Notice: Undefined index: premium-map-cluster in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/premium-addons-for-elementor/includes/addons-integration.php on line 645

Համերաշխություն կուսակցություն

Հարգելի՛ բարեկամ, 

ՈՒրախ եմ ողջունել Ձեզ «Համերաշխություն» կուսակցության և համանուն շարժման ինտերնետային կայքում: Հույս ունեմ, որ մեր համակիրների միասնական ջանքերով կկարողանանք բավարարել Ձեր հետաքրքրությունները, մեծ սիրով կպատասխանենք Ձեր հարցերին ու առաջարկներին: Այս կայքը մեծապես նպաստում է մեր համակիրների համախմբմանն ու գաղափարների տարածմանը: Մենք պետք է միշտ հիշենք, որ եթե աշխարհի բոլոր համերաշխությունները միանան, ռազմատենչները երկրորդ պլան կմղվեն: Աստված մեզ պահապան…

ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Համերաշխություն» շարժման համակարգող, «Համերաշխություն» կուսակցության նախագահ

Ինչու՞ Համերաշխություն

Համերաշխությունը հարազատ է մարդու հոգեբանությանը և համապատասխանում է նրա պահվածքի պատմական ուղեգծին: Համերաշխությունը կայունություն է մտցնում մարդու ներաշխարհ` ամրապնդելով նրա հավատը դեպի իր ավանդույթները և նախապատրաստում է նրա ակտիվ գործունեությունը ներաշխարհում, միջազգային ոլորտում: Համերաշխությունը խուսափում է անսահմանափակ լիբերալիզմի (ինդիվիդուալիզմի) ծայրահեղ դրսևորումներից ու սոցիալիզմի բռնապետությունից և անձի նկատմամբ պետության բռնապետությունից: Համերաշխությունը համապատասխանում է մարդկային պահվածքի էական և բնական շարժառիթին, չնայած նաև տարբերվում է նրանցից ինչպես սոցիալիզմը սոցիալականությունից: Համերաշխությունը մեծ իմաստով չի նշանակում համերաշխություն տնտեսական համակարգում և հասարակական հարաբերությունների կազմակերպում` պետականության կտրվածքով: Չնայած համերաշխության իրականացումը հնարավոր է միայն համերաշխությամբ օժտված մի քանի սերունդների դաստիրակության պայմանում: Մարդը հասարակական էակ է, և հասարակական բնաշխարհի դրսևորումներից մեկն էլ համերաշխությամբ ղեկավարվող գործողություններն են: Մարդը` այլ մարդկանց հետ հարաբերվելիս, ղեկավարվում է ոչ միայն եսամոլությամբ ու նյութապաշտությամբ, այլև համերաշխությամբ, որը ներհակ է թե եսամոլությանը, որովհետև համերաշխությունը շաղկապվում է այլ անձանց շահերի հետ, թե նյութապաշտությանը, որովհետև համերաշխությունը ենթադրում է փոխշահավետության այլ ոչ միայն այլ անձնական շահի գիտակցում: Համերաշխության հիման վրա կառուցվում է իրավունքի և տնտեսավարության յուրահատուկ համակարգ, որը տարբերվում է հասարակական կարգի երկեու հակադիր տիպերից: