Notice: Undefined index: premium-map-cluster in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/premium-addons-for-elementor/includes/addons-integration.php on line 645
Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/sitepress-multilingual-cms/sitepress.class.php on line 4210
Այս օրերին մենք կրկին կանգնած ենք կարևոր մարտահրավերների հաղթահարման հրամայականի առաջ. վտանգված է մեր սերունդների ապագան, մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը, կրկին զոհասեղանին է մեր հայրենիքի և պետականության լինելիությունը: Մեր սերունդները երբեք ու երբեք չեն մոռանալու այն ծանր գինը, այն հազարավոր լուսավոր կյանքերը, այն ցավն ու տառապանքը, որ կրեց մեր ժողովուրդը՝ հանուն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների: Վստահ ենք, որ հայ ազգը, ապավինելով մեր ժողովրդի հավաքական իմաստնությանը և միասնականությանը, այս անգամ ևս պատվով ու հաղթանակած է դուրս գալու պատմական այս փորձությունից: Այս առումով մեծ կարևորություն ունեն գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Ելնելով Հայաստանի և Արցախի անվտանգության և ապագա զարգացման հստակ տեսլականից, առաջնորդվելով ազատության, արդարությանև համերաշխության արժեքներով, հիմք ընդունելով կուսակցական ակտիվի և հասարակության տարբեր շերտերի հետ մեր ընթացիկ քննարկումները, լիովին կիսելով «Հայաստան» դաշինքի մոտեցումները՝ «Համերաշխություն» կուսակցությունը որոշեց.
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում սատարել Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքին՝ ներդնելով իր ողջ ջանքն ու եռանդը, գաղափարական ու մարդկային ռեսուրսը՝ ԱԺ-ում որակյալ մեծամասնություն ձևավորելու ակնկալիքով։
Կոչ ենք անում մեր բոլոր կուսակցական ընկերներին, համակիրներին և մեր երկրի ազնիվ քաղաքացիներին առաջիկա ընտրություններում քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին՝ առաջնորդելով անվտանգ սահմաններ, խելամիտ արտաքին քաղաքականություն, զարգացող և մրցունակ տնտեսություն, իրական ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն և պետություն ունենալու հավատամքով։ Համոզված ենք, որ ներհասարակական համերաշխության մթնոլորտում միասնաբար հասնելու ենք այս նպատակներին:
Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին՝ ընտրապայքարն անցկացնել համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում՝ առանց ավելորդ ատելության և թշնամանքի: Պետական մարմիններին կոչ ենք անում իրապես ձեռնարկել բոլոր հարկավոր միջոցները մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից մեկի՝ ընտրության իրավունքի ազատ իրացումն ապահովելու համար՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու միջոցով: Մեր քաղաքացիներին կոչ ենք անում չմոռանալ մեր ազգին հարիր քրիստոնեական վեհ արժեքները, եղբայրաբար սիրել և հարգել միմյանց, չտրվել սադրանքներին և ձեռնպահ մնալ միմյանց նկատմամբ անձնական թշնամանք հրարելուց՝ ի սեր մեր երկրի և ժողովրդի։
Մենք հավատում ենք, որ ունենալու ենք ուժեղ և համերաշխ Հայաստան և ամեն ինչ լավ է լինելու:
Հայտարարություն
Սիրելի՛ հայրենակիցներ,

Աստված մեզ պահապան…
«Համերաշխություն» կուսակցությունԵրևան, 11.06.2021թ.