Համերաշխություն կուսակցություն

ՈՒղերձ

Սիրելի՛ հայրենակիցներ, պարզվում է այս սորոսական իշխանության ցինիզմը սահմաններ չունի։ Հերիք չի փակեցին մի շարք նախարարություններ, որոնք շատ կարևոր էին մեզ պես մշակույթ և սփյուռք ունեցող պետության համար, հիմա էլ ջանասիրաբար սկսել են կործանել կրթության ոլորտը․ մի նախագիծ (ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգ) է հայտնվել և դրվել քննարկման, որով, ըստ էության, կազմալուծում են դպրոցի տնօրենների, փոխտնօրենների և այլ պաշտոնատար անձանց աշխատանքը՝ նրանց զրկելով առանց այդ էլ չնչին աշխատավարձից, որի արդյունքում մեր երեխաները կզրկվեն դպրոցներում նորմալ ռազմահայրենասիրական և հոգևոր-մշակութային դաստիարակությունից։ Համոզված եմ, որ սա թելադրված է մեզ թշնամի ուժերի կողմից, ինչպես Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաները, հայ գրականության աղավաղումը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմությունը վերացնելը։ Տպավորությունս այնպիսին է, որ թուրքերը գրավել են մեր հայրենիքը, բայց իմացեք, այ տականքներ, հատուցման պահը մոտ է։ Աստված մեզ օգնական։

«Համերաշխություն» կուսակցության նախագահ՝ Սարգիս Ավետիսյան

Exit mobile version