Նորություններ

Ուղերձ հայրենակիցներին

By Solidarity Info

May 26, 2020

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք աստիճանաբար մտնում ենք մեր բազմադարյա պատմության հերթական ամենաճակատագրական փուլը և բացառապես մեզնից է կախված, թե ինչպես դուրս կգանք այս իրավիճակից՝ արդարություն գոռալով, մեր հերոսներին մորթելով, անկարևորը կարևորելով, զոմբի դարձած հայրենակիցներով, անկարող մասնագետներով, ժամանակին Հայաստանից փախած, ամեն ինչից դժգոհ, բայց իրականում անհայրենիք հայրենակիցներով․․․ կարելի է անվերջ շարունակել։ 2 տարում չհասկացանք, որ այլ տարբերակ չունենք՝ բացի մեկից, այն է Ազգային հերոս, Արցախը և Հայաստանը ծաղկեցնող, Հայաստանին և հայությանը հպարտություն բերող միակ ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Մի՛ հավատացեք կեղծ լուրերին։ Բացի խելամիտ հայերից՝ բոլորը պայքարում են Քոչարյանի դեմ՝ չհասկանալով, որ սա մեր դարավոր թշնամիների երազանքն է։ Այստեղ լավ օգտագործվում են մեր տգետ հայրենակիցները, որոնց գանգատուփը մեր թշնամիների հատուկ ծառայությունները բացել ու լցրել են փողոցային աղբով, վերջում էլ թքելով այդ աղբի մեջ՝ փակել և ուղարկել են մեր դեմ՝ պայքարի։ Հիշե՛ք, հայե՛ր, մեր հակառակորդները դաժան են և նենգ․ սկսել են հերոսներից, վերջացնելու են ձեզնով։ Մեր փրկությունը մեր միասնության ու համերաշխության մեջ է։ Վերջապես պետք է հասկանանք, թե ոչ։

Աստված մեզ պահապան։

«Համերաշխություն» կուսակցության նախագահ՝  Սարգիս Ավետիսյան