Site icon Համերաշխություն կուսակցություն

Հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԺ արտահերթ ընտրություններից անցել է արդեն շուրջ երեք ամիս, բոլոր խելամիտ մարդիկ գիտեն, որ դրանք կեղծվել են։ Իշխանություններն արեցին ամեն ինչ, որ հայկական պետականության գլխին հայտնվեն պրոթուրքական և պրոադրբեջանական ուժեր։
Մենք հիմա ականատեսն ենք այդ քաղաքականության և սա դեռ սկիզբն է։ Լինելու են շատ ավելի վտանգավոր և կործանարար գործողություններ։ Մեր սերունդները մեզ չեն ների, եթե մենք չկարողանանք իրավիճակը փոխել և կանգնեցնել մեր հայրենիքի գահավիժումը։ Ժամանակը տվյալ դեպքում ի վնաս մեզ է աշխատում։
Որպես ընդդիմադիր քաղաքական կուսակցություն՝ մենք պետք է ձևավորենք հասարակական լայն դաշինք և գործենք շատ արագ և վճռական։
Պետք է զերծ մնալ ամեն տեսակի և սեռի բախտախնդիրներից, քանի որ դրանք անհայտությունից եկած և անհայտություն գնացող ուժեր են։
Բարեբախտաբար դեռ կան քաղաքական ուժեր, որոնք ազնվորեն ծառայում են հայ ազգին։
Մեր առաջիկա խնդիրների մեջ մտնում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելը։
Մեր կուսակցությունը Գյումրիում առաջադրել է ավագանու թեկնածուներ։
Մենք կոչ ենք անում մեր բոլոր կողմնակիցներին քվեարկել Թասիբով դաշինքի օգտին։
Աստված մեզ պահապան։

       «Համերաշխություն» կուսակցության նախագահ՝ Սարգիս Ավետիսյան
Exit mobile version