկնդիրներին մաղթել է ուժ և համերաշխություն առկա խնդիրներին դիմագրավելու համար:

Հանուն արդարության

Եղեռն ասելով ողջ աշխարհում պիտի հասկանան Հայոց Ցեղասպանություն

«Համերաշխություն» շարժումը և կուսակցությունն անցյալ տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դիմել էին շնորհակալական նամակով, այն բանից հետո, երբ նախագահը ապրիլի 24-ի իր ուղերձում Ցեղասպանության բառի փոխարեն հայերեն Եղեռն բառն էր օգտագործել: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց շարժման և կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Այս տարի ևս «Համերաշխությունը» ԱՄՆ նախագահին նամակ է հղել` հորդորելով խիզախ քայլ կատարել և արտասանել Ցեղասպանություն բառը, պատմական արդարության վերականգման նպատակով ճանաչել Հայոց մեծ Եղեռնը: Ըստ Ս. Ավետիսյանի հարկավոր էր, որ մեր դիվանագիտությունն օգտագործեր այն հանգամանքը, որ Բարաք Օբաման հայերեն արտասանեց Եղեռն բառը. «Ինչպես Հոլոքոստ ասելով ամբողջ աշխարհում հասկանում են հրեաների Ցեղասպանություն, այնպես էլ Եղեռն ասելով աշխարհում պիտի հասկանան Հայոց Ցեղասպանություն»,-ասաց Ս. Ավետիսյանը: Բանախոսը նկատեց, որ թուրքական խորհրդարանում «Ազգային շարժում» կուսակցությունը վեր էր հանել այս հարցը, որ Բարաք Օբաման հայերեն Եղեռն բառն արտասանելով` փաստորեն ճանաչել է Ցեղասպանությունը: 

Աղբյուր` www.panorama.am                                                      20.04.2010

Ցեղասպանության ճանաչման ու հայ - թուրքական հարաբերությունների մասին է այսօր խոսել Համերաշխություն Շարժման ղեկավար Սարգիս Ավետիսյանը: Նա մասնավորապես ասել է, թե շարժման խորհրդի անունից նամակ են հղել Միացյալ Նահանգների նախագահ բարաք Օբամային` կոչ անելով պաշտոնապես դատապարտել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երկրի որդեգրած ուրացման քաղաքականությունը: Խոսելով  հայ - թուրքական հարաբերություններից` Շարժման ղեկավարն ասել է, թե Հայաստանը փայլուն արտաքին քաղաքականություն է վարում, և Թուրքիան շուտով կվավերացնի հայ - թուրքական հարաբերությունները:

Աղբյուր` www.armradio.am                                                        20.04.2010

 

Նամակ Սպիտակ Տան ղեկավարին

Մեծարգո պրն. Նախագահ.

Համերաշխություն Շարժումը միանում է բոլոր այն առաջադեմ անձանց, ովքեր ԱՄՆ իշխանություններին կոչ են անում պաշտոնապես դատապարտել XX դարի առաջին ամենամեծ մարդկային աղետի` Հայոց Ցեղասպանության կազմակերպիչ երկրի որդեգրած ուրացման քաղաքականությունը: Մենք ողջունում և գնահատում ենք Ձեր վարչակազմի խիզախ դիրքորոշումը` արդարության վերականգնման ճանապարհին: Միաժամանակ կոչում ենք Ձեզ լինել առավել խիզախ, շարունակել ազատության և ժողովրդավարության երկրի մեծ առաջնորդների` Թոմաս Ջեֆերսոնի, Աբրահամ Լինքոլնի, Վուդրո Վիլսոնի, Մարթին Լյութեր Քինգի արդար գործը և ջանք չխնայել արդարության հաղթանակին հասնելու համար: Մեծարգո պրն. Նախագահ, լինելով «Խաղաղության և Համերաշխության» Նոբելյան մրցանակակիր, Դուք այն առաջնորդն եք, ում հետ մենք` հայերս, կապում ենք արդարությունը վերականգնելու մեր օրինական հույսն ու հավատը: Պաշտոնապես դատապարտելով հայկական հոլոքոստի կազմակերպիչներին` ԱՄՆ ոչ միայն չի խոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, այլ ճիշտ հակառակը. այդ օրը կդառնա այն ելակետը, որից կսկսվի երկու հարևան ժողովուրդների նոր ապագան: Մենք մեր տարածաշրջանը տեսնում ենք համերաշխության մեջ, մենք չենք կարող կրկին անկայուն վիճակ ունենալ Հարավային Կովկասում: Ուստի կրկին անգամ կոչում ենք Ձեզ լինել խիզախ և նպաստել երկու ժողովուրդների և ողջ տարածաշրջանի համար այնքան կարևոր համերաշխության մթնոլորտի ձևավորմանը:  Թող Աստված օրհնի հայ և  ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը:                                       

Համերաշխաբար`

Համերաշխություն Շարժման համակարգող խորհուրդ

Երևան,  20.04.2010թ

Ցեղասպանություն թե՞ Եղեռն

Ապրիլի 20-ին Համերաշխություն Շարժման կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել քննարկում` նվիրված հայ - թուրքական հարաբերությունների ներկա գործընթացին: Քննարկմանը մասնակցել են նաև Շարժմանն անդամակցող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը կարևորել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի վարած հավաարակշիռ արտաքին քաղաքականությունը` ընդգծելով մեր երկրում այդ երկրի դիվանագիտական ներկայացչության ակտիվ գործունեությունը: Շարժման համակարգողը ևս մեկ անգամ կարևորել է նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ասելով.  «Թուրքերն ու հայերը այլևս չեն կարողանա ապրել առանց հարաբերությունների բարելավման: Այս ճշմարտությունը հասկացել են թե' թուրքական կողմում, թե' հայկական»: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին Ս. Ավետիսյանն ասել է, որ նախագահ Օբաման արդեն իսկ իր խոսքում ասել է ցեղասպանություն բառը, միայն թե դա կատարել է հայերեն: «Ինչպես Հոլոքոստ ասելով ամբողջ աշխարհում հասկանում են հրեաների Ցեղասպանություն, այնպես էլ Եղեռն ասելով աշխարհում պիտի հասկանան Հայոց Ցեղասպանություն: Սակայն պետք է նկատենք, որ այստեղ հայկական կողմը, ի դեմ դիվանագիտական  մտքի,  դեռ շատ անելիքներ ունի»,- ասել է նա: Այնուհետեև Շարժման համակարգող խորհուդը նամակով դիմել է ԱՄՆ նախագահին:

«Համերաշխությունը» ցավակցում է «Համերաշխության» հայրենիքին

Ապրիլի 12-ին «Համերաշխություն» Կուսակցության մի խումբ անդամներ նախագահ Սարգիս Ավետիսյանի գլխավորությամբ այցելություն կատարեցին մեր երկրում Լեհաստանի դեսպանություն` հարգանքի տուրք մատուցելու այդ երկրի նախագահի հիշատակին: Նախագահ Լեխ Կաչինսկին իր քաղաքական մկրտությունն ստացել է «Համերաշխություն» արհմիութենական շարժմանն անդամակցելու տարիներին: Առաջնորդվելով Սոլիդարիզմի գաղափարներով` նա երկար տարիներ պայքարել է իր երկրի քաղաքական ազատությունների համար: Կուսակցության նախագահ Ս. Ավետիսյանն ասել է. «Մեծ վշտով տեղեկացանք այս ցավալի կորստի մասին, խոսքեր չեմ գտնում վիշտս արտահայտելու համար. պարոն Կաչինսկու հետ հանդիպել ենք դեռ Վարշավայի քաղաքապետ եղած ժամանակ և մինչ այժմ տպավորված եմ նրա անսահման լավատեսությամբ ու հավատով...: Լեհ ժողովուրդը մեծ կորուստ կրեց իր անվանի գործիչների այս ողբերգական վախճանով: Ընդունեք խնդրեմ մեր անկեղծ ցավակցությունները. Աստված մեզ օգնական...»:

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Ապրիլի 10-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության նիստ, որում քննարկվել են կուսակցական շինարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, բուռն քննարկումների առարկա է դարձել, հատկապես, մարզային ներկայացչությունների գրասենյակային խնդիրները: Որոշվել է գրասենյակային ապահովվածության խնդիրները լուծելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` կուսակցության փոխնախագահի ղեկավարությամբ: Աշխատանքային խմբի հաշվետվությունը վարչությունը կլսի երկրորդ եռամսյակում: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Ապրիլի 24-ին կայանալիք Սգո Երթի կազմակերպական աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները:

Ցավակցություն ռուս ժողովրդին

Մարտի  31-ին Համերաշխություն Շարժման համակարգող խորհրդի անդամներն այցելել են մեր երկրում ՌԴ Դեսպանություն և ցավակցական գրառումների մատյանում ցավակցություն են հայտնել Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Կուսակցության նախագահի օգնական Արթուր Խուրշուդյանը գրել է, որ հայ և ռուս ժողովուրդնեը միմյանց կապված են հազարավոր տեսանելի և անտես թելերով, և հայ ժողովուրդը դժբախտության պահին կանգնած է ռուս ժողովրդի կողքին, կիսում է նրա ցավը և սգում նրա հետ միասին: Շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը գրել է. «Մեծ ցավով և տագնապով տեղեկացանք մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության մասին. իմ և մեր համակիրների անունից, ընդունեք խնդրեմ, մեր խորը ցավակցությունները: Այս ծանր պահին մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում ռուս ժողովրդին և դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում: Աստված մեզ օգնական...»: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել ՌԴ դեսպանատան ցանկապատի մոտ:

Բանավեճ ԱՐ հեռուստաընկերության եթերում

Մարտի 29-ին ԱՐ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել «Ճանապարհ» հաղորդաշարը, որին հյուրընկալվել էին Համերշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Բանախոսները ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայ - Թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ: Մասնավորապես, Անուշ Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիան ի սկզբանե մտել է խաղի մեջ ունենալով թաքնված նպատակներ, որոնք կարելի կլիներ իրականացնել արձանագությունների ստորագրումից մինչև վավերացում ընկած ժամանակահատվածում: Սարգիս Ավետիսյանը, կիսելով իր ընդդիմախոսի տեսակետը, ասել է, որ նման պարագայում մեր արտաքին քաղաքականության ղեկավարները կարողացան առավել ճկուն գտնվել և ոչ միայն դիմագրավեցին թուրքական ճնշումներին, այլև` ստիպեցին տարիների փորձառություն ունեցող դիվանագիտությանը սխալներ գործել, ինչի ապացույցը եղավ Ռ. Էրդողանի վերջին հայտարարությունները: Մեր երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը հստակ է և հասկանալի բոլոր միջազգային սուբյեկտների համար, ինչը հնարավոր չէ ասել Թուրքիայի պարագայում: Հեղինակի այն հարցին, թե ինչ է պետք անել այժմ, Սարգիս Ավետիսյանը պատասխանել է, որ ըստ կուսակցության տեսակետի, ներկայումս հարկավոր է շուտափույթ կերպով վավերացնել այդ արձանագրությունները և սպասել: «Համոզված ենք, որ նման քայլ կատարելով, Հայաստանն իրեն ապահովագրում է հետագա հնարավոր ճնշումներից` գործընթացի տապալման պատասխանատվությունն ամբողջությամբ դնելով Թուրքիայի վրա»,- ասել է Համերշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:

Առաջնորդության Դպրոցի առաջին շրջանավարտները

Մարտի 26-ին Անի հյուրանոցում տեղի ունեցավ ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի աջակցությամբ կազմակերպվող Երիտասարդական Առաջնորդության  Դպրոցի առաջին շրջանավարտներին վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Համերաշխություն կուսակցության Երիտասարդական Խորհրդի երեք անդամներ մեկ տարի շարունակ մասնակցեցին այս դասընթացներին և ստացան ավարտական վկայականներ: Այս ուսուցողական դասընթացների նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը Հայաստանի քաղաքական և սոցիալական կյանքում, երիտասարդներին տալ առաջնորդությանն առնչվող պրակտիկ հմտություններ և գիտելիքներ, մեծացնել առաջնորդության, քաղաքացիական մասնակցության և ընտրագործընթացների վերաբերյալ նրանց գիտելիքները:  Միջոցառման ավարտին հյուրերը և շրջանավարտները շամպայնի լի գավաթներով շնորհավորեցին միմյանց:

Վարչության ընդլայնված նիստ

Մարտի 18-ին Համերաշխության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության վարչության ընդլայնված նիստ: Օրակարգում եղել են մի շարք հարցեր. մասնավորապես քննարկման առարկա է դարձել Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս կուրսը` հատկապես Հայ - թուրքական գործընթացը և Արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող վերջին զարգացումները: Քննարկման արդյունքում որոշվել է այս  խնդիրների շուրջ ներկուսակցական բանավեճեր կազմակերպել կուսակցության տարածքային ստորաբաժանումներում, որոնց արդյունքները կամփոփվեն մայրաքաղաքում կազմակերպվելիք կուսակցական ֆորումում: Այդ աշխատանքների կազմակերպման վերահսկողությունը դրվել է կուսակցության փոխնախագահ Ս. Հակոբյանի վրա: Վերջինիս առաջարկով վարչությունը քննարկել է նաև ՄԵծ Եղեռնի իննսունհինգամյա տարելիցի միջոցառումներին կուսակցության մասնակցության նախապատրաստական հարցերը: Որոշվել է երիտասարդական խորհրդի ջանքերով կազմակերպել զեկույցների ունկնդրումներ "Ցեղասպանության հնարավոր ճանաչման քաղաքական հետևանքները" և "Ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլում" թեմաներով, իսկ Ապրիլի 24-ին Սգո Երթով բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք:

Դասախոսություն - հանդիպում NDI-ում

Սույն թվականի հունվարի 26-ին  Համերաշխություն Շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվող կին առաջնորդների դպրոցում: Հանդիպման սկզբում բանախոսը ներկայացրեց իր անցաց քաղաքական ուղին, պատմեց հայաստանյան քարոզարշավի կազմակերպման եվ անցկացման առանձնահատությունների մասին, որից հետո սկսվեց հարցուպատասխանը: Լսարանում ներկա էին ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կին առաջնորդներ, ովքեր էլ հանդես եկան զանազան հարցադրումներով: Պատասխանելով հարցերին` Ս. Ավետիսյանը կարևորեց ժողովրդավարության կայացման անհրաժեշտությունը մեր երկրում` միաժամանակ նշելով, որ առանց համերաշխության մենք ոչնչի չենք հասնի: Անդրադառնալով հայ - թուրքական վերջին զարգացումներին, բանախոսը դրական գնահատեց գործընթացը և կարևորեց, հատկապես, ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետևողական քաղաքականությունը մեր տարածաշրջանում` վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Վերջում շնորհակալություն հայտնելով ներկաներին և կազմակերպիչներին, Շարժման համակարգողը հույս հայտնեց, որ նման գեղեցիկ հանդիպման առիթներ ապագայում ևս կլինեն:

Հարցազրույց ուղիղ եթերում

Նախօրեին Համերաշխություն Շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը հյուրընկալվել էր ԱԼՄ հեռուստաընկերության "Այցեքարտ" հաղորդաշարին: Ելույթ ունենալով ուղիղ եթերում, Սարգիս Ավետիսյանը պատասխանել է հեղինակի հարցերին և ներկայացրել է Շարժման դիրքորոշումները արդի քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ըստ Ավետիսյանի ներկայումս վարվում է փայլուն արտաքին քաղաքականություն: Նա ասել է, որ ներկայիս նախագահի վարած արտաքին քաղաքականությունը հիմնվում  է նախորդ երկու նախագահների ունեցած հաջողություններ վրա: Առաջին նախագահի օրոք ունեցել ենք ռազմական լուրջ հաղթանակներ, իսկ արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը կարողացավ վերակազմակերպվել և տնտեսական լուրջ արդյունքներ գրանցել: Հենց այս հիմքը ունենալով է Սերժ Սարգսյանը վարում ՀՀ արտաքին քաղաքականությունը, որը Ս. Ավետիսյանը բնորոշել է որպես "Հարձակողական Համերաշխության Կոնցեպցիա": Անդրադառնալով արտգործնախարար Է. Նալբանդյանի գործունեությանը` Ավետիսյանն ասել է, որ չի հասկանում այն ուժերին, ովքեր պահանջում են վերջինիս հրաժարականը, փոխարենը նա քննադատել է ՍԴ վերջին որոշումը` քաղաքական տեսակետից այն համարելով ոչ զգույշ, ինչի վկայությունը եղավ թուրքական  նման կատաղի հակազդեցությունը:  Ավետիսյանը լուրջ քննքդատության է ենթարկել նաև Հանրային Հեռուստատեսության եթերային քաղաքականությունը, նշելով, որ Հանրայինը պեռք է լինի ճաշակ և մտածողութուն ձևավորող, այլ ոչ թե արդի հոսանքներին տուրք տվող հեռուստաալիք: Վերջում Սարգիս Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հույս հայտնել, որ մի օր մենք կապրենք ամենահամերաշխ երկրում:

Հիշելով Հրանտ Դինքին...

Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին: Դինքը սպանվեց ոչ միայն իր ազգային պատկանելության, այլև հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեության համար: Ծնված և ապրած լինելով թուրքական պետությունում` նա կրում էր այն բոլոր սահմանափակումների ու հալածանքների հետևանքները, որոնք բաժին եղան այդ երկրում ցիրուցան եղած հայ համայնքի բոլոր անդամներին: Բայց, լինելով առաջադեմ մտավորական, նա շատ լավ գիտակցում էր, որ այդպես շարունակվել չի կարող, որ անհրաժեշտ է երկխոսություն երկու ժողովուրդներ միջև: Թերևս, այդ գիտակցումն էր պատճառը, որ ականավոր մտավորականը ակտիվորեն համագործակցում էր Թուրքիայում գործող «Ազատություն և Համերաշխություն» կուսակցության հետ: «Թուրքիայում նաեւ մտածող ու առաջադիմական մարդիկ կան: Ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր իմ դուռն էին եկել՝ եկել էին ինձ ոչնչացնելու համար, սակայն թուրքերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր իմ դուռն եկան՝ ինձ նրանցից պաշտպանելու համար»,-հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր Դինքը: Ցավոք, հենց իր կուսակից ընկերներն էլ ստիպված եղան այդ ծանր օրերին դուրս գալ փողոց «Մենք բոլորս հայ ենք, Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսներով: Մեզ հետ զրույցում բողոքի այդ ահռելի ակցիաների գլխավոր կազմակերպիչներից մեկը` Ուֆուկ Ուրասը հիշեց. «Այդ ժամանակ լոզունգների նկատմամբ բազում քննադատություններ հնչեցին մի քանի աջ-ծայրահեղական խմբավորումների կողմից, սովորական թուրքերը երկու լոզունգներին էլ քննադատաբար էին վերաբերվում։ Սակայն այժմ շատ բան է փոխվել մարդկանց մտածողության մեջ, մարդիկ սկսել են հասկանալ, որ ավելի լավ է ապրել համերաշխության, քան թշնամության մեջ: Ցավոք, դա սկսեցին հասկանալ Հրանտի կյանքի գնով, նա մի լուսավոր մարդ էր...»,- իր մտերիմ ընկերոջ մասին, արցունքները զսպելով, ասում է թուրք քաղաքական գործիչը:

Ամանորը "Համերաշխությունում"

Դեկտեմբերի  26-ին Համերաշխության կենտրանական գրասենյակում տեղի ունեցավ տարեվերջյան հանդիպում, որի ընթացքում ներկաները ամփոփեցին անցնող տարին, հիշեցին հաջողությունների և բացթողումների մասին, խոսեցին գալիք տարում նախատեսված ծրագրերի մասին:  Հատկանշական է, որ նման միջոցառումներն արդեն հասցրել են դառնալ ավանդական ամանորյա տոներից առաջ: Տոնական մթնոլորտում ներկաները կիսվեցին իրենց ցանկություններով ու բարեմաղթանքներով: Իր խոսքում շնորհավորելով ներկաներին` Շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը հավաքվածներին մաղթեց սեր և համերաշխություն իրենց ընտանիքներում և մեր մեծ ընտանիքում` Հայաստանում: Փոխադարձ խոսքում մարզային կառույցների ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը գալիք տարում էլ ավելի ակտիվ աշխատել կուսակցական խնդիրների լուծման ուղղությամբ, իսկ Հ/Կ-ների ներկայացուցիչներն առաջարկեցին առավել հաճախ կազմակերպել նման միջոցառումներ: Միջոցառման վերջում տեղի ունեցավ տոնական ֆուրշետ:

P.S. Օգտվելով առիթից կայքի խմբագրակազմը ևս շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը:

Դեկտեմբերի 20-ը` Համերաշխության Միջազգային օր

2006 թվականից սկսած Դեկտեմբերի 20-ը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակվել է «Մարդկության Համերաշխության Միջազգային օր»: Հռչակագիրը հղում է կատարում 2000-ին ընդունված Հազարամյակի Հռչակագրին, որտեղ, աշխարհի կառավարությունները «Համերաշխությունը» սահմանեցին որպես XXI դարի հիմնարար արժեքներից մեկը: Համերաշխության Միջազգային Օրը խորհրդանշում է մեր նույնականությունն ու տարբերությունը, կառավարություններին հիշեցնում է իրենց միջազգային պարտավորությունների հարգման անհրաժեշտությունը և, վերջապես, նպաստում է Համերաշխության գաղափարի կարևորության վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացմանը: Օրվա առիթով ՄԱԿ – ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-մունը տարածել է ուղերձ, որում կարևորում է Համերաշխության դերը միասնական ջանքերով հազարամյակի մարտահրավերներին դիմագրավելու առումով. «Այս միջազգային օրը թույլ տվեք վերահաստատել մարդկության պարտավորությունը Համերաշխության հանդեպ` միասնական ջանքով կառուցելով ավելի լավ, առավել անվտանգ աշխարհ` բոլորի համար»,- ասված է ուղերձում:

Արա Գևորգյանը` Տարվա Ամենահամերաշխ Մարդ

Նոյեմբերի 26 -ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Համերաշխության Մրցանակի» հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին հայտնի մտավորականներ, հասարակական – քաղաքական գործիչներ, գործարարներ, Շարժման համակիրներ: «Տարվա ամենահամերաշխ մարդ» կոչումը շնորհվեց հայտնի երգահան Արա Գեւորգյանին, ով պարգևատրվեց Համերաշխության Շքանշանով և 001 համարի վկայկանով: Շարժման համկարգող Սարգիս Ավետիսյանը նշեց, որ այս որոշումը կայացվել է մեկ տարի տևած մշտադիտարկման արդյունքում և բազմաթիվ թեկնածուներից հենց Արա Գևորգյանն է արժանացել նման կոչման` իր հասարակական ակտիվ գործունությամբ մեր երկրում համերաշխության մթնոլորտի ստեղծմանն ու կայացմանը մեծապես նպաստելու համար: Հատկապես կարևորվեց երգահանի վերջին` «Սիրեցեք զՄիմյանս» նախագծի դերն ու նշանակությունը ողջ աշխարհում Սիրո և Համերաշխության մթնոլորտի ձևավորման գործում: «Այսօր իմ խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհի մարդկությանը և, իհարկե, մեզ: Իմ խոսքից աշխարհը միանգամից չի խաղաղվելու, բայց ամենակարևորն այն է, որ սա անում է հայը: Եվ պետք է ապացուցենք, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը խաղաղություն սիրող է, և մեզ «օկուպանտ» չանվանեն»,- իր ելույթում ասաց Արա Գևորգյանը: «Ինձ համար մրցանակն անսպասելի էր, քանի որ չգիտեի էլ, որ նման մրցանակաբաշխություն է նախապատրաստվում: Ես պատրաստ եմ իմ այս ծրագրով հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում ու խաղաղություն, համերաշխություն քարոզել»,- նշեց հայտնի երգահանը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները ջութակի ելևէջների ներքո լիքը գավաթներով շնորհավորեցին Տարվա ամենահամերաշխ մարդուն:

Ո՞վ է 2009-ի ԱՄԵՆԱՀԱՄԵՐԱՇԽԸ

Սույն թվականի նոյեմբերի  26-ին  ժամը 15:oo-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա "Համերաշխության Մրցանակի" հանձնման հանդիսավոր արարողությունը, - տեղեկացնում է Համերաշխություն Շարժման մամլո ծառայությունը: "Համերաշխության Մրցանակը" հիմնադրվել է 2009 թվականին Համերաշխություն Շարժման կողմից. մրցանակի նպատակն է խրախուսել այն անձանց, ովքեր իրենց հասարակական ակտիվ գործունեությամբ նպաստում են Համերաշխության մթնոլորտի ստեղծմանն ու կայացմանը: Տարվա սկզբից սկսված մշտադիտարկման արդյունքների ամփոփումը տեղի կունենա հենց մրցանակաբաշխության օրը, որին ներկա կլինեն մեր երկրի հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչներ:

P.S. Ութաթև աստղն ամբողջությամբ ձուլված է արծաթից և խորհրդանշում է տիեզերական համերաշխության գաղափարը: Կենտրոնում գտնվող շրջանը խորհրդանշում է մարդկության հարատևությունը, իսկ ձեռքերը` համերաշխ ապրելու կարիքը:

Հանդիպում Սևակի հայրենիքում

Օրերս Համերաշխություն Շարժման համակարգող խաորհրդի անդամները հանդիպումներ ունեցան Զանգակատուն գյուղի բանկիչների հետ: Մեծն Սևակի համգյուղացիները սրտաբաց և ջերմ ընդունելություն էին կազմակերպել: Հյուրերը նախ մասնակցեցին Խաչիկ Գևորգյանի պատվին գյուղի մշակույթի տանը կազմակերպված ցերեկույթին, ապա` հանդիպումներ ունեցան Զանգակատան բնակիչների հետ` պատասխանելով նրանց բարձրացրած հարցերին: Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան Համակարգող խորհրդի նախագահ Ս. Ավետիսյանը, անդամ Արմեն Կարապետյանը, ինչպես նաև Զանգակատան համայնքապետը: Բանախոսները երախտագիտության և գովեստի խոսքեր հղեցին օրվա հոբելյարին, ով նշում էր իր ութսունհինգամյա հոբելյանը: Վերջինս պատասխան ելույթում նախ շնորհակալություն հայտնեց  կազմակերպիչներն իր մեծարման միջոցառումը կազմակերպելու համար, այնուհետև ներկաներին կոչ արեց սիրել միմյանց, լինել համերաշխ և շենացնել մեր երկիրը: Միջոցառման վերջում սևակյան ընթերցումներով ելույթ ունեցան գյուղի միջնակարգ դպրոցի սաները:

ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ

"ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆ" օրաթերթն իր նոյեմբերի 10-ի համարում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում  նկատվող հարաբերական դադարի վերաբերյալ  ներկայացրել է արտախորհրդարանական ուժերի տեսակետները. Համերաշխության տեսակետը ներկայացրել է կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը. 

Դեռևս անցյալ տարի «Համերաշխություն» շարժումը նախաձեռնել էր հանդիպում ու սերտ շփումներ թուրք գործընկերների հետ: Շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը նշեց, որ անգամ այցելել են Թուրքիա, մի շարք հանդիպումներ ունեցել «Համերաշխություն և ազատություն» կուսակցության ներկայացուցիչների հետ, նախատեսվում էր նաև նրանց պատասխան այցը, սակայն համահայաստանյան շարժման վարչությունը նպատակահարմար գտավ այցը հետաձգել` ինչ-ինչ պատճառներից ելնելով: Բայց շփումների վրա դա չանդրադարձավ: Ինչ վերաբերում է դադարին, ինչին վստահ էին, ավելի շատ բխում է մեր շահերից: Սակայն քանի որ գործ ունենք թելադրվող քաղաքականության հետ, ուստի Հայաստանին ևս թելադրանքի բաժին է հասնում: Ս.Ավետիսյանը նշեց, որ մեր տարածաշրջանում քաղաքականությունն այնպիսին է եղել, որ Ռուսաստանը դեմ է հանդես եկել, սակայն այսօր իրավիճակն այլ է, և պատճառը, հիմնականում, Վրաստանն է: Այնպես որ, մենք պետք է ձգտենք գործընթացը հնարավորինս արագ հասցնել ավարտին: Իհարկե, ամենևին չի նշանակում, թե դրան պետք է հասնենք մեր պատմության ու, մանավանդ, Ցեղասպանության ուրացման հաշվին: Հակառակը: Ս.Ավետիսյանը վստահ է, որ տարածաշրջանում համերաշխության հասնելու համար Թուրքիան ինքը պետք է ընդունի դա:

www.azatamtutyun.com

Ս.Ավետիսյան. Երեք նախագահների վարած քաղաքականությունը

«Առաջին հարցն է, թե Հայաստանն իր այսօրվա կառավարությունով ի վիճակի՞ է դիմակայել թուրքական էքսպանսիային: Ես կարծում եմ, լուրջ խնդիրներ կունենանք: Ես առաջարկ եմ ներկայացնելու, որ կառավարությունում փոփոխություններ լինեն, մենք պետք է ուժեղ կառավարություն ունենանք»,- նման տեսակետ հայտնեց «Համերաշխություն» շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը:

Սա շարժման և համանուն կուսակցության միակ մտավախությունն է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների առումով: Մյուս բոլոր կետերին Ավետիսյանն ու շարժումը համամիտ են:

«Մեր կուսակցության և շարժման մոտեցումներով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է ավելի շատ աշխարհաքաղաքական տեսանկյունից դիտարկել: Պետք է արագ տեմպերով ստորագրվի, շատ պարզ պատճառով. ամբողջ մեր պատմության ընթացքում դեռ մի իրավիճակ չի եղել, որ գերտերությունները հարցի վերաբերյալ նույն կարծիքն ունենան», - ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանն Արևմուտքի հետ միակարծիք է, և այդտեղ շնորհակալություն պետք է հայտնել Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին: Ավետիսյանը վստահ է, որ Ռուսաստանի դեմ չլինելն ուղղակիորեն կապված է Վրաստանի հետ, քանի որ Վրաստանին մի կողմ թողնելու լավագույն տարբերակը Հայաստանը քաղաքական խաչմերուկ դարձնելն է:

«Հայաստանը քաղաքական տափաստանից անցում է կատարում դեպի քաղաքական խաչմերուկ»,- ասաց նա` նեկայացնելով նաև Հայաստանի երեք նախագահների վարած քաղաքականության վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

Առաջին նախագահի մասին Ավետիսյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը գտնվում էր պատերազմական վիճակում, կենտրոնացել էր տարածքների ազատագարման վրա, ու այդ ժամանակվա քաղաքականությունը գնահատեց նորմալ ու ճիշտ:

«Հաջորդ նախագահն այդ ճիշտ քաղաքականության վրա վարեց լրիվ հակառակ քաղաքականություն, որը նորից ճիշտ էր: Ռոբերտ Քոչարյանը վարեց այն քաղաքականությունը, որով ստիպեց, որ աշխարհի մի շարք երկրներ ճանաչեն Ցեղասպանությունը: Դա հնարավորություն տվեց մեր այսօրվա նախագահին կատարել այս քայլը», - կարծիք հայտնեց բանախոսը: Նա նաև կոչ արեց ազգովի ճիշտ կողմնորոշվել ու սխալներ քիչ թույլ տալ:

Ավետիսյանը նաև արձանագրությունների արագ ստորագրում է ակնկալում. «Թուրքիային ձեռք է տալիս, որ ստորագրումը ձգձգվի, որպեսզի խնդիրը մտնի փակուղի, իսկ մեզ դա պետք չէ: Պետք է հասցնենք ստորագրել, քանի Վրաստանում իշխում է Սահակաշվիլին: Եթե իշխանափոխություն եղավ, Ռուսաստանն էլ չի ցանկանա օգնել Հայաստանին»:
 

www.Aysor.am                                                                   09.10.2009, 17:19

Հանդիպում Ուկրաինացի Սոլիդարիստների հետ

Օրերս Կիևից Երևան վերադարձավ  Համերաշխություն կուսակցության և համանուն շարժման պատվիրակությունը,կուսակցության վարչության անդամ և պատվիրակության ղեկավար Արթուր Դալլաքյանի ղեկավարությամբ:

Պատվիրակությունը գտնվում էր Ուկրաինայում և բանակցություններ էր վարում իր գաղափարակից վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կուսակցության հետ` համագործակցություն սկսելու նպատակով: Այցելության ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ:

Քննարկում

Նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում–քննարկում հայ–թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ: Քննարկմանը հրավիրված էր "Համերաշխություն" կուսակցության նախագահը: Ելույթի ընթացքում Սարգիս Ավետիսյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները խնդրի վերաբերյալ: Նա, մասնավորապես, կոչ է արել չհրաժարվել ներկայիս արտաքին քաղաքական կուրսից և վճռական քայլեր կատարել տարածաշրջանում Հայաստանի քաղաքական կշռի ավելացման ուղղությամբ: Ըստ Համերաշխության ղեկավարի այսօր մեր դիվանագիտությունն աշխատում է բավականին պրագմատիկ և պետք չէ վախենալ թուրքական ճնշումներից: "Հարձակողական Համերաշխության" կոնցեպցիան կարող է հզոր զենք դառնալ մեր դիվանագետների ձեռքում և պետք է այն հնարավորինս օգտագործել ներկայիս խնդիրների լուծման համար: Ըստ կուսակցության ղեկավարի, այսօր մեր երկիրն ունի եզակի պատմական հնարավորություն շտկել հարաբերությունները հարևան երկրի հետ և միաժամանակ պահապանել ջերմ հարաբերությունները տարածաջրջանում շահերի հետաքրքրություն ցուցաբերող գերտերությունների հետ:

 P.S. Համերաշխություն շարժումը  թեմայի վերաբերյալ պատրաստվում է  սկսել քննարկումների շարք:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՕԲԱՄԱ

Համերաշխություն շարժումը բազմաթիվ համակիրների անունից իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ապրիլքսանչորսյան ուղերձի կապակցությամբ: ԱՄՆ նախագահը, իր խոսքում օգտագործելով "Մեծ Եղեռն" եզրույթը ոչ միայն հետքայլ չկատարեց նախկինում արտահայտած տեսակետից, այլև միջազգայնացրեց Մեծ Եղեռնը, ինչպես Հոլոքոստի պարագայում է: Պրն. Օբաման իր հայտարարությամբ նոր շունչ տվեց մեր ժողովրդի արդար պայքարին: Մենք խորապես համոզված ենք, որ ի դեմս նախագահ Օբամայի հայ ժողովուրդը ունի մեծ բարեկամ, որը "… ողջ հայության կողքին է` լի բարեկամության, համերաշխության և խորին հարգանքի զգացումով" - /մեջբերում Բ.Օբամայի 24.04.2009թ-ի ուղերձից/:

Հենց նրա անմիջական ջանքերի շնորհիվ է թուրքական ներկայիս կառավարությունը նստել բանակցային սեղանի շուրջ, ինչը ողջունվում է մեր կողմից:Միաժամանակ մեր գնահատանքն ենք բերում բոլոր այն արդար ամերիկացիներին,որոնք, չնայած թուրքական ճնշումներին, շարունակեցին սատարել հայկական բանաձևերին:

Թող Աստված օրհնի մեր երկու ժողովուրդների բարեկամությունը:

 Համերաշխություն  շարժում, Երևան, 27.04.2009

Համերաշխականները քննարկեցին

Քննարկում Համերաշխության կենտրոնական գրասենյակում - Համերաշխություն շարժման կենտրոնական գրասենյակում Երևան քաղաքի 20-ից ավելի հասարակական կազմակերպություների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի  ներքին և արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերի քնարկում: Շարժման համակարգող Ս.Ավետիսյանը հանգամանալից անդրադարձավ իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությանը   վերաբերող բազմաթիվ խնդիրնեերի: Բանախոսը կարևորեց հասարակական կազմակերպություների դերը և միջամտությունը Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում և կոչ արեց միասնական ջանքերով լծվել համերաշխության գաղափարի տարածմանը` հասարակությանը զերծ պահելով մարտիմեկյան դեպքերի կրկնություններից, ստեղծել սիրո ու համերաշխության մթնոլորտ, երկիրը "Սոլիդարիզմի" գաղափարներով առաջնորդելու միջոցով: Բանախխոսի դիտարկ մամբ համաշխարհային ֆինասատնտեսական ճգնաժամը, սոսկ, ֆինանսական ճգնաժամ չէ. այն արտացոլում է լիբերալ կապիտլիզմի վախճանը և այս ճգնաժամից դուրս գալու դեղատոմս է առաջարկում Սոլիդարիզմը` որպես նոր դոմինանտ գաղափարախոսություն:    Հանդիպման վերջում հ/կ - ների նախագահները "Համերաշխությաւն" հետ ստորագրեցին  կոչ` ուղղված հասարակության բոլոր շերտերին.

                                               ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ  ԿՈՉ

   Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի ու պետության առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք օր առաջ կոչում են կոնկրետ քայլերի:
Նախաձեռնելով և հռչակելով "Համերաշխություն" շարժումը, մենք ազդարարել ենք համախմբման պատրաստակամություն այն արժեքների շուրջ, որոնք իսկապես ի զորու են միավորիչ դերակատարություն ունենալ թե ազգի, թե հասարակության համար:
  
Այսօր, ոչ անհեթեթ դատավարությունները, ոչ անպտուղ երկխոսության կոչերը, և ոչ էլ ժամկետանց գաղափարները, որոնք հնչում են նույնքան ժամկետանց քաղաքական գործիչների շուրթերից, դժվար թե կարողանան երկրում ստեղծել ներդաշնակություն քաղաքական ուժերի միջև, քանի դեռ որոշ իշխանական և ընդդիմադիր գործիչների կողմից տարվում է խմբակային կամ անձնային շահերի վրա հենված քաղաքականություն:
   
Մենք պատասխանատվության կոչ ենք հղում բոլոր նրանց` ում համար թանկ է մեր պետության ներկան ու ապագան: Մենք համերաշխություն ենք հայտարարում բոլոր նրանց` ում միտքն ու գործը նպատակաուղղված է մեր երկրի ամրապնդմանը և առաջընթացին:
  
Մեր խորին համոզմամբ, միայն համերաշխության գաղափարներով ենք ի զորու լուծելու այն բոլոր մարտահրավերները, որոնք մեր ժողովրդին կպարգևեն ազատ, անկախ ու համերաշխ Հայաստան:

"ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ"  շարժում, "Մեր տունը Հայաստանն է", "Հուսո Առագաստ", ուսաինե", "Լույսի աստղ", "Գեղեցիկ", "Վահան", "Արևիկ", "Յուրա Գևորգյան", "Եվա", "Նարե", "Զեյթուն", "Մարիամ", "Տաթևիկ", "Տաթև", "Նոր Աստղ",  "Կապույտ թռչուն", "Հուսաստղ"

Հարցազրույց "ԻՐԱՎՈՒՆՔ" թերթին

    "Մենք հետևում ենք մեր երկրում ընթացող ներքաղաքական զարգացումներին և եկել ենք այն եզրահզնգման, որ ներկայիս իրավիճակը վատ սառեցված է, ավելի ստույգ`  վատ կայուն":
    ՍԻՄ-ի “ԱԶԴԱԿ” ակումբում լրագրողներին ասաց Համերաշխություն շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը` նշելով. Եթե իշխանությունները, շահագրգիռ ուժերը համերաշխությանն ուղղված գործողություններ չանեն, մենք անպայման կունենանք մարտի 1-ի դեպքերի կրկնությունը: Դա, իհարկե, ցավալի է, բայց փաստ է, և որպեսզի մենք խուսափենք դրանից, պետք է լուրջ քայլեր կատարենք: Այսօրվա քաղաքական ուժերը մեր հասարակության մեջ այնպիսի լարվածություն ու բեևեռացում են առաջացրել, որ ամեն պահի կարող են բախումներ լինել, ինչը շատ վտանգավոր է:”
     
Իսկ առհասարակ, “Համերաշխություն” շարժումը կողմ է այն ամենին, ինչը հայ ազգի համար բերում է համերաշխություն և դեմ` բոլոր այն գործողություններին, որոնք առաջացնում են անհամերաշխ մթնոլորտ` լինի դա իշխանության կողմից, թե` ընդդիմության:
      “ Եվ իշխանությունը, և ընդդիմությունը մեր հասարակությունն են, մեր ազգը”,- ասում է Ավետիսյանը և կոչ անում երկու կողմերին էլ` իրար վերաբերվեն համերաշխաբար, քանի որ այսօր իրավիճակը ավելի շատ սրված է և տանում է թշնամության, ինչը գնալով անընդհատ խորանում է :
     “Եթե իշխանությունները մեծ ցանկություն ունենան և կոնկրետ քայլեր կատարեն այդ ուղղությամբ, ապա շրջադարձային փոփոխություններ կլինեն: Եվ ես այս պարագայում կոնկրոտ շատ կարևորում եմ ՀՀ նախագահի դերը, քանի որ նմանատիպ հարցերը սովորաբար լուծվում են ամենաբարձր մակարդակով: Ես կարծում եմ, որ մեր նախագահը նման ցանկություն ունի, և նա բազմիցս է այդ մասին խոսել` ասելով, որ ինքը համերաշխության կոմնակից է: Եվ, իսկապես, շատերն են գիտակցում, որ առանց համերաշխության հնարավոր չէ լուրջ ծրագրեր իրականացնել: Չնայած, որ բոլոր այն բարեփոխումները, որոնք քաղաքական ուժերը փորձում են այսօր ներկայացնել` անընդհատ խոսելով դրա մասին , ակնհայտ է, որ դրանք ոչ մի արդյունք չեն տալիս, և այդ բարեփոխումների փոխարեն հիմա մի տեսակ չարափոխումներ են արձանագրվում: Եվ դա այն պատճառով, որ դրանց հիմքում դրված չէ համերաշխության գաղափարը”:
  
    Հրավիրված ասուլիսի շրջանակներում բանախոսը անդրադարձավ նաև մի քանի կարևորագույն խնդիրների, այդ թվում` նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` նշելով որ, “Համերաշխությունը” այս հարցում ունի իր դիրքորոշումն ու հատուկ տեսակետը,  այն է.
      “ԼՂՀ շուրջ տարվող բանակցություններն ու պարբերաբար հանդիպուները որևէ լուրջ քայլի չեն հանգեցնում. հակառակը, դրանք ընդամենը ձգձգվող պրոցեսներ են, ինչը, խոշոր հաշվով, հարցի լուծմանը չի նպաստում: Մենք ունենք հարցի լուծման մեր տարբերակը, բայց կնախընտրենք այդ հարցի վերաբերյալ խոսել նախ բարձրագույն իշխանությունների հետ, հետո նոր այն ներկայացնել հասարակությանը”:
       
Այսօր իսկապես ներքաղաքական կյանքում պակասում է համերաշխությունը, և հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու առումով բանախոսը կարևորում է նաև հեռուստատեսությունների կողմից տարվող քաղաքականությունը
      Մեր լրատվամիջոցները, մասնավորապես` հեռուստաընկերությունները, մեղմ ասած, համերաշխություն չեն տարածում (շատ քչերն են, որ իսկապես ազատ խոսքի ջատագովներ են), հակառակը, իրենց եթերը ողողում են տարբեր տեսակի բռնություն քարոզող ֆիլմերով ու քաղաքականության մեջ ժամկետանց դեմքերով ու նորը ներմուծել չեն ուզում: Բայց անկախ ամեն ինչից, ես կարծում եմ որ լավ կլինի, եթե, այսուհետ,  մեր հանրությունն առհասարակ չարության ու ատելության մթնոլորտից տեղափոխվի համերաշխության դաշտ":
Գ.Զարգարյան
www.iravunk.com

Հացազրույց Փակագծին

Ըստ մեր աղբյուրների, առաջիկա Երևանի քաղաքապետի ընտրություններում իշխանությունները պատրաստվում են առաջ քաշել նոր` "Համերաշխություն" բլոկը, որի մեջ ներառված կլինեն մի շարք քաղաքական ուժեր: Քանի որ "Համերաշխություն" շարժումը Հայաստանում համակարգում է Սարգիս Ավետիսյանը, ապա դիմեցինք վերջինիս`ճշտելու թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը և արդյոք Համերաշխությունն է լինելու այդ բլոկի կորիզը: Մինչ բուն թեմային անցնելը, Սարգիս Ավետիսյանը կարևորելով անցած տարին, նշեց, որ այն բավականին խոստումնալից էր, քանի որ հանրապետության առաջին երեք դեմքերը` նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը, բազմիցս իրենց ելույթներում համերաշխության կոչ են արել, ինչը վկայում է, որ Հայաստանում ևս հանարավոր է, որ ժողովրդավարությունն ու լիբերալիզմը զիջեն այս շարժմանը, ինչը արդեն տեսանելի է ողջ աշխարհում:
- Սակայն, նաև չեմ կարող ասել,որ 2008-ը համերաշխության տարի էր Հայաստանի համար, քանի որ մեր հասարակությունը ցավոք սրտի,բևեռացված է,և նախ անհրաժեշտ է այս երևույթն արմատախիլ անել: Իսկ այսօր քիչ կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք իսկապես առաջնորդվում են համերաշխության գաղափարով:
-Ինչ եք կարծում, ինչ դերակատարում ունեք ներքաղաքական դաշտում:
-Մենք, ի տարբերություն շատերի, գաղափարական կուսակցություն ենք, և բավական լրջորեն պատրաստվում ենք առաջիկա բոլոր համապետական ընտրություններին` հատկապես Երևան քաղաքի:
-Երբ կուսկացությունը նոր էր ձևավորվել, շատ էին խոսակցությունները, թե "Համերաշխությունը" իշխանությունների կողմից է ստեղծված
-Դրանք անլուրջ խոսակցություններ էին,որոնց հեղինակներն էին թե’ ընդիմադիրները, թե’ այսպես կոչված, կենտրոնամետ ուժերը և պատճառը միայն քաղաքական խանդն էր:Բացի այդ, չկար նաև դրա դրդապատճառը, քանի որ ի տարբերություն շատ-շատերի,նախագահական ընտրություններում մեր կուսակցությունը չսատարեց և ոչ մի թեկնածուի:
-Իսկ դժվար չէ առանց "մեջքի" գնալ ընտրությունների, այն էլ այնպիսի, որն արդեն այսօր կանխատեսվում է իբրև բավականին լարված գործընթաց:
-Մեր ռեսուրսները, ի դեպ, շատ հզոր, դեռ ցեույց չենք տվել:Ասեմ միայն, որ քաղաքական ուժերը, որպեսզի կարողանան համեմատվել մեր ռեսուրսի հետ, առնվզն 3-4 քաղաքական ուժով պետք է համախմբվեն.իհարկե, խոսքը լուրջ կուսակցությունների մասին է:
_Չեք բացի փակագծերը, ինչի մասին է խոսքը:
-Փակագծերը կբացվեն, բայց ոչ հիմա:Եվ կբացվեն հենց <<Փակագծում>>:

 

Հանդիպումներ Թուրքիայում

Վերջերս, Թուրքիայի Հանրապետությունում գործող "Համերաշխություն և Ազատություն" կուսակցության հրավերով, այդ երկրում էր գտնվում "Համերաշխություն" կուսակցության նախագահ Ս.Ավետիսյանի գլխավորած պատվիրակութ յունը:Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել համանուն կուսակցությաննախագահ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր` Ուֆուկ Ուրասի հետ: Կողմերը խոսել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և մեր երկու երկրներում գործող գաղափարակից կուսակցություն  ների համագործակցության մասին և փոխադարձ համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել: Ուֆուկ Ուրասի հրավերով պատվիրակ  ությունը ներկա է գտնվել նրա կողմից հրատարակված գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Ստամբուլի համաշխարհային գրականության մեծ ցուցահանդեսում: Հայաստանյան պատվիրակությունը այցելել է նաև "ԱԳՕՍ" թերթի խմբագրություն և հարցազրույց տվել թերթին: Ս.Ավետիսյանը թուրքական պատվիրակությանը հրավիրել է Հայաստան:

Հանդիպում Փաստարկ ակումբում

Օօգօստոսի 28-ին "Փաստակ" ակումբում տեղի ունեցավ "Համերաշխություն" շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանի մամլո ասուլիսը: Տարածաշրջանում տիրող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի առնչությամբ տրվեցին հստակ գնահատականներ և առաջարկվեց իրավիճակից դուրս գալու շարժման մոտեցումները:vՇարժման համակարգողը կարևոր համարելով տարածաշրջանում համերաշխության և կայունության ապահովվումը առաջարկում է ստեղծել "Համերաշխ Պետությունների Միություն" (ՀՊՄ)` Սոլիդարիզմի գաղափարախոսության հիման վրա:Ս.Ավետիսյանը նաև նշեց, որ առաջիկայում պատրաստ կլինի ՀՊՄ ստեղծելու մասին նախագիծը, որը կներկայացվի հանրության քննարկմանը: Դրական գնահատելով իշխանությունների ներկայիս վարած քաղաքականությունը, և հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Վրաստանի հետ, ճիշտ կլինի, որպեզսի Հայաստանը ստանձնի միջնորդի դերը` խաղաղության կարգավորման ուղղությամբ:Անրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` բանախոսը մեր հայրենակիցներին կոչ արեց այս իրավիճակում չապակայունացնել իրավիճակը և ցուցաբերել համախմբվածություն` արտաքին վտանգններից զերծ մնալու համար:

ՔԱՂԱՔԱՊԵՏ ԸՆՏՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԵՎ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱ՞Ն

Տարեսկզբին, երբ հայտարարվեց Երևանի ավագանու ընտրությունների օրը, հայաստանյան քաղաքական շատ ուժեր պատրաստակամություն հայտնեցին մասնակցել դրանց: Նրանց թվում էր նաև «Համերաշխություն» կուսակցությունը` Սարգիս Ավետիսյանի գլխավորությամբ: Վերջին պահին, սակայն, պարզվեց, որ չեն մասնակցելու, ավելին` բավական պասսիվ են նախընտրական քարոզարշավի ընթացքին հետևելու և որևէ կերպ միջամտելու առումով: Թե ինչու` ճշտեցինք Ս.Ավետիսյանից:

- Պարոն Ավետիսյան, ամիսներ առաջ հայտարարեցիք, որ մասնակցելու եք Երևանի ավագանու ընտրություններին, բավականին վճռական էիք, բայց, փաստորեն, չհամալրեցիք քաղաքական այն յոթ ուժերի շարքը, որոնք հավակնում են քաղաքապետի պաշտոնին: Ինչո՞ւ հետ կանգնեցիք ու ինչո՞ւ, որքան տեղյակ եմ, քաղաքական որևէ ուժի չեք սատարում:

- Իրոք, մի քանի ամիս առաջ լրջորեն պատրաստվում էինք մասնակցել ընտրություններին: Ու թեպետ մեր համախոհներն ու համակիրները դիմում են մեզ, թե ո՞ւմ ընտրել, մենք չեզոք ենք նաև այդ հարցում և չենք սատարում որևէ մեկին: Հրաժարվեցինք ընտրություններին մասնակցելուց, որովհետև սկզբունքորեն անընդունելի է Երևանի ավագանու այս կարգի ընտրություններ անցկացնելը, սա քաղաքական, գաղափարական ընտրություն չի: Որքան էլ փորձեն սա այդպիսին ներկայացնել, չենք հասկանում այդ տրաբամանությունը, որովհետև օրենքում նշված է, որ Երևան քաղաքի ավագանին չի կարող վարել այլ քաղաքականություն, քան երկրի ընդհանուր քաղաքականությունն է: Այդ իսկ պատճառով Երևանին անհրաժեշտ է ուղղակի լավ տնտեսվար, որը կզբաղվի միմիայն քաղաքի խնդիրներով:

- Ընտրություններին մասնակից քաղաքապետի յոթ թեկնածուներից ո՞վ է լավ տնտեսվար:

- Այս ընտրություններին որպես լավ տնտեսվար, խնդիրները դյուրին լուծող ու նաև օպերատիվ աշխատող տեսնում եմ գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որը հենց ինքն է նշում, որ քաղաքական խնդիրներ լուծող չէ: Բայց առկա է նաև ծայրահեղություն` մյուս թևը հանդես է գալիս խիստ քաղաքականացված դիրքերից: Անգամ փոքր վերլուծության դեպքում հասկանում ես, որ եթե Գագիկ Բեգլարյանին ընտրելով կունենանք մեկին, ով լավ կառավարիչ է, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում կունենանք քաղաքական լիդերի, որը կզբաղվի ավելի շատ քաղաքականությամբ, քան Երևանի խնդիրներով:

- Իսկ մյո՞ւս ուժերը: 

- Կարծում եմ, ընդդիմության հնարավորությունները մեծ են: Ամեն դեպքում ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք առաջին ընտրություններն անցնելու են արդար, քանզի դրա երաշխավորողը հանրապետության նախագահն է:

 - Պարոն Ավետիսյան, Երևանի ավագանու ընտրություններն առաջինն են Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, բայց կանխատեսում են, որ հաջորդը և, հավանաբար, ոչ ուշ, քան այս աշնանը, տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Տեսնո՞ւմ եք դրա միտումները:

 - Քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում միշտ սպասելի են նման զարգացումները: Եթե Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հրապարակումը ցույց տա, որ քաղաքական որոշ ուժեր, որոնք ներկայացված են կոալիցիայում, հավաքել են ընդամենը 1-2 տոկոս, ապա բնական է, կստեղծվի քաղաքական նոր իրավիճակ: Ակնհայտ է, որ դա քաղաքական բոլոր գործիչներին, վելուծաբաններին ու մյուսներին խոր մտորելու տեղիք կտա, այնպես որ, նման իրավիճակում խորհրդարանական արտահերթ ընտրություններ բացառելը ճիշտ չէր լինի: Մանավանդ, դա, ըստ իս, հասարակության պահանջն է: 

Հայաստանը` միջնորդ

"Համերաշխություն" շարժումն այսօր քննարկել է Վրաց-Օսեթական հակամարտության մանրամասներն և անընդունելի է համարել ռազմական ճանապարհով որևէ հարցի կարգավորումը: Այս մասին Պանոռամա.am - ին հայտնեց շարժման համակարդող  Սարգիս Ավետիսյանը:
-Մենք անընդունելի ենք համարում երկու քրիստոնյա ժողովուրդների միջև ռազմական ճանապարհով որևէ հարցի լուծման ձևն ու կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողություններն ու վերականգնել համերաշխության մթնոլորտ,- ասաց նա: Նրա խոսքով, ճիշտ կլինի, որ հայաստանյան իշխանությունները հանդես գան համերաշխության կոչերով ու առաջարկեն միջնորդի կարգավիճակ:
"Երկուսն էլ մեր հարևաններն են, ու մենք սերտ հարաբերությունների մեջ ենք նրանց հետ: Միջնորդի դեր ստանձնելով , պետք է ապահովել համերաշխությունը",- նշեց Ս. Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն համերաշխություն արտադրող երկիր պետք է լինի, այլ նաև` արտահանող: Կովկասյան երկրներում ծագած հարցերի լուծման ժամանակ հայերը միշտ էլ միջնորդի դեր են կատարել. այս անգամ էլ պետք է դա անել:Նշենք, որ Համերաշխություն շարժումը, մի փոքր հանգստից հետո, օգոստոսի 20-ից ծավալելու է ակտիվ գործունեություն:  www.panoram.am

ՖՈՐՈՒՄ "Հանուն Համերաշխ Հայաստանի"

Կոնգրես հյուրանոցում Համերաշխություն շարժման նախաձեռնությամբ կազմակերպվել էր ֆորում, որը  կրում էր "Հանուն Համերաշխ Հայաստանի" կարգախոը: Ֆորումի աշխատանքներին մասնակցում էին 33 հասարակական կազմակերպություններ, ներկա էին նաև երկրի ապագայով մտահոգ մտավորականներ և հասարակական հայտնի գործիչներ: Բուռն քնարկումներից հետո ամփոփիչ ելույթով հանդես եկավ Շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը, ով առաջարկեց համատեղ կոչով դիմել մեր հասարակությանը.                                                                                   ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Սիրելի հայրենակիցներ, մարտիմեկյան իրադարձությունները և վերջին օրերի դեպքերը շարունակում են թողնել իրենց բացասական հետևանքները` խաթարելով մեր ժողովրդի անդորրը, առաջ բերելով հասարակական և բարոյական խորը ճգնաժամ:
Մեր հասարակությունն այժմ գտնվում է աննախադեպ անհամերաշխ իրավիճակում, որտեղ հայը հային դիտում է ոչ թե բարեկամ, այլ` թշնամի:
Համերաշխություն շարժումը կոչ է անում մեր ժողովրդին ցուցաբերել խոհեմություն և պահանջում պետական մարմիններից ձեռնարկել համապատասխան միջոցներ մեր երկրում հասարակական համերաշխությոան կայացման ուղղությամբ, իսկ ընդիմության ներկայացուցիչներին հորդորում  է չկատարել քայլեր, որոնք  էլ ավելի կխորացնեն թշնամանքի մթնոլորտը մեզանում:

Մեջբերում "Համերաշխություն" շարժման Համակարգող Խորհուրդի հայտարարությունից - 03.03.2008թ. 

Երիտասրդությունը` դեպի ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈւԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ՀԱՄԵՐԱՇԽՈւԹՅՈւՆ
Վերջին ժամանակներում "Համերաշխություն" շարժումը ակտիվացրել է գործունեությունը հանրապետության մարզերում: Մասնավորապես ս/թ. հուլիսի 11-ին Վանաձոր քաղաքում, իսկ հուլիսի 17-ին Եղեգնաձոր քաղաքում:
Կազմակերպված հանդիպումներին մասնակցում էին տարածաշրջանի երիդասարդական հասարակական կազմակերպությունները: Վանաձորում հանդիպմանը մասնակցում էին 34, իսկ Եղեգնաձորում 41 երիտասարդական Հ/Կ-ների ղեկավարներ:"Համերաշխություն" շարժման կողմից հանդիպմանը մասնակցում էին շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը, համակարգող խորհրդի անդամներ`Արթուր Դալլաքյանը, Սամվել Հակոբյանը, Սաթիկ Բաղդասարյանը, Սամսոն Ղուկասյանը և շարժման պատասխանատու քարտուղար Մարիամ Մովսիսյանը:Հանդիպման ընթացքում Սարգիս Ավետիսյանը ներկայացրեց "Համերաշխություն" սոլիդարիզմ գաղափարախոսության հիմնական դրույթները, որը ներկանների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ: Հանդիպուները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ "Համերաշխություն" շարժումը ունի շատ համախոհներ երիտասարդության շրջանում: Հաջորդ հանդիպուները նախատեսվում են անցկացվել Կապանում, Մասիսում Աբովյանում և Երեվանում:

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ այժմ երկխոսության իմաստ չի տեսնում

«Ի՞նչ երկխոսության մասին է խոսքը: Իմ կարծիքով, այսօր երկխոսության մասին խոսելու ժամանակը չէ: Այժմ իշխանությունը պետք է իր գործն անի` արագ տեմպերով զարգացնի երկիրը: Այս դեպքում արդեն երկխոսության կարիք էլ չի լինի»,-այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Համերաշխություն» շարժման նախագահ Սարգիս Ավետիսյանը: Երկրում տիրում է անհամերաշխ իրավիճակ, որից դուրս գալու համար «Համերաշխություն» շարժումն առաջարկում է իր լուծումները: Դրանք լսելու համար, ըստ նրա, երկրի նախագահն ու վարչապետը ցանկության դեպքում կարող են լսել շարժման առաջարկած ծրագրերն ու գաղափարները: «Մենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ունենք ամենառեալ լուծումները և դրանք զուտ խոսքեր չեն»,-հավաստեց Ս. Ավետիսյանը:
Շարժման հիմնական գաղափարախոսությունը սոլիդարիզմն է և այն, ըստ շարժման ղեկավարի, պետք է դառնա նաև երկրի առաջընթացի երաշխիքն ու գաղափարախոսությունը: «Ես համոզված եմ, որ մեր երկրում տիրող անհամերաշխ մթնոլորտը գաղափարախոսության պակասից է: Եթե երկրի համար լինի գլխավոր գաղափարախոսություն, այս ամենը չի լինի: Այժմ մենք համերաշխությունն առաջարկում ենք որպես կոնկրետ գաղափարախոսություն և կարծում ենք, որ երկրի նախագահը պետք է «համերաշխությունը» Հայաստանում գլխավոր գաղափարախոսություն հռչակի »,-նշեց Ս. Ավետիսյանը:
Նշենք, որ Ս. Ավետիսյանի հավաստմամբ, դրանից հետո բոլորը կհասկանան, որ այսուհետ իրենք էլ պետք է նպաստեն երկրում սոլիդարիզմի կայացմանը, քանի որ այդ ճանապարհով են ժամանակին գնացել բոլոր խոշոր ու կայացած երկրները:

Աղբյուր` www.Panorama.am

To top

Սոլիդարիզմը` որպես ելք

Հանրապետությունում առկա քաղաքական իրավիճակի շուրջ մեր ընթերցողների հետ իր մտորումներն է կիսում "Համերաշխություն" կուսակցության նախագահ, "Համերաշխություն" շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը:

-Այս շարժումը պատմական անհրաժեշտություն էր. ստեղծվելով անցյալ տարվա նոյեմբերին` այն իր առջև նպատակ դրեց երկրում ստեղծել համերաշխության մթնոլորտ: Մենք նախընտրական ժամանակաշրջանում արդեն կանխագուշակել էինք, որ ընտրական և հատկապես ետընտրական փուլերում կլինեն անհամերաշխության դրսևորումներ, ցույցեր, դժգոհություններ: Թեկնածուներից մեկը`նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անհնազանդության կոչեր էր անում, նրա ելույթները թիրախավորված էին: Նա խոսում էր հասարակության տարբեր շերտերի համար. մտավորականության համար`առանձին, բանվորի-գյուղացու համար`առանձին: Տեր- Պետրոսյաննին հաջողվեց իր կողմը գրավել այն ընտրազանգվածին, որը դեմ էր այս իշխանություններին: Նրան միացան նաև այն մարդիկ, որոնք ծարավի էին իշխանության: Ամբողջ ընտրարշավը նախկին նախագահը կազմակերպում էր այնպես, որ հնարավորինս մեծ ընտրազանգված հավաքվի: Եվ դա նրան հաջողվեց: Հասարակությունը բևեռացվեց, և այդ բևեռների միջև պայքարն անխուսափելի էր: Պաշտոնական տվյալներով`350 հազար մարդ քվեարկել է Տեր-Պետրոսյանի օգտին: Այդքան մարդ չի կարող լինել թյուրիմացության մեջ, ինչպեսև  չի կարող 800 հազար մարդ "տականք" լինել: Մեր ազգը չի կարող բաղկացած լինել "թյուրիմացություններից" և "տականքներից": Մեր շարժումը ուշադիր հետևում էր այդ գործընթացին, և վերջում մենք քաղաքական հայտարարություն արեցինք: Քանի որ մենք ասել էինք, որ կպաշտպանենք այն թեկնածույին, որը կլինի ամենահամերաշխը: Մենք չենք շեղվել մեր սկզբունքներից. այն է`ինչը տարանջատում է ազգը, մենք դեմ ենք դրան և պաշտպանում ենք այն, ինչը համախմբում է ազգը: Վերլուծելով նախընտրական փուլը` եկանք այն եզրակացության, որ մենք չենք կարող ասել, թե ով է ամենահամերաշխ թեկնածուն, քանի որ առնվազն երեք թեկնածու խոսում էին համերաշխության մասին. Վ. Մանուկյանը, Ս.Սարգսյանը և Ա.Մելիքյանը: Այդ երեքից մենք չկարողացանք առանձնացնել մեկին: Սակայն ամենաանհամերշխ թեկնածույի հարցով մենք միաբն էինք: Դա Լ. Տեր-Պետրոսյանն էր, և այդ մասին մենք հայտարարել էինք: Դա էլ հասկանալի էր. չէ որ նա ընդդիմության լիդերն էր: Նա գուցե և ճիշտ էր քաղաքական առումով մարտավարության մեջ, բայց դա շատ վտանգավոր էր ռազմավարության առումով: Այդ ռազմավարությունը խիստ վտանգավոր էր մեր երկրի համար: Հիմա փաստորեն ունենք մի իրավիճակ, ուր հասարակությունը պառակտված է, և բոլոր քաղաքական ուժերի թիվ մեկ խնդիրը պետք է լինի համերաշպության ապահովումը մեր հասարակության ներսում:
Այսօր մեր հարապետությունում գաղափարական վակում է, պետությունը չունի գաղափարախոսություն: Սովետի ժամանակ մեր գաղափարախոսությունը սոցիալիզմն էր, 90թ.-ից հետո` լիբերալիզմը: Անհամերաշխության ծիլերի համար պարարտ հող է այն հանգամանքը,որ մեր երկիրը չունի այսօր գաղափարախոսություն: Մենք առաջարկում ենք,որ առաջադեմ շատ երկրների նման մենք նույնպես մեր երկրի համար որպես գաղափարախոսություն ընդունենք Սոլիդարիզմը (համերաշխությունը ): Սա 21-րդ դարի գաղափարախոսությունն է: Ինչու սոլիդարիզմ, որովհետև ամբողջ աշխարհում տեղի է ունենում գլոբալիզացիա: Այսինքն` բոլոր քաղաքական ուժերը,որոնք ունեն միանման գաղափարախոսություն, միավորվում են և ստեղծում շարժումներ: Այսօր Հայաստանում գործում է շուրջ 75 կուսակցություն,որորք բոլորն էլ ունեն իրենց համախոհները, ոմանք`շատ, ոմանք`քիչ: Այսինքն` ժողովուրդը մասնատված է 75 կուսակցությունների միջև: Միավորման դեպքում`կգործեն ընդամենը մի քանի, արդեն բավականին հզոր շարժումներ, և ժողովուրդը ավելի միասնական ու ավելի համերաշխ կլինի: Եվ, արդարև, ընտրությունների ժամանակ պայքարը ավելի շուտ կլինի ոչ թե անձերի միջև , այլ գաղափարների: Գաղափարների միջև պայքարը դժվար թե բերի քաղաքական այնպիսի լարված իրավիճակի, ինչպիսին այժմ մեր հանրապետությունում է: Մեր կարծիքով, ներկա քաղաքական իրավիճակից դուրս գալու ելքերը հետևյալն են`
Առաջին`մեր երկրում սոլիդարիզմը, այսինքն` համերաշխությունը, պետք է հռչակվի որպես գլխավոր գաղափարախսություն:
Երկրորդ` ձևավորվի համերաշխության կառավարություն, որի մեջ նաև ընդդիմադիր գործիչներ լինեն:
Երրորդ` որպես համերաշխության քայլ`համաներում հայտարարել, և ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, իհարկե, բացառությամբ` քրեական հանցագործների:                                     
"Արարատ" շաբաթաթերթ  21.04.2008

ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ս./թ. մարտի 24-ին "Համերաշխություն" շարժման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ շարժման համակարգող խորհրդի ընդլայնված նիստ , որին մասնակցում էին նաև շարժման մարզային համակարգողները և շարժման մեջ ընդգրկված 17 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին հետընտրական շրջանում երկրում տիրող քաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու շարժման մոտեցումները: Հնչեցին տարաբնույթ հարցեր և եղան առաջարկութուններ: Շարժման համակարգող Ս.Ավետիսյանը համակարգող խորհրդի անդամներին հանձնարարեց 5 օրյա ժամկետում ըդհանրացնել և դասակարգել բոլոր մոտեցումներն ու առաջարկությունները , դրա հիման վրա մշակել համալիր ծրագրերի իրականացման պլան, առաջիկա 3 ամիսների համար: Շարժման համակարգող խորհուրդը քննարկեց և հավանության արժանացրեց "Խաղաղ Հայաստան-քաղաքացիական նախաձեռնությանը" և ընդունեց որոշում մասնակցելու այդ նախաձեռնությանը:

Ս/թ փետրվարի 28-ին "Համերաշխություն" շարժումը քննարկելով և վերլուծելով փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական, ընտրական և հետընտրական գործողությունները, հատկապես մտահոգված լինելով հետընտրական լարված իրավիճակով, որը կարող է անդառնալի դարձնել ժողովրդավարության զարգացումը և վտանգել մեր անկախ պետականությունը` կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն և համերաշխություն:
Առաջարկում ենք ստեղծված իրավիճակից դուրս գալու որպես առաջին քայլ ձևավորել համերաշխության կառավարություն` Հանուն Համերաշխ Հայաստանի: Աստված մեզ պահապան:

Ս/թ. փետրվարի 26-ին "Ավիատրանս" հյուրանոցում տեղի ունեցավ "Համերաշխություն" շարժումը համակարգող Ս.Ավետիսյանի մամլո ասուլիսը:Ս.Ավետիսյանը գնահատականներ տվեց ընտրական և հետընտրական քաղաքական զարգացումների վերաբերյալ`կոչ անելով մեր հասարակությանը ցուցաբերել զսպվածություն,հանդուրժողականություն այլևայլ տհաճ զարգացուներից խուսափելու համար:
"Լևոն Տեր Պետրոսյանը և իր թիմակիցները, նախընտրական. ընտրական և հետընտրական պրոցեսների ընթացքում, ամեն ինչ արեցին հասարակությունում բևեռներ ստեղծելու, թշնամություն, ատելություն ու չարություն մտցնելու մեր հաղթանակած, բազում դժվարություններ հաղթահարած ժողովրդի մեջ: Սակայն մենք գտնում ենք,որ մեր ժողովուրդը իմաստուն է, և չի ենթարկվի որոշ մարդկանց կողմից հրահրվող կոչերին".- ավելացրեց բանախոսը:"Համերաշխություն" շարժումը իր բազմահազար կողմնակիցներով կոչ է անում մեր հասարակությանը` զերծ մնալ անհամերաշխ դրսևորումներից , համախմբվել և համակվել "Համերաշխ Հայաստան" ունենալու ցանկությամբ:Ս.Ավետիսյանը շնորհավորեց մեր ժողովրդին Հանրապետության 3-րդ նախագահ ունենալու կապակցությամբ:"Համերաշխություն" շարժման անունից շնորհավորեց նաև Սերժ Սարգսյանին բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ցանկանալով առողջություն և արգասաբեր աշխատանք, ի շահ մեր ժողովրդի բարեկեցության և պետական անվտանգության`համոզված լինելով, որ նորընտիր նախագահը կարող է դառնալ մեր ժողովրդի համերաշխության երաշխավորը:

Ս/թ փետրվարի 25-ին տեղի ունեցավՀամերաշխությունշարժման համակարգող խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ընտրական և հետընտրական պրոցեսներում երկրում տիրող քաղաքական իրավիճակը, տրվեցին գնահատականներ, շարժման համակարգող Ա. Ավետիսյանի կողմից եղան հայտարարություններ` այսուհետ էլ հավատարիմ մնալով մեր որդեգրած գաղափարներին, տեր կանգնել մեր ծրագրերին, կոչ անելով համերաշխության, հանդուրժողականության` հանուն մեր երկրի և պետականության ամրապնդմանը:

 Ս/թ.փետրվարի 16-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում, տեղի ունեցավ “Համերաշխություն” շարժման համակարգող պրն.Ս.Ավետիսյանի մամլո ասուլիսը:
Բանախոսը լրագրողներին տեղեկացրեց շարժման կողմից կազմակերպված “Հանուն Համերաշխ Հայաստանի” ակցիայի արդյունքների մասին և հայտարարեց, որ ստորագրահավաքին մասնակցել են 117 հազարից ավելի քաղաքացիներ:Ս.Ավետիսյանը ազդարարեց, որ “Համերաշխություն” շարժումը հավատարիմ մնալով իր գաղափարական սկզբունքներին, առաջնորդվելով շարժման համակարգող խորհրդի որոշմամբ, կապված Հ.Հ նախագահական ընտրությունների հետ, հետևողականորեն պայքարելու է Հայաստանում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու համար, և կոչ արեց ժողովրդին` քվեարկել այն թեկնածուի օգտին,ով նախընտրական քարոզարշավի ընթացքում ցուցաբերել է համերաշխության դրսևորումներ, և որը կարող է նախագահ ընտրվելուց հետո դառնալ համերաշխ Հայաստի երաշխավորը:                                   

Ս.թ. փետրվարի 13-ին “Ավիատրանս” հյուրանոցում, “Տեսակետ” ակումբի հրավերքով, կայացավ “Համերաշխություն” շարժումը համակարգող Ս.Ավետիսյանի մամլո ասուլիսը: Խոսվեց “Համերաշխություն” շարժման գործունեության, “Հանուն համերաշխ Հայաստանի” ակցիայի մասին, որի մասնակիցները 9 օրվա ընթացքում հավաքեցին 68 հազարից ավելի ստորագրություններ: Նշվեց նաև, որ “Համերաշխություն” շարժման համակարգող խորհուրդը ս.թ. փետրվարի 16-ին կհայտարարի, թե որ թեկնածուին է սատարում:

Ս/թ.փետրվարի 4-10-ը ընկած ժամանակահատվածում «Համերաշխություն» շարժումը Հայաստանի ողջ տարածքում իրականացնելու է ակցիա «Հանուն Համերաշխ Հայաստանի» կարգախոսով: Ակցիայի ընթացքում կկատարվի ստորագրահավաք, այն քաղաքացիներից, որոնք համաձայն են ապրել Համերաշխ Հայաստանում:

Փետրվարի 1-ին "Congress" հյուրանոցում Տեղի է ունեցել Համերաշխություն շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանի ասուլիսը:

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՄԵՐԱՇԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 «Համերաշխություն» հասարակական-քաղաքական-սոցիալական շարժումն այսօր իրականացնում է «Հանուն համերաշխ Հայաստանի» ակցիան: Շարժման մասնակից երիտասարդները վաղ առավոտից մետրոյի կայարաններում քաղաքացիներին են բաժանում շարժման բուկլետները և առաջարկում են ստորագրել, եթե կողմ են երկրում համերաշխություն հաստատելուն:

Ակցիայի կապակցությամբ «Համերաշխություն» շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը Panorama.am-ին փոխանցեց. «Ստորագրությունները հավաքում ենք, որ հասարակությանը ցույց տանք՝ ինչքան կողմնակիցներ ունի այս շարժումը»: Նա նաև նշեց, որ ապագայում հնարավոր է՝ ստորագրությունները սոցիալական հարցման տեսքով մոնիտորինգի միջոցով ներկայացվեն հանրությանը:

Ինչ վերաբերում է ակցիայի քաղաքական ենթատեսքտին, ապա Ս.Ավետիսյանը պարզաբանեց. «Ակցիան ընդհանարապես կապ ունի համերաշխության հետ` կլինի նախընտրական, հետընտրական, թե ընտրական շրջան: Քանի որ այս փուլում քաղաքականը շատ ավելի դոմինանտ վիճակում է, դրա համար քաղաքական ակցիա ենք անում: Իսկ ընտրություններից հետո կանենք սոցիալական ակցիա»:

Աղբյուր` Panorama.am

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

 "Փաստարկ" ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ "Համերաշխություն շարժման համակարգող Ս.Ավետիսյանը տեղեկացրել է արդեն սկսված "Հանուն Համերաշխ Հայաստանի" ակցիայի նպատակի մասին և պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցերի: Համերաշխությունշարժումը փետրվարի 5-ից Երևան քաղաքում իրականացնում է ակցիա "Հանուն Համերաշխ Հայաստանի" կարգախոսով: 4 օրերի ընթացքում հավաքվել են 18.000-ից ավելի ստորագրություններ այն քաղաքացիներից, որոնք կողմ են Համերաշխ Հայաստան ունենալու կոչին: Համամարդկային մեծագույն արժեքի նկատմամբ մեր քաղաքացիների ջերմ վերաբերմունքը և ակտիվ մասնակցությունը, գալիս են ապացուցելու այն իրողությունը, որ համերաշխության գաղափարը հոգեհարազատ է մեր ժողովրդին և համահունչ է մեր ազգի բազմադարյա էությանը: Քաղաքացիները ողջունում են այս նախաձեռնությունը և ցանկություն հայտնում ունենալու մեծ ակտիվություն, և պատրաստակամություն են հայտնում` միանալու մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, երկրում ստեղծելու համերաշխության, հանդուրժողականության և բարոյահոգեբանական առողջ մտնոլորտ: Մեկ օրվա ընթացքում կենտրոնոկան գրասենյակ են այցելում և զանգահարում 100-ից ավելի քաղաքացիներ, ցանկություն հայտնելով իրենց մասնակցությունը ցուցաբերելու "Հանուն Համերաշխ Հայաստանի" ակցիային:

Searchword:

Search in: