Համերաշխություն կուսակցություն

http://mitk.am/Կարևորը՝ համերաշխությունն է …

Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն ամփոփում է 2019 թվականն ու խոսում 2020 թվականին սպասելիքների մասին:

– 2019 թվականն այնքան էլ լավ տարի չէր մեր երկրի համար, որովհետև մեր հասարակության մեջ մեծացավ բեվեռվածությունն, ու անկախ այն բանից, թե բեվեռներից որ մեկն է ճիշտ, մեզ համար՝ որպես Համերախություն կուսակցություն, անընդունելի է բեվեռացվածություն ստեղծելը: Երբ ստեղծվում են բեվեռներ, դրանք անպայման խնդիրներն այլ ձևերով են լուծում: Մենք կարծում ենք, որ հասարակության մեջ իրապես պետք է տիրի սիրո և համերաշխության մթնոլորտը, ու ոչ թե բառերով, այլ գործերով: Անգամ՝ օրենսդրական մակարդակում:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, դրանցում մարտահրավերներն այնքան շատ են, որ պետության առջև լուրջ խնդիրներ կան: Հարաբերությունները լարվել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև, որի հարցում շատ կարևոր է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դիրքորոշումը: Մյուս կողմից՝ մեզ համար բարեկամ կողմեր են ներքաշված տարածաշրջանային խնդրում՝ ԱՄՆ, Իրան, Եվրոպա, Ռուսաստան, արաբական մի շարք երկրներ … Ուստի՝ մենք պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել և հնարավորության դեպքում որպես միջնորդ հանդես գալ խնդիրները կարգավորելու գործում:

Իսկ 2020 թվականի սպասելիքների հետ կապված՝ պետք է ամեն ինչ անենք, որ իսկապես ունենանք համերաշխ Հայաստան, հասարակության տարբեր շերտերի մեջ թշնամիներ չփնտրենք, ինչն անշնորհակալ գործ է: Բազմաթիվ են թերությունները, բայց ամենակարևորը համերաշխության պայմաններում դրանց լուծում տալն է:

Բոլորս գիտենք, որ գործող ՀՀ սահմանադրությունն ինչ պայմաններում է ընդունվել, իսկ մենք մեկ անգամ չենք ասել, որ խորհրդարանական կառավարումը չարիք է մեր երկրի համար, այսպիսի տարածաշրջանում այդ կառավարման ձևն ինքն իրենով խնդիրներ ստեղծող է: Այն կարող է աշխատել եվրոպական զարգացած երկրներում, ինչպիսիք են Հոլանդիան, Դանիան, Բելգիան, բայց ոչ պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանը, որտեղ հստակ պետք է լինեն գերագույն գլխավոր հրամանատարը և հրամանները կատարողները: Եվ այո՛, պետք է այնպիսի սահմանադրական փոփոխություններ արվեն, որ Հայաստանը վերադառնա կիսանախագահական կամ՝ ամբողջական նախագահական համակարգին: Ժողովուրդն ուղղակի պետք է ընտրի իր երկրի ղեկավարին: Համերաշխություն կուսակցությունը 2020 թվականին իր ուժերը կներդնի, որպեսզի այդ գաղափարն իրականանա:

Exit mobile version