Site icon Համերաշխություն կուսակցություն

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի պատասխանը 1.am կայքի թղթակից Սոնա Հարությունյանին

Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը ողջունած «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը ողջունում է Քոչարյանի կողմից կուսակցություն ստեղծելու գաղափարը։ «Երբ որ ինքը որոշի հաստատ, որ կուսակցություն է ստեղծում, մենք էլ կքննարկենք այդ հարցը, թե ինչ կոնտեքստում ենք իրար հետ համագործակցելու»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենք 2003 թվականին գրանցված քաղաքական կուսակցություն են, ունեն իրենց գաղափարախոսությունը, մարզային կառույցները, գործելաձևը։ «Դրա համար ես կոռեկտ չեմ համարում խոսել Քոչարյանի հետ միավորման մասին։ Մեզ մշտապես եղել են առաջարկներ՝ միավորվել այս կամ այն ուժի հետ, բայց մենք դրանից միշտ հրաժարվել ենք։ Այնպես որ, հիմա էլ պարզ է դա, բայց ամեն ինչ կորոշվի համագումարի ժամանակ։ Եթե համագումարը որոշի, որ պետք է լուծարվենք, գնանք միանանք Քոչարյանին, այդպես էլ կանենք, բայց եթե որոշի, որ մենք, որպես քաղաքական կուսակցություն, պետք է մեր գաղափարները առաջ տանենք՝ մենք կգնանք այդ ճանապարհով»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքը կարծում է, որ Քոչարյանը լուրջ քաղաքական գործիչ է և կարող է լրացնել ընդդիմադիր քաղաքական դաշտում առկա վակուումը։ «Այսօր նման գործչի պակաս կա։ Քոչարյանին կարելի է համեմատել ֆուտբոլի մեջ Պելեի հետ։ Այնպես որ, նրա ստեղծած ուժի անհրաժեշտությունը կա, և կլինեն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան մաս կազմել այդ ուժին։ Ովքեր ընդունելի են համարում Քոչարյանի վարած քաղաքական գիծը, կմիանան նրան ու կհամագործակցեն Քոչարյանի հետ»,- եզրափակեց Ավետիսյանը։

 

Ամբողջական հոդվածը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.1in.am/2446278.html 

Exit mobile version