Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այսօր մեծ տոն է և առիթ մեկ անգամ ևս հիշելու և շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, որոնց շնորհիվ հասանք հաղթանակի։ Ինչպես նաև շնորհավորում եմ մեր զինվորներին և շնորհակալություն հայտնում մեր սահմաններն անառիկ պահելու համար։ Եղեք համերաշխ, քանզի եթե լինի համերաշխություն, չեն լինի պատերազմներ։ Աստված բոլորիս պահապան։ «Համերաշխություն» …
More«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի շնորհավորանքը Բանակի օրվա կապակցությամբ
«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ, որ 2019 թվականին գտնվեն զարգացման նոր ուղիներ, լինի անձնական ու համամարդկային ջերմ ապրումների, ցանկությունների իրականացման, հաջողությունների, ձեռքբերումների, սիրո և համերաշխության տարի։ Աստված բոլորիս պահապան։ <<Համերաշխություն>> կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյան
More«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի շնորհավորանքը Համերաշխության օրվա կապակցությամբ
Դեկտեմբերի 20-ը Համերաշխության միջազգային օրն է։ 2005 թ․ այդ մասին որոշում է ընդունել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան։ Լինելով այդ գաղափարախոսությունը կրող միակ քաղաքական ուժը Հայաստանում և քաղաքական դաշտում համերաշխությունը քարոզելով որպես մեզ համար ամենաընդունելի գաղափարախոսություն՝ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, Համերաշխության օրվա կապակցությամբ ու թող համերաշխությունը լինի հիմնարար արժեք բոլորիս կյանքում։ Աստված Ձեզ պահապան։ «Համերաշխություն» …
MoreԲոլթոնն ակնարկեց պատրաստվել հողեր հանձնելուն. Սարգիս Ավետիսյան
Դիտեք Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հարցազրույցը, որտեղ խոսվում է անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնի այցի վերաբերյալ։
Morehttp://mitk.am Խորհրդարանական կառավարման պայմաններում այս վիճակը կրկնվելու է անընդմեջ
Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի տված հարցազրույցը mitk.am լրատվական կայքին: Պարոն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյանի չընտրությամբ՝ իրավունքի ուժով, լուծարվեց 6-րդ գումարման Ազգային ժողովն ու նշանակվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ դեկտեմբերի 9-ին: Համերաշխություն կուսակցությունը մասնակցելո՞ւ է … ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց պարզվում է՝ ունենք: Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային …
MoreՀեռախոսազրույց Լոռու մարզային կառույցի ղեկավարի հետ
Սույն թվականի հոկտեմբերի 24-ին «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը հեռախոսազրույցներ ունեցավ Լոռու մարզային կառույցի ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարիկյանի, Տավուշի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Սահակյանի, Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար Հայկ Սահարյանի, Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Ռուբիկ Օհանյանի, Արարատի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ենոքյանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր: «Համերաշխություն» …
MoreՀեռախոսազրույց «Համերաշխություն» և «Ազգային համաձայնություն» կուսակցությունների նախագահների միջև
Սույն թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ հեռախոսազրույց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր: Որոշվեց, որ նման զրույցները կկրեն շարունակական բնույթ: «Համերաշխություն» կուսակցության լրատվական ծառայություն
MoreՀեռախոսազրույց «Համերաշխություն» և «Ալյանս» կուսակցությունների նախագահների միջև
Սույն թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ հեռախոսազրույց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի և «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր: Որոշվեց, որ նման զրույցները կկրեն շարունակական բնույթ: «Համերաշխություն» կուսակցության լրատվական ծառայություն
MoreՀանդիպում մտավորականների հետ
Սույն թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հանդիպումը մի խումբ մտավորականների հետ, որի ընթացքում քննարկվեցին հարցեր՝ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի շուրջ: «Համերաշխություն» կուսակցության լրատվական ծառայություն
More