Նորություններ

Հայտարարություն․

By Solidarity Info

October 18, 2019

Սիրելի՛ հայրենակիցներ, «Համերաշխություն» կուսակցության և համանուն շարժման անունից կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, մտավորականներին, իշխանության ներկայացուցիչներին, հասարակական գործիչներին, ինչպես նաև մտահոգ քաղաքացիներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել Հանրապետությունում սկիզբ առած և արդեն սարսափելի չափերի հասնող ատելության և վրեժի մթնոլորտը անհապաղ կասեցնելու համար՝ ընդհանրապես անընդունելի համարելով քաղաքական հետապնդումները և վենդետան՝ հատկապես երեխաների և ծերերի նկատմամբ։ Մենք, լինելով առաջին քրիստոնյա պետությունը, իսպառ պետք է վերացնենք ատելությունը և վրեժխնդրությունը՝ առաջնորդվելով սիրո և համերաշխության գաղափարով։ Աստված մեզ պահապան։