Նորություններ

Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հանդիպումը հեծանվորդ-ճանապարհորդ Արթուր Օգանյանի հետ

By Grigor

September 05, 2018

Օգոստոսի 30-ին «Համերաշխություն» կուսակցության նախագահ և համանուն շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը կուսակցության գրասենյակում հյուրընկալեց հեծանվորդ-ճանապարհորդ Արթուր Օգանյանին, որը կարճ ժամանակով եկել էր Հայաստան: Վերջինս  եղել է «Համերաշխություն» կուսակցության գաղափարակիցներից և այժմ էլ իր պատրաստակամությունն է  հայտնում աջակցել կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին առաջիկա ծրագրերի իրականացման գործում:

Օգանյանը հեծանվով անցել է շուրջ վաթսուն հազար կիլոմետր: Սկզբում նպատակ է ունեցել շրջել ամբողջ Ռուսաստանում, ապա եղել է նաև ուրիշ երկրներում: