Նորություններ

Սարգիս Ավետիսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ

By Solidarity Info

December 31, 2020

Սիրելի՛ հայրենակիցներ, անցնող տարին փորձություններով ու կորուստներով լի դաժան տարի էր. կորցրինք հայրենիք, ունեցանք հազարավոր քաջ նահատակներ, բազում վիրավորներ ու գերիներ։ Պատերազմի արհավիրքը թողել է իր հետքը։ Սակայն պետք է ուժ գտնենք մեր մեջ ու դուրս գանք այս ճգնաժամային իրավիճակից։ Պետք է գիտակցենք, որ սպասվելիք մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն ազգային համերաշխության և միասնականության միջոցով։ Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք դրական տեղաշարժեր ապահովել տարբեր ոլորտներում` շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ միասնականության ու նվիրումի: Թող գալիք տարին իրական համերաշխություն ու միասնություն բերի բոլորիս։Աստված մեզ պահապան։