Notice: Undefined index: premium-map-cluster in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/premium-addons-for-elementor/includes/addons-integration.php on line 645

Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/sitepress-multilingual-cms/sitepress.class.php on line 4210

Գաղափարախոսություն

Համերաշխությունը մարդկային համակեցության ամենապարզ և միաժամանակ ամենաբարդ ձևն է: 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբները ձևավորվեցին երեք մեծ գաղափարախոսությունները` Լիբերալիզմը, Սոցիալիզմը և  Սոլիդարիզմը: Առաջին երկուսը մեծ տարածում գտան 20-րդ դարում: 21-րդ դարում դոմինանտ գաղափարախոսությունը դառնալու է հենց Սոլիդարիզմը կամ Համերաշխությունը: Մենք տեսանք սոցիալիզմի փլուզումը, տեսնում ենք Լիբերալիզմի վախճանը և ականատեսն ենք լինելու Համերաշխության հաղթանակին: Մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրներն անհանար է լուծել առանց տիեզերական համերաշխության կայացման: Համերաշխության պայմաններում չկա դասակարգային պայքար, չկա անձերի պայքար, քանի որ կա ընդհանուր շահ, չկա պետությունների անիմաստ պայքար, քանի որ կա տիեզերական համերաշխությանը հասնելու խնդիր` մոլորակը փրկելու խնդիր:  Համերաշխությունը բացառում է անսահմանափակ լիբերալիզմի (ինդիվիդուալիզմի) ծայրահեղ դրսևորումներն ու սոցիալիզմի բռնապետությունը: Համերաշխությունը մարդկային հոգեբա նությանը ամենահարազատ, ամենաընկալելի  ֆորմացիան է: Այն անձին չի պարտադրում այնպիսի պայմաններ, որոնք խորթ են նրան, չի զոհաբերում անհատի շահը հօգուտ “ընդհանուր շահի”: Հակադիր խմբերի շահերի համաձայնեցվածությունը տեղի է ունենում կա’մ ինքնակամ համաձայնության ձևով, կա’մ պետության միջնորդական մասնակցությամբ: Պետությունն իր հերթին հասարակական հարաբերությունների կարգավորումն  իրականացնում է կարգավորվող իրավունքի հիման վրա, իրավունքը անիմջականորեն ծնվում է հասարակական համերաշխությունից, այդ պատճառով այն վեր է կանգնած պետությունից և պարտադիր է նրա համար: Իրավական նորմը ծնվում է տարերայնորեն, օրենսդիրը այն միայն ֆիքսում  է և ոչ թե` ստեղծում: Կարգավորվող իրավունքը մի կողմից խրախուսում է մասնավոր իրավունքը, մյուս կողմից սահմանափակում է այն` ի շահ ժողովրդական տնտեսության, որի մասնակիցների գործողություններն ու շահերը հնարավորինս ինքնակամորեն պետք է  փոխհամաձայնեցված լինեն: Հիշենք, որ մեր ընտանիքներում հենց սիրո և համերաշխության առկայության շնորհիվ է կարողացել գոյատևել մեր ազգը: Համերաշխությունը պետությունում  անհարաժեշտ է այնքան, որքան սերը` ընտանիքում:

Համեարշխության պայմաններում գիտակցությունը  հստականում է, վերջանում է անպտուղ պայքարը, և սկսվում է աշխատանքը: Համոզված ենք, որ անխոնջ աշխատանքի շնորհիվ, համակիրների մեծ բանակի ջանքերով, մենք հասնելու ենք Համերաշխության հաղթանակին` բոլորիս հաղթանակին :

 

Հայաստանի Հանրապետության, համայն հայության առջև ծառացած են մարտահրավերներ, որոնք օր առաջ կոչում են կոնկրետ քայլերի: Դժվար է գտնել մի ժողովուրդ, որն ազգէական, քաղաքական, տնտեսական, կրոնադավաբանական, լեզվական և մարդկային կենսագործնեության այլ ոլորտներում այսքան տրոհված, տարանջատված, ներհակասական լինի, որքան մենք: Անկախությունից ի վեր միասնության, միակամության փնտրտուքները կառուցվել են ներքին հակասությունների էության պարզաբանման հենքի վրա, ինչը հանգեցրել է խմբակային կամ անձնական շահերի հետապնդման, դա փակուղի տանող ճանապարհ է: Նախաձեռնելով և հռչակելով “Համերաշխություն” շարժում, մենք ազդարարում ենք համախմբման պատրաստակամություն այն ընդհանրական արժեքների շուրջ, որոնք իսկապես ի զորու են միավորիչ դերակատարություն ունենալ թե ազգի, թե հասարակության համար: Այդ արժեքներն են Հայաստանի Հանրապետության պետականությոնը, Լեռնային Ղարաբաղի անկախ ինքնիշխանությունը, հայ ժողովրդի հարատևությունը: “Համերաշխություն” շարժումը նպատակ ունի բոլոր ունակ ուժերին իմի ժողովելու նշյալ անսակարկելի արժեքների շուրջ: Մենք գիտակցում ենք, որ համերաշխություն դժվար է կայացնել սոցիալական բևեռվածության, աղքատության, գործազրկության, անարդարության և հանրապետությունում առկա բազում այլ խոցերի պայմաններում: Անշուշտ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ ժողովրդավարության մակարդակն ուղիղ համեմատական է հասարակական կենսազգացողության հետ: Սակայն, համարում ենք, որ համերաշխությունը և նրա տարատեսակ դրսևորումները կենսական անհրաժեշտություններ են, ավելին` դրանք կենսաբանորեն համահունչ են մեր ազգի բազմադարյան էությանը: Համերաշխությունը նաև յուրաքանչյուրի պատասխանատվական վերաբերմունքն է յուրաքանչյուրի նկատմամբ: Այդ իսկ պատճառով, նախաձեռնելով և ստանձնելով “Համերաշխություն” շարժում, մենք պատասխանատվության կոչ ենք հղում բոլոր նրանց, ում համար թանկ է մեր հայրենիքի ներկան ու ապագան: Գիտակցելով, որ հասարակական կյանքի բնական և օրինաչափ ընթացքը մշտապես ուղեկցվում է տարաբնույթ հակասություններով, մենք կարևոր ենք համարում հասարակության համերաշխությունը, որը հնարավոր է ազատության պայմաններում հավասար իրավունքներով օժտված մարդկանց, խմբերի և խմբավորումների հանրակցությունում: Համերաշխությունը փոխադարձ կապակցվածության և համամարդկային ընդհանուր արժեքների, ընդհանուր գաղափարների շուրջ համախմբված մարդկանց փոխադարձ օգնության գիտակցումն է: Մենք մեր համագործակցությունն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, խմբերին, կազմակերպություններին, որոնց գործունեությունը նպաստում է հայոց պետականության ամրապնդմանը: Մեր շարժման քաղաքական գերագույն նպատակը ազգային շահերի պաշպտանությունն է: Մենք կողմ ենք այն ամենին, ինչը համախմբվում է ազգին և դեմ ենք այն ամենին, ինչը տրոհում է ազգը: ՀՀ-ում ազգային շահը զուգակցվում է քաղաքական երկու հիմնական բաղադրյալի հետ` պետական անկախություն և Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում: Մենք մերժում ենք որևիցէ գործողություն որևիցէ մեկի կողմից, որն ուղղակի կամ անուղղակի սպառնալիք կարող է ներկայացնել մեր պետության անկախությանը: Մենք ընդունում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային, փոխզիջումային ուղին, եթե այն չի վնասի ԼՂ-ի Հանրապետության անկախությանը: Մենք դեմ ենք քաղաքական ու հասարակական գործունեության ոլորտում անձնական կամ խմբակային շահերի վրա հիմնված ցանկացած գործողության, որը վնաս կբերի մեր ազգային և պետական շահերի պաշտպանությանը: Մենք համերաշխություն ենք հայտարարում աշխարհի ցանկացած հայի հետ, ում մտքերն ու գործերը նպատակամղված են ՀՀ ամրապնդմանը, հզորացմանը և առաջընթացին:

 

 

1980 թվականի օգոստոսի երեսունմեկին Լեհաստանի կոմունիստական կառավարությունն օրինականացրեց ՚՚Համերաշխություն՚՚ արհմիութենական անկախ կազմակերպությունը։ Գդանսկի նավաշինարանի գործադուլավորների եւ Լեհաստանի կոմունիստական կառավարության պատվիրակների միջեւ պատմական համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ 37-ամյա էլեկտրիկ Լեխ Վալենսայի կողմից առաջնորդված երկշաբաթյա հակամարտությունից հետո։ Շուտով ՚՚Համերաշխությանը՚՚ միացան մտավորականներ, դերասաններ եւ Լեհաստանի նորաստեղծ ընդդիմությունը։ 1981 թվականի դեկտեմբերին, Լեհաստանի ղեկավար Վոյցեխ Յարուզելսկին երկրում հայտարարեց պարետային ժամ, առկախեց ՚՚Համերաշխություն՚՚ կազմակերպության գործունեությունը եւ ձերբակալեց դրա ղեկավարներից շատերին։ Սակայն, 1989 թվականին վարչակարգը հարկադրված էր հրաժարվել իր իշխանությունից։ Որոշ առումով, ՚՚Համերաշխություն՚՚-ը նախադեպ ստեղծեց 21-երորդ դարի ժողովրդավարական շարժումների համար։

 

Արդեն մի քանի տարի է, ինչ Համերաշխության հայրենիքում` լեհական Գդանսկում, գործում է “Ճանապարհ դեպի Ազատություն” ցուցահանդեսը: Ցուցահանդեսը գործում է Եվրոպական Համերաշխության Կենտրոնի (ESC) աջակցությամբ, որը հիմնադրվել է 2007 թվականի նոյեմբերի  8-ին Գդանսկի քաղաքապետի և Համերաշխության տեղական գրասենյակի կողմից: Ցուցահնդեսում ներկայացված է 20-րդ դարի խոշորագույն “Սոլիդարնոստ”  Շարժման պատմությունն` ըստ Ժամանակագրության: Տարբեր ցուցասրահներում ներկայացվում են այդ ժամանակահատվածի առանձնահատկությունները. մարդկանց ապրելակերպը, աշխատանքային պայմանները, կոմունիստական իշխանությունների և հատուկ ծառայությունների գործողությունները, ինչպես նաև ժողովրդական առաջին հուզումների կազմակերպիչների կենսագրությունը: Ժամանակային հերթականությամբ ցուցադրվում են 1981 – 1989 թվականների դեպքերը, երբ Շարժմանն անդամակցում էր արդեն տասը միլիոնից ավելի մարդ, և երբ գեներալ Յարուզելսկին “պատերազմ” սկսեց սեփական ժողովրդի դեմ: Այդ ժամանակահատվածում Շարժման ղեկավարները, որոնց թվում էին Լեխ Վալենսան, հայր Յերզի Պոպուլեցկուն և ալյք, ենթարկվում էին լուրջ ճնշումների հատուկ ծառայությունների կողմից: 1984 թվականին հատուկ ծառայությունների կողմից սպանվեց հայր Յերզի Պոպուլեցկուն: Ընդհանրապես, Կաթոլիկ Եկեղեցին, իր հովվապետի անմիջական ղեկավարությամբ, մեծ աջակցություն էր ցուցաբերում Վալենսային: Ի վերջո, լեհական կոմունիստները, հասկանալով, որ կորցնում են իշխանությունը, 1989 թվականի փետրվար – ապրիլին նախաձեռնեցին քաղաքական խորհրդակցություններ, որը հայտնի է որպես “Կլոր Սեղան”, արդյունքում որոշվեց կազմակերպել ազատ ընտրություններ: Լեհաստանի նորագույն պատմության մեջ առաջին ժողովրդավարական ընտրությունները տեղի ունեցան 1989 թվականին, որի արդյունքում ազատ Լեհաստանի առաջին նախագահ դարձավ Համերաշխության առաջնորդը` Լեխ Վալենսան:

 

Երբ ծագում է առաջնորդող միտք` գիտակցությունը հստականում է: Ցրվում է գիշերվա խավարը, և վրա է հասնում առավոտը, վերջանում է անպտուղ պայքարը, և սկսվում է աշխատանքը:

Համերաշխությունը հասարակական զարգացման ավելի առաջադիմական ճանապարհ է, որն ազդարարում է երկու բևեռների`լիբերալիզմի և սոցիալիզմի սահմաններից անդին անցնելը:

 

Համերաշխությունը հարազատ է մարդու հոգեբանությանը և համապատասխանում է նրա պահվածքի պատմական ուղեգծին: Համերաշխությունը կայունություն է մտցնում մարդու ներաշխարհ` ամրապնդելով նրա հավատը դեպի իր ավանդույթները և նախապատրաստում է նրա ակտիվ գործունեությունը ներաշխարհում, միջազգային ոլորտում:

Համերաշխությունը խուսափում է անսահմանափակ լիբերալիզմի (ինդիվիդուալիզմի) ծայրահեղ դրսևորումներից ու սոցիալիզմի բռնապետությունից և անձի նկատմամբ պետության բռնապետությունից:

Համերաշխությունը համապատասխանում է մարդկային պահվածքի էական և բնական շարժառիթին, չնայած նաև տարբերվում է նրանցից ինչպես սոցիալիզմը սոցիալականությունից: Համերաշխությունը մեծ իմաստով չի նշանակում համերաշխություն տնտեսական համակարգում և հասարակական հարաբերությունների կազմակերպում` պետականության կտրվածքով: Չնայած համերաշխության իրականացումը հնարավոր է միայն համերաշխությամբ օժտված մի քանի սերունդների դաստիրակության պայմանում:

Մարդը հասարակական էակ է, և հասարակական բնաշխարհի դրսևորումներից մեկն էլ համերաշխությամբ ղեկավարվող գործողություններն են: Մարդը` այլ մարդկանց հետ հարաբերվելիս, ղեկավարվում է ոչ միայն եսամոլությամբ ու նյութապաշտությամբ, այլև համերաշխությամբ, որը ներհակ է թե եսամոլությանը, որովհետև համերաշխությունը շաղկապվում է այլ անձանց շահերի հետ, թե նյութապաշտությանը, որովհետև համերաշխությունը ենթադրում է փոխշահավետության այլ ոչ միայն այլ անձնական շահի գիտակցում:

Համերաշխության հիման վրա կառուցվում է իրավունքի և տնտեսավարության յուրահատուկ համակարգ, որը տարբերվում է հասարակական կարգի երկեու հակադիր տիպերից:

Սխեմա 1

 ԼիբերալիզմՍոլիդարիզմՍոցիալիզմ
Էթիկայումէգոիզմհամերաշխությունալտրուիզմ
Գաղափարախոսության մեջինդիվիդուալիզմհամերաշխականությունկոլեկտիվացում
Իրավունքումմասնավոր իրավունքկարգավորող իրավունքհանրային իրավունք
Տնտեսությունումապակենտրոնացված տնտեսությունհամերաշխականացված տնտեսությունկենտրոնացված տնտեսություն
Պետական կառուցվածքումժողովրդական հանրապետությունավտորիտար ժողովրդավարությունտոտալիտար պետություն
Ընտանիքումսերունդների հավասարությունընտանեկան խորհուրդտանուտեր

1. Համերաշխության էթիկան

Եսամոլությանն ու նյութապաշտությանը զուգահեռ մարդը ամեն օր մտնում է այնպիսի փոխհարաբերությունների մեջ, որոնք հիմնված են համերաշխության գիտակցման վրա: Դրանք արտահայտվում են զիջումների, փոխզիջումների, համաձայնությունների տեսքով` հանուն ոչ թե մեկ կողմի, այլ փոխշահավետության: Ցանկացած զիջում, ցանկացած ենթակայություն այստեղ հիմնվում է ոչ թե այլ անձանց կամ հասարակությանը զոհաբերական ծառայության, այլ այն բանի գիտակցման վրա, որ անձնական շահի ենթակայությունը ընդհանուրին հանգեցնում է հասարակական օգուտի: Երբ ընդհանուրի շահը դառնում է նաև առանձին անհատի շահ, այժմ վերջինս պատրաստ է մասնավոր շահերի զոհաբերման` գլխավոր նպատակին հասնելու համար: Այս հենքի վրա էլ ձևավորվում է համաենթակայության և համերաշխության հոգեբանությունը:

 

 2. Համերաշխությունը որպես հասարակական կարգ

Համերաշխությունը չի պարտադրում անձին այն նպատակները, որոնք խորթ են նրան և չի զոհաբերում անհատի շահը հօգուտ “ընդհանուր շահի”, եթե միայն այդ զոհաբերությունը չի պարգևատրվում ամասնակցների համընդհանուր օգուտներով: Բայց մյուս կողմից գիտակցումը, որ անհատը չի կարող ապահովել իր շահն առանց հասարակության ու պետության, պարտադրում է նրան ենթարկվել հասարակարգի այն պահանջներին, որոնք չպաշտպանելով նա կհայտնվեր անօգնական վիճակում, գոյատևման հորձանուտում:

Սոցիալական ընդհանրությունները և դրանցում զարգացող սոցիալական ինստիտուտները նպատակաուղղված են յուրաքանչյուր մասնակցի ազատությունների ապահովմանը և հասարակական ինքնազգացողության բարելավմանը: հենց որ դադարում է այդ գործառույթների կատարումը` յուրաքանչյուրն իրավունք ունի ձերբազատվել դրանցից: Այստեղ նորմերն ամեն անգամ սահմանվում են կրկին և հանդիսանում են երկու եզակի սուբյեկտների` եզակի պայմաններում կայացված համաձայնության հարցում զերծ ամենօրյա պարտականություններից և եզակի համագործակցության ձևով, որի առավելագույն համապատասխանությունը կողմերի տարողունակ տարողունակ նպատակներին և խնդիրներին դիմացինի ազատությունն է: Միաժամանակ այստեղից բխում է գործունեության բովանդակությունը և նրանց շաղկապող սոցիալական ձևի միջև հակասությունըԼ Սոցիալական ձևերի ամրակայությունը, տարբերակների ըւնտրության հնարավորությունը, փոփոխականությունը և մշտական շարժընթացը սոցիալական կյանքը դարձնում են վարար հոսանք, որում ձևերը չհասցնելով ստանալ պարզ ուրվագծեր` փլուզվում են, որպեսզի ստեղծեն ինքնատիպ ձևեր:

 

3.Համերաշխությունը գաղափարախոսության մեջ

Որպես գաղափարախխոսական նախասկիզբ` համերաշխությունն արտահայտվում է յուրահատուկ իրավական սկզբունքներում, որոնք ապահովում են. ա) հասարակական յուրաաքանչյուր խմբի համերաշխական շահերի համատեղ պաշտպանություն ու համախմբում և բ) հակադիր խմբերի, շահերի այնպիսի համաձայնվածություն, երբ անձը կգտնի իր իրավունքների տարանջատումը պետության հավակնություններից, իսկ պետության մեջ` հասարակական կազմակերպվածության բռնիշխանությունից. Հակադիր խմբերի շահերի համաձայնեցվածությունը տեղի է ունենում կամ ինքնակամ համաձայնությունների ձևով, կամ պետության միջնորդական մասնակցությամբ:

Ստեղծելով իրավականորեն կազմակերպված խմբային համագործակցություն` համերաշխությունը ճանաչում է դասային շահերի տարբեր հանգրվանները և հնարավորություններ ընձեռում, որոնց մատուցման և պաշտպանության համար, սակայն, համերաշխությունը չի կարող դասային պայքարն ընդունել որպես սկզբունք, երբ մի դասային խումբը ձգտում է ոչնչացնել մյուսին կամ ապահովել միայն սեփական շահը` հաշվի չառնելով հնարավոր արատավոր հետևանքները:

 

4. Համերաշխությունը իրավունքի բնագավառում.

Հիմնականում տարբերակվում են իրավունքի երկու տեսակ` մասնավոր իրավունք, որը պաշտպանում է մասնավոր շահեր և հանրային իրավունք, որը պաշտպանում է հասարակության շահերը: Իրավունքի ցանկացած նորմ վերաբերվում է կամ առաջին կամ երկրորդ տեսակին: Սակայն hասարակական այլ կարքի ձրի ընդունումը, բացի անհատապաշտությունից (լիբերալիզմ) և սոցիալիզմից (կոլլեկտիվիզմ), հիմք է դնում նաև դրա արտահայտմանը իրավունքում: Համերաշխության պարագայում դա համաձայնեցնող կամ կարգավորող իրավունքն է: դա պահանջում է գործողությունների և շահերի համաձայնեցում և որոշում է ոչ միայն ազատությունների սահմաններն այնպես, ինչպես դա ընդունված է մասնավոր իրավունքում, այլև մասնավոր շահերը ենթարկեցնում է ընդհանուրի` դրանով իսկ առանձին անձանց վրա դնելով դրական պարտականություններ: Ինքնական ինքնասահմանափակման կարգավորող իրավունքը բերում է նաև հավելյալ պահանջներ, որոնց պայման և սահման հանդիսանում մասնակիցների շահերը: Կարգավորող իրավունգը չի ճնշում անձանց, նրանց չի տարրալուծում զանգվածի մեջ, չի ենթարկում պարտադիր կարգի: Կարգավորող իրավունքը համաձայնեցում է և ոչ թռ ենթարկում, կարգավորում է և ոչ թե ուղղորդում: Նա, մի կողմից, խրախուսում է մասնավոր իրավունքի նկատմամբ հարգալից վերաբերմունքը` պատնեշ դառնալով կենտրոնացման վտանգավոր միտումների և տնտեսության սոցիալիզմականության դեմ: մյուս կողմից, վերադաստիարակում է սեփականատերերի, ինչպես նաև վարձու աշխատողները հանդիսանում են մեկ ընդհանուր ժողովրդական տնտեսության մասնակիցներ, ինչի պատճառով նրանց գործողությունները և շահերը հնարավորինս ինքնակամորեն պետք է լինեն փոխհամաձայնեցված:

 

5.Համերաշխությունը տնտեսությունում

Տարբերակվում է տնտեսության երկու ձև` ապակենտրոնացված և կենտրոնացված: Առաջինի պարագայում յուրաքանչյուր սեփականատեր պահպանում է լիակատար ինքնակենտրոն ազատություն: Մյուսի պարագայում նա դառնում է միասնական, պետական կենտրոնի հաստիքային կատարող: Սակայն կարող է լինել նաև երրորդ ձևը` համերաշխականացված տնտեսությունը: Կարգավորվող իրավունքի կողմից սահմանվող այդ տնտեսությունն իրենից ներկայացնում է մասնավոր-իրավական համակարգի կատարելագործված ձև, որը իր կենսունակությունը ամրապնդում է կազմակերպվածության նոր մակարդակի անցնելով: Սակայն այնպիսի կազմակերպվածության, որին հասնում են ոչ թե հարկադիր միացյալ պլանին ենթարկվելով, այլ տնտեսավարող մասնակիցների միջև շահերի համաձայնության հասնելու ճանապարհով: Այդ համաձայնությունը ձեռք է բերվում պետության հարկ եղած աջակցության միջոցով:

Համերաշխությունը պահպանում է ձեռնարկատիրական գործունեության սեփականությունը, մրցակցությունը և ազատությունը: համերաշխական տնտեսության կազմակերպչական սկիզբը դնում է ոչ թե կենտրոնում մշակված պլանին ենթարկվելու, այլ շահերի ոլորտում համագործակցության, փոխօգնության և փոխհամաձայնության ճանապարհով:

 

6.Համերաշխություն պետական կառուցվածքի ձևով.

Քանի որ համերաշխությունը պետության վրա դնում է միջնորդական կարևոր գործառույթներ, որոնք պահանջում են պետության մեծ հեղինակություն և հակասող շահերի համաձայնեցման գործում լիազորություններ, ապա պետական իշխանությունը պետք է լինի կայուն: Ժողովրդավարական կարգի շատ սկզբունքներ, մասնավորապես` պառլամենտարիզմը, չեն նպաստում կենտրանական իշխանության ամրապնդման ու նրա հեղինակության բարձրացմանը: Պետական կառուցվածքի միապետական, հանրապետական և պառլամենտական ձևերը պայմանավորվում են պատմական հիմքերով, ժողովրդի հոգեբանության և երկրի առանձնահատկություններով: Սակայն կարևոր է ոչ թե ձևը, այլ իշխանության բնույթը: Համերաշխության սկբունքներով կառուցված պետությունը պետք է ներծծված լինի հասարակության ոգով: Պետությունը պետք է ոչ միայն աջակցի այլև խրախուսի քաղաքացիների միավորումները, որոնք ունեն ընդհանուր շահեր, և ապահովի նրանց համար ներկայացուցչություն պետական իշխանությունում:

Չստանձնելով տնտեսավարական խնդիրներ` պետությունն այդուհանդերձ պահպանում է մասնավոր տնտեսության ազատությունը: Սակայն նա չի կարող մասնավոր տնտեսության մեջ թույլ տալ այնպիսի միջամտություններ, որոնք առհասարակ վնաս են ժողովրդավարական տնտեսությանը: Կամայականությունից խոսափելու համար ցանկացած սահմանափակումներ արվում են հատուկ օրենքների միջոցով, այլ ոչ թե վարչակազմի ցանկությամբ, ընդ որում` ելնելով տնտեսական շահավետությունից, և ոչ քաղաքական նկատառումներից: Համերաշխական պետությունը ստեղծում է իր յուրահատուկ ձևը` համերաշխության կառուցված հասարակական կազմակերպությունների աստիճանակարգը, հնարավորինս ներառելով ամբողջ բնակչությանը և նեևկայացնելով նրա բոլոր շահերըզուգահեռաբար գոյություն ունեցող կազմակերպություններում, որոնք ձգտում են ոչ թե մի մասի կողմից մյուսների կլանմանը կամ “միախմբմանը”, այլ պետության մեջ, որպես բարձրագույն միություն, համաձայնեցված համագործակցությանը:

Համաձայնությունը ենթադրում է այնպիսի ինքնագործունեություն, որոնց վարքագիծը համաձայնեցվում է ու չի հակասում պետության շահերին: Պետությունն իր կամքը չի թելադրում, որպես բացառիկ բարձրագույն կամք, որը հաշվի չի նստում քաղաքացիների կամքի հետ: Համերաշխականացումը անցկացվում է եթե ոչ հակադիր, գոնե տարասեռ խմբերի և հոսանքների առկայության դեպքում, որոնցից յուրաքանչյուրը պահպանում է գոյություն ունենալու իր իրավունքը: Ընդհանուր կամքը ծնվում է պետական կյանքի ինքնուրույն մասնակիցների ձգտումներից և խնդիրներից, այլ ոչ թե պարտադրվում է նրանց վերևից: կազմակերպել` չի նշանակում սահմանազտել, այլ նշանակում է գտնել հավասարակշռված, երբեմն էլ միակ հնարավոր որոշումները, որոնք բավարարում են բոլոր մասնակիցներին:

Կազմակերպիչն ստանձնում է բնական էվոլյուցիայի գործառույթ` արագացնելով համագործակցության տանող ավելի առաջադիմական ձևերի շարժումը: Այդ պատճառով է, որ համերաշխականացված պետությունը չի սահմանափակում ձեռներոցությունը, չի ստանձնում տնտեսական խնդիրների իրականացում և սահմանելով ազատության որոշակի սահմաններ` ապահովում է այդ ազատությունը իր նախանշած սահմաններում: Նա միայն վերանայում է, այլ ոչ թե ղեկավարում: Նրա միջամտությունը տնտեսավարող մարմինների գործողություններին խիստ սահմանափակ պետք է լինի, դա թույլատրելի է լոկ այն դեպքում, երբ տարանջատվում են անհատի և պետության շահերը կամ երբ անլուծելի բախում է առաջանում երկու առանձին արտադրողական խմբերի շահերի միջև: Համերաշխությունը մերժում է նաև լիբերալ պետության կրավորականությունը և սոցիալիստական պետության ինքնավստահ հավակնոտությունը: Հաշտեցնելով հակադիր դասերի և խմբերի շահերը` համերաշխական պետությունը սահմանազատում է ավելի թույլերի շահերը ոչ թե նյութական բարիքների վերաբաշխման միջոցով, այլ սոցիալական խաղաղություն պահպանելու նպատակով: Այդ ընթացքում նա ղեկավարում է ոչ թե քաղաքական, այլ ժողովրդական տնտեսության պետական շահերով և իրականացնում է սոցիալական խնդիրներ, ելնելով տնտեսական հնարավորություններից` չենթարկելով տնտեսությունը քաղաքականությանը, քանի դեռ վերջինս, անշուշտ, պայմանավորված չէ ծայրահեղ պայմաններով կամ ռազմական դրությամբ:

 

7.Համերաշխությունն ընտանիքում

Ընտանիքը կարող է կառուցվել ընտանիքի գլխավորին ընտանիքի բոլոր անդամների կողմից ենթարկվելու սկզբունքի վրա: Կարելի է պատկերացնել ընտանիք, որպես ընտանիքի անդամների աղոտ համակեցություն, չնայած նրանք կապված են արյունակցական կապերով և տնային կենցաղի ընդհանրությամբ, որոնք պահպանում են ինքնուրույնություն: Վերջապես կարելի է պատկերացնել ընտանիքը, որպես անձանց խումբ, որոնք միմիանց հետ կապված են ոչ միայն արյունակցությամբ, այլև համերաշխության ոգով ամրապնդված ծնողական իշխանությամբ, որը պահանջում է վարքագծի և շահերի համաձայնեցում, ծնողների հեղինակության և “ընտանեկան խորհրդի” առկայությամբ` ամբողջ ընտանիքի ընդհանուր շահերի նպատակով:

Ելնելով ընտանիքի այս երեք տիպերից, կարելի է մատնանշել պետության երեք տիպ` անսահմանափակ ինքնակալություն, ժողովրդական հանրապետություն, կարգավորվող ժողովրդավարություն: