Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք գտնվում ենք մեր պատմության ամենապատասխանատու ժամանակահատվածներից մեկում. կա՛մ մենք կկարողանանք մեր մեջ ուժ գտնել ինքնակազմակերպվելու, կա՛մ կկանգնենք անկախ պետականությունը կորցնելու փաստի առաջ։
Հորդորում ենք խորհրդարանական ընդդիմությանը գնալ խորհրդարան և ակտիվ զբաղվել այս իշխանության հրաժարականը պահանջելու հարցերով։ Բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում նպաստել Հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծմանը և դուրս գալ փողոցային պայքարի՝ մինչև կհասնենք վերջնական հաղթանակի։
Աստված մեզ պահապան։
«Համերաշխություն» կուսակցության հանրապետական վարչություն
10.10.2022