Նորություններ

Ուղերձ

By Solidarity Info

June 17, 2020

Սիրելի՛ հայեր՝ քույրեր և եղբայրներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր հարցերի վրա․ մենք մեր բազմադարյա պատմության ընթացքում անցել ենք բազմաթիվ խնդիրների միջով, կորցրել ենք տարածքներ, մարդկային կյանքեր, հարստություն, հպարտություն և շատ այլ կարևոր բաներ։ Տարբեր ազգեր այդ ընթացքում վերացել են՝ կորցնելով գրեթե ամեն ինչ, սակայն մեզ հաջողվեց մի կերպ պրծնել այդ սարսափելի կործանումից և նույնիսկ հաջողվեց ստեղծել անկախ պետականություն, ազատագրել մեր տարածքները։ Հավատացեք՝ այդպիսի երկրորդ հնարավորություն մենք չենք ունենալու։ Արցախը մեր լինել չլինելու և ազգային արժանապատվության հարցն է․ չլինի Արցախը, չի լինի Հայաստանը։ Բոլոր նրանք, ովքեր խոսում են Արցախի կամ արցախցիների դեմ, իրականում մեր թշնամիների գործակալներն են․ դա կարող են մատուցել տարբեր ձևերով, դրա համար աշխատում են հակահայկական հատուկ ծառայություններ։ Իրականում մեր թշնամիները նույնն են։ Նրանք մեկ ժամ անգամ չեն դադարում մտածել մեր կործանման մասին։ Մենք իրավունք չունենք թուլացնել զգոնությունը, իրավունք չունենք պետության ղեկը տալ մարդկանց, որոնք ունեն կասկածելի ծագում և անցյալ։

Ժողովո՛ւրդ, հիշե՛ք, մեր մեջ բազմաթիվ են թուրքական, ադրբեջանական և այլ մեզ թշնամի երկրների գործակալները։ Հասկացեք վերջապես՝ այդ մարդիկ թուլացնում են մեր զգոնությունը, որից հետո մեզ կործանելը շատ ավելի հեշտ կլինի։ Նրանք շատ են և հարուստ։ Մեր փրկությունը միասնական լինելն է․թե՛ հարուստը, թե՛ միջին խավը, թե՛ աղքատը պետք է գիտակցեն, որ իրենք պատասխանատու են երկրի համար։ Լինենք համերաշխ, կարողանանք ներել միմյանց, լինենք իրական քրիստոնյա, հակառակ դեպքում մեզ կմասնատեն և տառականի պես կսատկացնեն։ Մեր թշնամիները դաժան են ու նենգ։ Մեզ հաջողվել է 30 տարի ապրել արժանապատիվ, թշնամուն դա հանգիստ չի տալիս։ Խելքի՛ եկեք նաև իմ «շատ փող սիրող» հայրենակիցներ։ Աստված մեզ պահապան։