Օգոստոսի 30-ին «Համերաշխություն» կուսակցության նախագահ և համանուն շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը կուսակցության գրասենյակում հյուրընկալեց հեծանվորդ-ճանապարհորդ Արթուր Օգանյանին, որը կարճ ժամանակով եկել էր Հայաստան: Վերջինս եղել է «Համերաշխություն» կուսակցության գաղափարակիցներից և այժմ էլ իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին առաջիկա ծրագրերի իրականացման գործում:
Օգանյանը հեծանվով անցել է շուրջ վաթսուն հազար կիլոմետր: Սկզբում նպատակ է ունեցել շրջել ամբողջ Ռուսաստանում, ապա եղել է նաև ուրիշ երկրներում: