Համերաշխություն կուսակցություն

Շնորհավորանք՝ մայիսի 9-ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ մայիսի 9-ի կապակցությամբ։
Մեր փառապանծ մարտիկների հաղթանակի, մեր պապերի հերոսական մարտերի մասին խոսում են մինչև այսօր։ Հայ ժողովուրդը անմնացորդ նվիրվեց ֆաշիզմի դեմ պայքարին, մեր ազգը չի հանդուրժել և չի հանդուրժի ֆաշիզմի որևէ տեսակ։
Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում հանուն հայրենիքի։
Աստված մեզ պահապան։

«Համերաշխություն» կուսակցության նախագահ՝ Սարգիս Ավետիսյան

Exit mobile version