Notice: Undefined index: premium-map-cluster in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/premium-addons-for-elementor/includes/addons-integration.php on line 645

Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/sitepress-multilingual-cms/sitepress.class.php on line 4210
OLYMPUS DIGITAL CAMERA

1980 թվականի օգոստոսի երեսունմեկին Լեհաստանի կոմունիստական կառավարությունն օրինականացրեց ՚՚Համերաշխություն՚՚ արհմիութենական անկախ կազմակերպությունը։ Գդանսկի նավաշինարանի գործադուլավորների եւ Լեհաստանի կոմունիստական կառավարության պատվիրակների միջեւ պատմական համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ 37-ամյա էլեկտրիկ Լեխ Վալենսայի կողմից առաջնորդված երկշաբաթյա հակամարտությունից հետո։ Շուտով ՚՚Համերաշխությանը՚՚ միացան մտավորականներ, դերասաններ եւ Լեհաստանի նորաստեղծ ընդդիմությունը։ 1981 թվականի դեկտեմբերին, Լեհաստանի ղեկավար Վոյցեխ Յարուզելսկին երկրում հայտարարեց պարետային ժամ, առկախեց ՚՚Համերաշխություն՚՚ կազմակերպության գործունեությունը եւ ձերբակալեց դրա ղեկավարներից շատերին։ Սակայն, 1989 թվականին վարչակարգը հարկադրված էր հրաժարվել իր իշխանությունից։ Որոշ առումով, ՚՚Համերաշխություն՚՚-ը նախադեպ ստեղծեց 21-րդ դարի ժողովրդավարական շարժումների համար։

Արդեն մի քանի տարի է, ինչ համերաշխության հայրենիքում` լեհական Գդանսկում, գործում է “Ճանապարհ դեպի Ազատություն” ցուցահանդեսը: Ցուցահանդեսը գործում է Եվրոպական Համերաշխության Կենտրոնի (ESC) աջակցությամբ, որը հիմնադրվել է 2007 թվականի նոյեմբերի  8-ին Գդանսկի քաղաքապետի և Համերաշխության տեղական գրասենյակի կողմից: Ցուցահանդեսում ներկայացված է 20-րդ դարի խոշորագույն “Սոլիդարնոստ”  Շարժման պատմությունն` ըստ Ժամանակագրության: Տարբեր ցուցասրահներում ներկայացվում են այդ ժամանակահատվածի առանձնահատկությունները. մարդկանց ապրելակերպը, աշխատանքային պայմանները, կոմունիստական իշխանությունների և հատուկ ծառայությունների գործողությունները, ինչպես նաև ժողովրդական առաջին հուզումների կազմակերպիչների կենսագրությունը: Ժամանակային հերթականությամբ ցուցադրվում են 1981 – 1989 թվականների դեպքերը, երբ Շարժմանն անդամակցում էր արդեն տասը միլիոնից ավելի մարդ, և երբ գեներալ Յարուզելսկին “պատերազմ” սկսեց սեփական ժողովրդի դեմ: Այդ ժամանակահատվածում Շարժման ղեկավարները, որոնց թվում էին Լեխ Վալենսան, հայր Յերզի Պոպուլեցկուն և ալյք, ենթարկվում էին լուրջ ճնշումների հատուկ ծառայությունների կողմից: 1984 թվականին հատուկ ծառայությունների կողմից սպանվեց հայր Յերզի Պոպուլեցկուն: Ընդհանրապես, Կաթոլիկ Եկեղեցին, իր հովվապետի անմիջական ղեկավարությամբ, մեծ աջակցություն էր ցուցաբերում Վալենսային: Ի վերջո, լեհական կոմունիստները, հասկանալով, որ կորցնում են իշխանությունը, 1989 թվականի փետրվար – ապրիլին նախաձեռնեցին քաղաքական խորհրդակցություններ, որը հայտնի է որպես “Կլոր Սեղան”, արդյունքում որոշվեց կազմակերպել ազատ ընտրություններ: Լեհաստանի նորագույն պատմության մեջ առաջին ժողովրդավարական ընտրությունները տեղի ունեցան 1989 թվականին, որի արդյունքում ազատ Լեհաստանի առաջին նախագահ դարձավ Համերաշխության առաջնորդը` Լեխ Վալենսան:

«Համերաշխություն» շարժման համակարգող խորհուրդը հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի «Ազատություն և համերաշխություն» կուսակցության նախագահ Ուֆուկ Ուրասի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հասարակական հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր: