Համերաշխություն կուսակցություն

Հայտարարություն

Հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք՝ «Համերաշխություն» կուսակցության անդամներս և մեր հազարավոր կողմնակիցները, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին հանրապետությունում լարվածության և ատելության սարսափելի չափերի հասնող պետական մեքենայի գործելակերպի համար։ Բանը հասավ այնտեղ, որ Վեհափառ հայրապետի քրիստոնեական, մարդասիրական և համերաշխական կոչը՝ փոխել նախագահ Քոչարյանի խափանման միջոցը, այն էլ կորոնավիրուսի պայմաններից ելնելով, առաջացրեց բուռն հակահարված իշխանության ամենաբարձր մակարդակների կողմից՝ համեմվելով փողոցային բառապաշարով և վիրավորական արտահայտություններով Վեհափառի հասցեին։ Մենք խստորեն դատապարտում ենք նման արարքը՝ ևս մեկ անգամ կոչ անելով մնալ օրենքի և բարոյականության սահմաններում։ Ստեղծված իրավիճակում ողջ պատասխանատվությունը կրում են անձամբ երկրի վարչապետը և նախագահը։ Աստված մեզ պահապան։

«Համերաշխություն» կուսակցության կենտրոնական վարչություն

Exit mobile version