Համերաշխություն կուսակցություն

https://iravunk.com Ադրբեջանցու ռազմական ոգին շատ ցածր մակարդակի վրա է. Սարգիս Ավետիսյան

Վերջին օրերին թշնամու ագրեսիվ կեցվածքի, և այդ ագրեսիայի պատճառների մասին զրուցեցինք «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանի հետ:

– Պարոն Ավետիսյան, հակառակորդն ինչո՞ւ է հատկապես թիրախավորվել Տավուշի սահմանների ուղղությամբ: ԵՎ ձեր դիտարկմամբ ի՞նչ է ենթադրում արցախյան սահմաններում առկա այս խորհրդավոր լռությունը:

– Ադրբեջանի գործողություններում չկա որևէ տրամաբանություն: Ես չեմ հասկանում, թե Ալիևն ինչու պետք է փորձ աներ Հայաստանի սահմանում լարված իրավիճակ ստեղծել, շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանն անպայման այս գործընթացներին խառնվելու է: Այս ամենն ուղղակի անտրամաբանական է: Կա մեկ այլ շատ կարևոր հարց, այն է` Ադրբեջանը փորձում է Թուրքիային ներքաշել այս ամենի մեջ, և համատեղ իրականացնել մեծ իսլամական ծրագիր: Այդ առումով ամեն ինչ ակնհայտ է, քանի որ Թուրքիան արձագանեքեց Ադրբեջանին: Ռուսաստանը ևս արձագանքեց Ադրբեջանին, հասկացնելով, թե խելոք մնա… Թշնամին ուղղակի փորձում է, տեսնի ինչ կստացվի, եթե ստացվի անպայման հարձակում գործի:

– Ի՞նչ կասեք ադրբեջանական վերջին ակցիաների մասին: Ըստ մամուլում տարածված տեղեկության ընդամենը 150 ադրբեջանցի կամավոր է իր համաձայնությունը տվել մասնակցել պատերազմի:

– Այն խոսում է հենց ադրբեջանական ցեղի որակի մասին: Բնականաբար այնտեղ ևս աշխատում են բազմաթիվ արևմտյան կազմակերպություններ, սակայն որակն ահավոր է: Ադրբեջանցու ռազմական ոգին շատ ցածր մակարդակի վրա է: Իրենք կռվի պատրաստ չեն: ԵՎ ամեն բան դրա ապացույցն է: Մենք հայերս լինելով ավելի փոքր ազգ, մշտապես պատերազմական հաջողություններ ենք ունենում: Հայի և թուրքի տարբերությունը հենց սա է: Իսկ ահա ինչ վերաբերում է մեր զինվորներին, ապա այն ինչ նրանք արեցին, պարզապես հերոսություն էր: Ի ուրախություն մեզ, դեռ այս քայլիստները չեն ներքաշվել ռազմական որորտի մեջ, չեն քայքայել այն և չեն քանդել: Սիփան Փաշինմյանը սելֆիներ է անում սահմանին, բայց դա ոչինչ չի տալիս, բոլորը գիտեն, թե ովքեր են կռվողներն ու ովքեր հաղթողները, նաև փախչողները:

– Համացանցում քննարկվում է նաեւ, որ հնարավաոր է այս ամենն ուղղակի կորոնավիրուսի չեզոքացման միտում ունի, համամի՞տ եք:

– Հայաստանը միակ երկիրն է, որտեղ կորոնավիրուսն ու իշխանությունը միասին պայմանագիր են կնքել: Արդյունքում ստեղծվել է «Քպանդեմիա» այսինքն` քաղաքացիական պանդեմիա: Կորոնավիրուսը Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցն է, որովհետև նա այլևս որևէ դաշնակից այստեղ չունի: Նիկոլ Փաշինյանին շատ քիչ ժամանակ է մնացել: 

Հայկ Գևորգյան 

Exit mobile version