Սիրելի՛ հայրենակիցներ, անցնող տարին փորձություններով ու կորուստներով լի դաժան տարի էր. կորցրինք հայրենիք, ունեցանք հազարավոր քաջ նահատակներ, բազում վիրավորներ ու գերիներ։ Պատերազմի արհավիրքը թողել է իր հետքը։ Սակայն պետք է ուժ գտնենք մեր մեջ ու դուրս գանք այս ճգնաժամային իրավիճակից։ Պետք է գիտակցենք, որ սպասվելիք մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն ազգային համերաշխության և միասնականության միջոցով։ …
More