Notice: Undefined index: premium-map-cluster in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/premium-addons-for-elementor/includes/addons-integration.php on line 645

Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/sitepress-multilingual-cms/sitepress.class.php on line 4210

«Համերաշխություն» կուսակցությունը հիմնադրվել է 2003 թվականին մի խումբ գաղափարակիցների կողմից։ Կուսակցության հիմնական գաղափարախոսությունը սոլիդարիզմն է, որի հիմնական սկզբունքներն են ազատությունը, հավասարությունն ու արդարությունը։ Կուսակցությունը աջ կենտրոնամետ ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է, որի հիմնական նպատակը համերաշխության և քրիստոնեական ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված պետության ստեղծումն է։ Կուսակցությունը ներկայացված է Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում։ 2007 թվականին «Համերաշխություն» կուսակցության վարչության որոշման հիման վրա ստեղծվել է «Համերաշխություն» շարժումը, որը, լինելով ապակուսակցական շարժում, հնարավորություն տվեց բազմաթիվ քաղաքացիների ներգրավել շարժման մեջ՝ նպաստելով երկրում հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։ «Համերաշխություն» շարժման համակարգող խորհրդի որոշմամբ ստեղծվել է հատուկ մրցանակ «Տարվա ամենահամերաշխ մարդ» մրցանակը, որը շնորհվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ին։