Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

By Solidarity Info

October 10, 2022

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք գտնվում ենք մեր պատմության ամենապատասխանատու ժամանակահատվածներից մեկում. կա՛մ մենք կկարողանանք մեր մեջ ուժ գտնել ինքնակազմակերպվելու, կա՛մ կկանգնենք անկախ պետականությունը կորցնելու փաստի առաջ։Հորդորում ենք խորհրդարանական ընդդիմությանը գնալ խորհրդարան և ակտիվ զբաղվել այս իշխանության հրաժարականը պահանջելու հարցերով։ Բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում նպաստել Հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծմանը և դուրս գալ փողոցային պայքարի՝ մինչև կհասնենք վերջնական հաղթանակի։Աստված մեզ պահապան։

«Համերաշխություն» կուսակցության հանրապետական վարչություն10.10.2022