Site icon Համերաշխություն կուսակցություն

www.iravunk.com «Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՔԱՅՔԱՅՈՒՄ»

«Համերաշխություն» կուսակցության նախագահ և համանուն շարժման ղեկավար ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ «Իրավունք TV»-ին տված հարցազրույցում խոսել է իշխանափոխության արդյունքների, կառավարության ծրագրի և, առհասարակ, երկրի ներքաղաքական իրավիճակի մասին: 

– Պարոն Ավետիսյան, Ձեր վերջին ելույթներում անընդհատ նշում եք, որ ամեն ինչ անելու եքպետության քայքայման գործընթացը կասեցնելու համար: Կոնկրետ ի՞նչ վտանգ եք տեսնում այսօր:

– Վտանգները բավականին շատ են: Պետությունը մի քանի կառույցների վրա հենված համակարգ է, որտեղ գործում են օրենքները: Եվ այդ կառույցներից հիմնարարը ընտանիքն է, հավատը և բանակը, որոնց վրա հենվելով էլ պետությունը զարգանում է: Մինչդեռ եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ բոլոր ուղղություններով գնում են կոնկրետ քայքայողական գործողություններ: Հիշեք, թե ինչ գործողություններ կատարվեցին Վեհափառի դեմ, ինչ է կատարվում բանակի գեներալների ու ընտանեկան արժեքների դեմ: Այդ բոլորը ծրագրված ուղղորդվում են, և դրանք լավ բանի չեն բերելու, այլ մեր պետության հիմքերն են խարխլելու: Իսկ այս բոլորի հիմքում այսօրվա իշխող քաղաքական ուժն է, հետևաբար մենք ուզած-չուզած պետք է դրա դեմ պայքարենք: Պետք է փորձել փոխել այս համակարգը եւ քաղաքական ուժին, որպեսզի անդունդը չգլորվենք, որովհետև, վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ, սա նաև նրանց երկիրն է, որոնք ապրում են մեր երկրում եւ ունեն իրավունքներ: Այս ամենը մեզհամերաշխականներիս, շատ լուրջ մտահոգում է, և ակնհայտ է, որ մեր երկիրը արագ տեմպերով գնում է դեպի քայքայում և կործանում:

– Այսօր իշխանության եկած մարդիկ խոսում էին սիրո և հանդուրժողականության մասին, թերևս համերաշխությունն էլ կարելի է այս համատեքստում ընկալել: Ի՞նչ փոխվեց, որ հիմա այլ կարծիք ունեք:

– Երբ սկսվեց համաժողովրդականշարժումը, այն ժամանակ որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա ՀՀ վարչապետ, այլ, այսպես ասած, հասարակությունն իր ընդվզումը բերեց և փորձում էին ինչ-որ բան փոփոխել երկրում: Համոզված եմ, որ եթե ՀՀԿ-ն մի փոքր ավելի խելացի գտնվեր և Կարեն Կարապետյանին թողներ, որպես վարչապետ, որևէ հեղափոխության մասին այսօր չէինք խոսի: Հասարակությունը, երբ դուրս եկավ փողոցփորձելով իրավիճակը փոխել, ընթացքում հայտնվեցին տարբեր պաստառներ, տարբեր գաղափարախոսություններ եւ դրանցից ամենահայտնին, իրոք, սիրո և համերաշխության հեղափոխությունն էր: Եվ այսօրվա իշխող կուսակցությունը մեջտեղ բերեց և ժողովրդին համախմբեց հենց դրա տակ: Մենք, լինելով ոչ միայն համերաշխության, այլև սոլիդարիզմիգաղափարախոսությունը կրող քաղաքական կուսակցություն և համանուն շարժում, բնականաբար, չէինք կարող մի կողմ քաշվել և չմասնակցել այդ գործընթացին: Հետևաբար, մենք նույնպես մեր աջակցությունն ենք հայտնել համաժողովրդական շարժմանը և միացել ենք մեր ժողովրդին, մեր հասարակությանը: Բայց ընթացքում հասկացանք, որ սա համերաշխության հետ որևէ կապ չունի, այլ հակառակըայն մեր հասարակության մեջ ավելի շատ մտցնում էր անհամերաշխության մթնոլորտ: Եվ ստիպված եղանք այդ ուղղությամբ պայքարել, այլապես այս ատելության մթնոլորտում որեւէ լավ բանի չենք հասնի: Հեղափոխության օրերին խոսում էին Սահմանադրության փոփոխության, նախագահական համակարգի վերադարձի, ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին եւ հույս ունեինք, որ ավելի լավը պետք է սարքենք մեր երկիրը, ոչ թե ավելի վատը: Իսկ այսօր, ըստ էության, ավելի վատանում է, եթե ինչ-որ դիրքեր ունեինք աշխարհում, հեղափոխության արդյունքում այդ դիրքը պետք է բարձրանար, բայց պարզվեց հակառակն է տեղի ունենում, որովհետև բոլոր տեղերում նշանակված են մարդիկ, որոնք բացաձրակապես գաղափար չունեն իրենց ոլորտներից: «ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԿԻՐԸՀԶՈՐԱՑՆԵԼ, ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ ԵՆ»

– Ի դեպ, Դուք այն քաղաքական ուժի ներկայացուցիչն եք, որ ուղիղ հայտարարել է, որ սատարում է այս պահին կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանին: Ինչո՞ւ:

– Շատ ցավալի է, որ ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահը, մեր ազգային հերոս Ռոբերտ Քոչարյանն այսօր գտնվում է ճաղերի հետևում: Սակայն տրամաբանական է, որ ովքեր կարող են երկիրը հզորացնել, չեզոքացնում են: Իսկ ամենահզորը, որ կարող էր դա անել, Ռոբերտ Քոչարյանն էր: Եվ այս իշխանությունը գնաց այդ քայլին, սա կոպիտ սխալ էր մեր հասարակության համար և նաև հասարակության մի մասի կողմից, որ հավատաց և փորձեց բավարարվել նրանով, որ Քոչարյանը պետք է դատվի: Կարծում եմ շատ սխալ է և այն էլ նրա պես քաղաքական գործչի նկատմամբ, որը, ըստ էության, քանդված, քայքայված, ոչնչացված պետությունը Լեւոն Տեր-Պետրոսյանից ստացավ եւ 10 տարվա մեջ սարքեց մի պետություն, որի մասին խոսելիս ասում էինկովկասյան վագր: Հիմա, եթե մերհասարակությունը մտածում է, որ Նիկոլի հույսով պետք է երկիր ունենա և գիշերը հանգիստ քնի, ուրեմն չարաչար սխալվում է, որովհետև մի օր կարթնանա և կտեսնի, որ թուրքը դանակը ձեռքը վիզն է կտրում ու այդ ժամանակ էլ չի հասցնի որևէ բան անել:

– Բայց այսօր Ռ. Քոչարյանը կալանավայրում է ոչ թե պետության իր ղեկավարած տարիների համար, այլ մարտի 1-ի: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մարտի 1-ի հիմնական մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր և նրա շրջապատը, որոնք ժողովրդին դրդեցին: Պետք չէ այսօր սուտ խոսել, մասնակիցներ կան, որոնք այդ ամենը տեսել են, լսել են, գիտեն, որ նրանց կողմից հրահրվեց մարտի 1-ի երեւույթը: Եվ ձեզ ասեմ, որ եթե Ռորբերտ Քոչարյանը լիներ Նիկոլ Փաշինյանի պես անսկզբունքային և սխալվեր, մենք կունենայինք ոչ թե 10 զոհ, որի համար ցավում եմ, այլ 10 հազար: Պատկերացնո՞ւմ եք, որ այդ զանգվածը հարձակվեր այն մարդկանց տների վրա, որոնք իրականում տանը զենք ունեին, որոնց տներից այսօր էլ զենք են հանում: Այդ մարդիկ նստելու էին, սպասեին, թե ինչպե՞ս են իրենց թալանում, նրանք էլ, բնականաբար, կրակելու էին և ստացվելու էր քաղաքացիական պատերազմ, որը կարծում եմ ինչ-որ ուժեր ուզում էին եւ դրդում մեր հասարակությանը, որ գնա այդ քայլին: Իսկ այսօր այն, ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, քաղաքական հետապնդման դասական օրինակ է: Մի ամբողջ պետություն զբաղված է նախագահ Քոչարյանին դատելով: «ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱՈՎ ԷՐ ՃԻՇՏ, ՈՎ ՍԽԱԼ»

– Ձեր կուսակցությունը տարիներ շարունակ համագործակցել է «Բարգավաճ Հայաստանի» հետ և սատարել նրանց ընտրությունների ժամանակ: Այսօր քաղաքական կամուրջները «Համերաշխության» հետ այրվե՞լ են:

– Մենք կամուրջները չենք այրել և ընդհանրապես որևէ մեկի մեջ թշնամի չենք տեսնում, այլ ցավում ենք, որ այդպես է: Գագիկ Ծառուկյանն ինքն այդ մասին հայտարարեց, որ ովքեր հանդիպել են Ռ. Քոչարյանի հետ, իրենց հետ որևէ կապ չունեն: Բնականաբար, մենք հանդիպել էինք Ռ. Քոչարյանի հետ և դրա համար շատ ուրախ ենք ու չենք ափսոսում: Եվ եթե նա որոշեց, որ մեզ հետ գործ չունի, քանի որ մենք հանդիպել ենք ՀՀ երկրորդ նախագահի հետ, իր խնդիրն է: Ժամանակը ցույց կտաով էր ճիշտը, ով սխալ: Իսկ ԲՀԿ-ի հետ,իսկապես, տարիներ շարունակ աշխատել ենք և լավ էլ աջակցել ենք, մնացածը թողենք իրենց խղճին:

– Երբ Ռ. Քոչարյանի դեմ հարուցվեց քրեական գործ, բոլորը սպասում էին, որ առաջինը հենց ԲՀԿ-ն հայտարարությամբ հանդես կգա և կսատարի նրան, քանի որ այս ուժի անունը տարիներ շարունակ կապվել է Ռ. Քոչարյանի անվան հետ: Ինչպե՞ս կգնահատեք նրանց լռությունը:

– Չեմ ուզում բնութագրել, որովհետև ժողովուրդն իր մեջ արդեն բնութագրել է: Եվ թե ինչպես են վարվում այդ դեպքերում, դա էլ է հայտնի ժողովրդի մեջ: Նույն ՔՊ-ականների վերաբերմունքը նրանց նկատմամբ արդեն խոսում է այդ մասին: Իրենք փորձում են առանձին հաջողության հասնել, բայց կարծում եմ չի ստացվի: Չեմ ուզում կանխատեսումներ անել իրենց հետ կապված: Ընդհանրապես մեր քաղաքական դաշտը շատ սարսափելի ծանր վիճակում է, և Ռ. Քոչարյանին պաշտպանեցին այն ուժերը, որոնք ազգային են, որոնք իսկապես մեր պետության մասին մտածում են, և նրանք, որոնց դրսից չեն կարող ուղղորդել։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Ստորև կարող եք դիտել տեսանյութը․ 

Exit mobile version