Նորություններ

Aravot.am «Բերե՛ք կաթողիկոսին նշանակենք երկրի գլուխ» (Տեսանյութ)

By Grigor

August 04, 2015

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը հուլիսի 31-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, առաջարկեց կաթողիկոսին նշանակել երկրի գլուխ:

 

«Եթե մենք առաջին քրիստոնեական պետությունն ենք, եթե մենք առաջինն ենք հռչակել Քրիստոնեությունը որպես պետական կրոն, միշտ հպարտանում ենք, որ քրիստոնեությունն պետական կրոն ենք հռչակել, հետեւաբար՝ այդ  պետականության գլուխը կաթողիկոսն է, այդ կրոնի գլուխը կաթողիկոսն է: Բերե՛ք կաթողիկոսին նշանակենք երկրի գլուխ, որեւէ լիազորություն չտալով: Եթե ասենք՝ Գագիկ Հարությունյանին պիտի նշանակենք, 1000 անգամ ավելի լավ է կաթողիկոսին նշանակենք: Գոնե, ես կմտածեմ, որ այս մարդը գոնե աստծուց կվախենա ինչ-որ տեղ: Բայց սրանից ի՞նչ սպասես, չկա որեւէ մեկը, որին կարելի է ընտրել երկրի նախագահ եւ սիրել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ եթե այս սահմանադրության նախագիծն անցնի, ապա դա կլինի Հայաստանի կործանումը եւ հետեւաբար՝ բոլորի կործանումը. «Ես կողմնակից եմ փոփոխությունների: Երեք նախագահների օրոք փոփոխություններ եղել են, բայց ոչ մի նախագահի օրոք նման կատաստրոֆիկ չի եղել: Ոնց որ տնտեսությունն է կատաստրոֆիկ, այնպես էլ Սահմանադրության մեջ մտան, որովհետեւ իրենց ախորժակը բացվել է»:

 

http://www.aravot.am/2015/07/31/597832/

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ