.
Համերաշխություն շարժումն ստեղծվել է Համերաշխություն կուսակցության գաղափարական հենքի վրա` առաջնորդվելով կուսակցության որոշումներով: Կուսակցության վարչությունը որոշում էր ընդունել, ելնելով համամարդկային մեծագույն գաղափարախոսության` Սոլիդարիզմի կամ Համերաշխության կարևորությունից, դուրս գալ նեղ կուսակցային շրջանակներից և ստեղծել ապակուսակցական "Համերաշխություն" շարժում: Ապակուսակցական, սակայն ոչ ապաքաղաքական միավորման ստեղծումը բացառիկ երևույթ էր Հայաստանի քաղաքական իրականության համար: Այն հնարավորություն տվեց հազարավոր հայորդիների ընդգրկվելու Շարժման գործունեության մեջ` Հանուն Համերաշխ Հայաստանի: Շարժումն օրեցօր նոր թափ հավաքելով` կարճ ժամանակահատվածում կարողացել է կատարել ծանրակշիռ աշխատանք: Այն այսօր ոչ միայն քաղաքական, այլև հասարակական-սոցիալական շարժում է, որն իր գործնեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Շարժմանն այժմ անդամակցում են ոչ միայն հասրակական հայտնի գործիչներ, գործարարներ, մտավորականներ, այլ նաև բազմաթիվ Հասարակական կազմակերպություններ և Աշխատանքային Արհմիություններ, որոնց թիվը հատում է երեք տասնյակի սահմանագիծը: Շարժման համակարգող խորհուրդն ակտիվորեն համագործակցում է արտերկրի գաղափարակից ուժերի, այդ թվում նաև լեհական "Սոլիդարնոստ" շարժման հետ:
Գործունեություն
Հասարակական
Համերաշխությունը հասարակական զարգազման ավելի առաջադիմական ճանապարհէ, որն ազդարարում է երկու բևեռների` լիբերալիզմի և սոցիալիզմի սահմաններից անդին անցնելը: Մարդը հասարակական էակ է, և հասարակական բնաշխարհի դրսևորումներից մեկն էլ համերաշխությամբ ղեկավարվող գործողություններն են: Մարդը` այլ մարդկանց հետ հարաբերվելիս, ղեկավարվում է ոչ միայն եսամոլությամբ ու նյութապաշտությամբ, այլև համերաշխությամբ, որը ներհակ է թե եսամոլությանը, որովհետև համերաշխությունը շախկապվում է այլ անձանց շահերի հետ, թե նյութապաշտությանը, որովհետև համերաշխությունը ենթադրում է փոխշահավետության, այլ ոչ միայն այլ անձնական շահի գիտակցում: Համերաշխությունը չի պարտադրում անձի այն նպատակները, որոնք խորթ են նրան և չի զոհաբերում անհատի շահը հօգուտ «ընդհանուր շահի», եթե միայն այդ զոհաբերությունը չի պարգևատրում մասնակիցների համընդհանուր օգուտներով: Բայց մյուս կողմից գիտակցումը, որ անհատը չի կարող ապահովել իր շահը առանց հասարակության ու պետության պարտադրում է նրան ենթարկվել հասարակարգի այն պահանջներին, որոնք չպաշտպանելով նա կհայտնվեր անօգնական վիճակում, գոյատևման հորձանուտում:
Սոցիալական
Տարբերակվում է տնտեսության երկու ձև` ապակենտրոնացված և կենտրոնացված: Առաջինի պարագայում յուրաքանչյուր սեփականատեր պահպանում է լիակատար ինքնակենտրոն ազատություն: Մյուսի պարագայում նա դառնում է միասնական, պետական կենտրոնի հաստիքային կատարող: Սակայն կարող է լինել նաև երրորդ ձևը` համերաշխականացված տնտեսությունը: Կարգավորող իրավունքի կողմից սահմանվող այդ տնտեսությունն իրենից ներկայացնում է մասնավոր-իրավական համակարգի կատարելագործված ձև, որը իր կենսունակությունը ամրապնդում է կազմակերպվածության նոր մակարդակի անցնելով: Սակայն այնպիսի կազմակերպվածության, որին հասնում են ոչ թե հարկադիր միացյալ պլանին ենթարկվելով, այլ տնտեսավարող մասնակիցների միջև շահերի համաձայնության հասնելու ճանապարհով: Այդ համաձայնությունը ձեռք է բերվում պետության հարկ եղած աջակցությամ միջոցով: Համերաշխությունը պահպանում է ձեռնարկատիրական գործնեության սեփականությունը, մրցակցությունը և ազատությունը: Համերաշխական տնտեսության կազմակերպչական սկիզբը դնում է ոչ թե կենտրոնում մշակված պլանին ենթարկվելու, այլ համատեղ շահերի ոլորտում համագործակցության փոխօգնության և փոխհամաձայնության ճանապարհով:
Համերաշխությունը Լեհաստանում
1980 թվականի օգոստոսի երեսունմեկին Լեհաստանի կոմունիստական կառավարությունն օրինականացրեց ՚՚Համերաշխություն՚՚ արհմիութենական անկախ կազմակերպությունը։ Գդանսկի նավաշինարանի գործադուլավորների եւ Լեհաստանի կոմունիստական կառավարության պատվիրակների միջեւ պատմական համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ 37-ամյա էլեկտրիկ Լեխ Վալենսայի կողմից առաջնորդված երկշաբաթյա հակամարտությունից հետո։ Շուտով ՚՚Համերաշխությանը՚՚ միացան մտավորականներ, դերասաններ եւ Լեհաստանի նորաստեղծ ընդդիմությունը։ 1981 թվականի դեկտեմբերին, Լեհաստանի ղեկավար Վոյցեխ Յարուզելսկին երկրում հայտարարեց պարետային ժամ, առկախեց ՚՚Համերաշխություն՚՚ կազմակերպության գործունեությունը եւ ձերբակալեց դրա ղեկավարներից շատերին։ Սակայն, 1989 թվականին վարչակարգը հարկադրված էր հրաժարվել իր իշխանությունից։ Որոշ առումով, ՚՚Համերաշխություն՚՚-ը նախադեպ ստեղծեց 21-երորդ դարի ժողովրդավարական շարժումների համար։
Ցուցահանդես. "Ճանապարհ դեպի Ազատություն"
Արդեն մի քանի տարի է, ինչ Համերաշխության հայրենիքում` լեհական Գդանսկում, գործում է "Ճանապարհ դեպի Ազատություն" ցուցահանդեսը: Ցուցահանդեսը գործում է Եվրոպական Համերաշխության Կենտրոնի (ESC) աջակցությամբ, որը հիմնադրվել է 2007 թվականի նոյեմբերի 8-ին Գդանսկի քաղաքապետի և Համերաշխության տեղական գրասենյակի կողմից: Ցուցահնդեսում ներկայացված է 20-րդ դարի խոշորագույն "Սոլիդարնոստ" Շարժման պատմությունն` ըստ Ժամանակագրության:
Տարբեր ցուցասրահներում ներկայացվում են այդ ժամանակահատվածի առանձնահատկությունները. մարդկանց ապրելակերպը, աշխատանքային պայմանները, կոմունիստական իշխանությունների և հատուկ ծառայությունների գործողությունները, ինչպես նաև ժողովրդական առաջին հուզումների կազմակերպիչների կենսագրությունը: Ժամանակային հերթականությամբ ցուցադրվում են 1981 - 1989 թվականների դեպքերը, երբ Շարժմանն անդամակցում էր արդեն տասը միլիոնից ավելի մարդ, և երբ գեներալ Յարուզելսկին "պատերազմ" սկսեց սեփական ժողովրդի դեմ: Այդ ժամանակահատվածում Շարժման ղեկավարները, որոնց թվում էին Լեխ Վալենսան, հայր Յերզի Պոպուլեցկուն և ալյք, ենթարկվում էին լուրջ ճնշումների հատուկ ծառայությունների կողմից: 1984 թվականին հատուկ ծառայությունների կողմից սպանվեց հայր Յերզի Պոպուլեցկուն: Ընդհանրապես, Կաթոլիկ Եկեղեցին, իր հովվապետի անմիջական ղեկավարությամբ, մեծ աջակցություն էր ցուցաբերում Վալենսային: Ի վերջո, լեհական կոմունիստները, հասկանալով, որ կորցնում են իշխանությունը, 1989 թվականի փետրվար - ապրիլին նախաձեռնեցին քաղաքական խորհրդակցություններ, որը հայտնի է որպես "Կլոր Սեղան", արդյունքում որոշվեց կազմակերպել ազատ ընտրություններ: Լեհաստանի նորագույն պատմության մեջ առաջին ժողովրդավարական ընտրությունները տեղի ունեցան 1989 թվականին, որի արդյունքում ազատ Լեհաստանի առաջին նախագահ դարձավ Համերաշխության առաջնորդը` Լեխ Վալենսան:








ladicosa