Site icon Համերաշխություն կուսակցություն

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայ ժողովրդի համար անկախությունը կարևորագույն նպատակ էր, որ իրականություն դարձավ շնորհիվ մեր ժողովրդի մղած պայքարի: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ համերաշխության կոչ անել բոլորիս. մենք հայ ենք, մերօրյա անկախությանը հասել ենք միասնական և համերաշխ պայքարի միջոցով և այժմյան անկախ Հայաստանում չպետք է լինեն սևեր ու սպիտակներ, այլ լինենք միասնական, համերաշխ և անկախ ներկան ու ապագան կերտենք համերաշխության մթնոլորտում:

Աստված բոլորիս պահապան:

«Համերաշխություն» կուսակցության նախագահ` Սարգիս Ավետիսյան

 

 

Exit mobile version