Համերաշխություն կուսակցություն Համերաշխություն կուսակցություն
  • Գլխավոր
  • Լուրեր
  • Մեր մասին
    • Գործունեություն
  • Գաղափարախոսություն
    • Գաղափարախոսություն
    • Սոլիդարիզմ
    • Կանոնադրություն
    • Անդամագրվել
  • Կուսակցական առօրյա
  • Կապ
  • Համագործակցություն

Հայտարարություն

By Solidarity Info on 18/09/2021

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԺ արտահերթ ընտրություններից անցել է արդեն շուրջ երեք ամիս, բոլոր խելամիտ մարդիկ գիտեն, որ դրանք կեղծվել են։ Իշխանություններն արեցին ամեն ինչ, որ հայկական պետականության գլխին հայտնվեն պրոթուրքական և պրոադրբեջանական ուժեր։
Մենք հիմա ականատեսն ենք այդ քաղաքականության և սա դեռ սկիզբն է։ Լինելու են շատ ավելի վտանգավոր և կործանարար գործողություններ։ Մեր սերունդները մեզ չեն ների, եթե մենք չկարողանանք իրավիճակը փոխել և կանգնեցնել մեր հայրենիքի գահավիժումը։ Ժամանակը տվյալ դեպքում ի վնաս մեզ է աշխատում։
Որպես ընդդիմադիր քաղաքական կուսակցություն՝ մենք պետք է ձևավորենք հասարակական լայն դաշինք և գործենք շատ արագ և վճռական։
Պետք է զերծ մնալ ամեն տեսակի և սեռի բախտախնդիրներից, քանի որ դրանք անհայտությունից եկած և անհայտություն գնացող ուժեր են։
Բարեբախտաբար դեռ կան քաղաքական ուժեր, որոնք ազնվորեն ծառայում են հայ ազգին։
Մեր առաջիկա խնդիրների մեջ մտնում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելը։
Մեր կուսակցությունը Գյումրիում առաջադրել է ավագանու թեկնածուներ։
Մենք կոչ ենք անում մեր բոլոր կողմնակիցներին քվեարկել Թասիբով դաշինքի օգտին։
Աստված մեզ պահապան։

       «Համերաշխություն» կուսակցության նախագահ՝ Սարգիս Ավետիսյան
Հրապարակվել է՝Նորություններ.
Previoushayeli.am Էրդողան-Նիկոլ հանդիպում. նախատեսվում է «մեռելների» հանդիպում. Սարգիս Ավետիսյան
NextTV5 Համերաշխություն կուսակցության մամլո ասուլիսի լուսաբանումը
  • Համագործակցություն
  • Կանոնադրություն
  • Անդամագրվել
  • Կապ
  • © 2022 Համերաշխություն կուսակցություն
  • Գլխավոր
  • Լուրեր
  • Մեր մասին
    • Գործունեություն
  • Գաղափարախոսություն
    • Գաղափարախոսություն
    • Սոլիդարիզմ
    • Կանոնադրություն
    • Անդամագրվել
  • Կուսակցական առօրյա
  • Կապ
  • Համագործակցություն